Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 20


Բաժին 20

Հայտնություն՝ Եկեղեցու կազմակերպման և կառավարման վերաբերյալ, տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, 1830թ. ապրիլին (History of the Church, 1.64–70): Սկսելով այս հայտնության իր արձանագրումը՝ Մարգարեն գրել է. «Մենք ստացանք նրանից [Հիսուս Քրիստոսից] հետևյալը՝ մարգարեության և հայտնության ոգով. որը ոչ միայն շատ տեղեկություններ տվեց մեզ, այլ նաև ցույց տվեց այն ճշգրիտ օրը, երբ մենք, ըստ նրա կամքի ու պատվիրանի, այստեղ՝ երկրի վրա, ևս մեկ անգամ պետք է սկսեինք կազմակերպել նրա Եկեղեցին» (History of the Church, 1.64):

1–16՝ Մորմոնի Գիրքն ապացուցում է վերջին օրերի աշխատանքի աստվածայնությունը. 17–28՝ Ստեղծման, անկման, քավության և մկրտության մասին վարդապետությունները հաստատվում են. 29–37՝ Ներկայացվում են՝ ապաշխարությունը, արդարացումը, սրբագործումը և մկրտությունը կառավարող օրենքները. 38–67՝ Ամփոփվում են՝ երեցների, քահանաների, ուսուցիչների և սարկավագների պարտականությունները. 68–74՝ Բացահայտվում են անդամների պարտականությունները, երեխաների օրհնությունը և մկրտության եղանակը. 75–84՝ Տրվում են հաղորդության աղոթքները և Եկեղեցու անդամությունը կառավարող կանոնակարգումները:

1 Քրիստոսի աԵկեղեցու բբարձրանալն այս վերջին օրերին, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի՝ մարմնի մեջ գալստից հազար ութ հարյուր երեսուն տարի անց, այն կանոնավորապես գկազմակերպված և հաստատված լինելով մեր երկրի օրենքների համաձայն, Աստծո կամքով և պատվիրաններով, չորրորդ ամսում, և ապրիլ կոչվող ամսվա վեցերորդ օրը,–

2 Պատվիրաններ, որոնք տրվել են Ջոզեֆ Սմիթ կրտսերին, որը ականչվել է Աստծո կողմից և կարգվել Հիսուս Քրիստոսի բառաքյալ՝ լինելու այս եկեղեցու առաջին գերեցը.

3 Եվ Օլիվեր Քաուդերիին, որը նույնպես Աստծո կողմից կանչվել է Հիսուս Քրիստոսի առաքյալ և կարգվել է նրա ձեռքի տակ՝ լինելու այս եկեղեցու երկրորդ երեցը.

4 Եվ դա՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհի համաձայն, որին լինի ողջ փառքն այժմ և հավիտյան: Ամեն:

5 Հետո, երբ այս առաջին երեցին ճշմարտապես հայտնվել էր, որ նա թողություն է ստացել իր մեղքերից, նա կրկին ախճճվել էր աշխարհի ունայնությունների մեջ.

6 Սակայն, հավատքի միջոցով, ապաշխարելուց և անկեղծորեն իրեն խոնարհեցնելուց հետո, Աստված ծառայեց նրան՝ սուրբ ահրեշտակի միջոցով, որի բդեմքը փայլակի պես էր, և որի հանդերձները մաքուր էին և ճերմակ՝ ամեն ճերմակությունից առավել.

7 Եվ տվեց նրան պատվիրաններ, որոնք ոգեշնչեցին նրան.

8 Եվ նրան ի վերուստ զորություն տվեց՝ թարգմանելու Մորմոնի Գիրքն այն ամիջոցներով, որոնք նախապես պատրաստվել էին.

9 Որը պարունակում է մի ընկած ժողովրդի հիշատակարան և Հիսուս Քրիստոսի աավետարանի բլրիվությունը՝ հեթանոսին, ինչպես նաև հրեային.

10 Որը տրվել է ոգեշնչմամբ, և հրեշտակների սպասավորությամբ հաստատվել է աուրիշներին, և նրանց կողմից բհայտարարվել է աշխարհին,–

11 Ապացուցելով աշխարհին, որ սուրբ գրքերը աճշմարիտ են, և որ Աստված բոգեշնչում է մարդկանց և կանչում է նրանց իր գսուրբ գործին՝ այս դարաշրջանում և սերնդում, այնպես ինչպես հին սերունդների ժամանակ.

12 Այդպիսով ցույց տալով, որ նա անույն Աստվածն է՝ երեկ, այսօր և հավիտյան: Ամեն:

13 Ուստի, ունենալով այսքան մեծ վկաներ, նրանցով պիտի աշխարհը դատվի, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր այսուհետև իմացության կգան այս գործի վերաբերյալ:

14 Եվ նրանք, ովքեր կընդունեն դա հավատքով և աարդարություն կգործեն, կստանան հավերժական կյանքի բպսակը.

15 Բայց նրանք, ովքեր կկարծրացնեն իրենց սրտերն աանհավատությամբ և կմերժեն այն, այն կդառնա իրենց իսկ դատապարտությունը,–

16 Քանզի Տեր Աստված է ասել դա. և մենք, եկեղեցու երեցներս, լսել և վկայություն ենք բերում բարձրում գտնվող փառավոր Մեծության խոսքերի համար, որին լինի փառքը հավիտյանս հավիտենից: Ամեն:

17 Այս բաներով մենք ագիտենք, որ երկնքում կա բԱստված, որն անսահման է և հավերժական, հավիտենականությունից հավիտենականություն՝ նույն անփոփոխ Աստվածը, ձևավորողը երկնքի և երկրի և բոլոր բաների, որոնք դրանց մեջ են.

18 Եվ, որ նա աստեղծեց մարդուն՝ արու և էգ. իր իսկ բպատկերով և իր իսկ նմանությամբ ստեղծեց նրանց.

19 Եվ տվեց նրանց պատվիրաններ, որ նրանք պետք է ասիրեն և բծառայեն իրեն, միակ կենդանի և ճշմարիտ Աստծուն, և որ նա միակ էակը պիտի լինի, որին նրանք պետք է գերկրպագեն:

20 Սակայն, այս սուրբ օրենքների օրինազանցությամբ, մարդը դարձավ ազգայական և բդիվային, և դարձավ գընկած մարդ:

21 Ուստի, Ամենազոր Աստված տվեց իր աՄիածին Որդուն, ինչպես գրված է սուրբ գրքերում, որոնք տրվել են նրա մասին:

22 Նա կրեց ագայթակղություններ, սակայն ուշք չդարձրեց դրանց:

23 Նա ախաչվեց, մահացավ և երրորդ օրը կրկին բհարություն առավ.

24 Եվ ահամբարձվեց երկինք, բՀոր աջ կողմում նստելու, ամենակարող զորությամբ թագավորելու՝ համաձայն Հոր կամքի.

25 Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր ակհավատան ու կմկրտվեն իր սուրբ անունով և հավատքով բկհամբերեն մինչև վերջ, պիտի փրկվեն,–

26 Ոչ միայն նրանք, ովքեր հավատացին՝ այն բանից հետո, երբ նա եկավ մարմնի մեջ, ժամանակների ագագաթնակետին, այլ բոլոր նրանք, սկզբից ի վեր, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր կային նրա գալստից առաջ, ովքեր հավատացին բսուրբ մարգարեների խոսքերին, որոնք խոսել էին Սուրբ Հոգու գպարգևով ոգեշնչված, որոնք, ճշմարտապես, դվկայել էին նրա մասին բոլոր բաներում, հավերժական կյանք պիտի ունենան,

27 Ինչպես նաև նրանք, ովքեր պիտի գան հետո, ովքեր կհավատան Աստծո ապարգևներին և կոչումներին՝ Սուրբ Հոգով, որը բվկայում է Հոր մասին և Որդու մասին.

28 Որոնք՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին, ամեկ Աստված են, անսահման և հավերժական, առանց վերջի: Ամեն:

29 Եվ մենք գիտենք, որ բոլոր մարդիկ պետք է աապաշխարեն և հավատան Հիսուս Քրիստոսի անվանը, և երկրպագեն Հորը՝ նրա անունով, և բհավատքով առ նրա անունը համբերեն մինչև վերջ, այլապես նրանք չեն կարող գփրկվել Աստծո արքայությունում:

30 Եվ մենք գիտենք, որ աարդարացումը, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի բշնորհով, արդար է և ճշմարիտ.

31 Եվ մենք գիտենք նաև, որ ասրբագործումը, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով, արդար է և ճշմարիտ, բոլոր նրանց համար, ովքեր սիրում և ծառայում են Աստծուն՝ իրենց ողջ բզորությամբ, մտքով և ուժով:

32 Բայց կա հավանականություն, որ մարդ կարող է շնորհից աընկնել և հեռանալ կենդանի Աստծուց.

33 Հետևաբար, թող եկեղեցին զգուշանա և միշտ աղոթի, չլինի թե նա ընկնի ագայթակղության մեջ.

34 Այո՛, և նույնիսկ նրանք, ովքեր սրբագործված են, նույնպես թող զգուշանան:

35 Եվ մենք գիտենք, որ այս բաները ճշմարիտ են և Հովհաննեսի հայտնությունների համաձայն է՝ ո՛չ աավելացնելով, ո՛չ էլ պակասեցնելով նրա գրքի մարգարեությունից, սուրբ բգրքերից կամ Աստծո այն հայտնություններից, որոնք պիտի գան այսուհետև Սուրբ Հոգու պարգևով ու զորությամբ, Աստծո գձայնով կամ հրեշտակների սպասավորությամբ:

36 Եվ Տեր Աստված է խոսել դրանք. և պատիվ, զորություն և փառք տրվի նրա անվանը, այժմ և ընդմիշտ: Ամեն:

37 Եվ բացի այդ, եկեղեցուն՝ որպես պատվիրան, մկրտության ձևի վերաբերյալ,– Բոլոր նրանք, ովքեր իրենց խոնարհեցնում են Աստծո առաջ և ցանկանում են ամկրտվել, և առաջ են գալիս բկոտրված սրտով և փշրված հոգով, և եկեղեցու առաջ վկայում են, որ իրենք ճշմարտապես ապաշխարել են իրենց բոլոր մեղքերից և հոժար են իրենց վրա վերցնել Հիսուս Քրիստոսի գանունը, դվճռականություն ունենալով ծառայել նրան մինչև վերջ, և իրենց եգործերով ճշմարտապես ցույց են տալիս, որ իրենք ստացել են Քրիստոսի Հոգուց՝ իրենց մեղքերի զթողության համար, մկրտությամբ պիտի ընդունվեն իր եկեղեցին:

38 Քրիստոսի եկեղեցու երեցների, քահանաների, ուսուցիչների, սարկավագների և անդամների պարտականությունները,– աԱռաքյալը երեց է, և նրա կոչումն է՝ բմկրտել.

39 Եվ ակարգել այլ երեցներ, քահանաներ, ուսուցիչներ և սարկավագներ.

40 Եվ ասպասավորել հացը և գինին,– Քրիստոսի մարմնի և արյան խորհրդանիշները,–

41 Եվ եկեղեցու անդամ ահաստատել նրանց, ովքեր մկրտվել են, բձեռնադրելով՝ կրակով և գՍուրբ Հոգով մկրտության համար՝ համաձայն սուրբ գրքերի.

42 Եվ ուսուցանել, մեկնաբանել, հորդորել, մկրտել և հսկել եկեղեցու վրա.

43 Եվ հաստատել եկեղեցին՝ ձեռնադրելով և Սուրբ Հոգին պարգևելով.

44 Եվ ստանձնել բոլոր ժողովների ղեկավարումը:

45 Երեցները պետք է ավարեն ժողովներն ինչպես որ առաջնորդում է Սուրբ Հոգին՝ Աստծո պատվիրանների ու հայտնությունների համաձայն:

46 աՔահանայի պարտականությունն է՝ քարոզել, բուսուցանել, մեկնաբանել, հորդորել և մկրտել և հաղորդությունը սպասավորել,

47 Եվ այցելել յուրաքանչյուր անդամի տուն և հորդորել նրանց, որ աաղոթեն բբարձրաձայն և գաղտնի, և կատարեն գընտանեկան բոլոր պարտականությունները:

48 Եվ նա կարող է նաև ակարգել այլ քահանաներ, ուսուցիչներ և սարկավագներ:

49 Եվ նա պետք է ստանձնի ժողովների ղեկավարումը, երբ ոչ մի երեց ներկա չէ.

50 Բայց, երբ երեց կա ներկա, նա միայն պետք է քարոզի, ուսուցանի, մեկնաբանի, հորդորի և մկրտի,

51 Եվ այցելի յուրաքանչյուր անդամի տուն և հորդորի նրանց, որ աղոթեն բարձրաձայն և գաղտնի, և կատարեն ընտանեկան բոլոր պարտականությունները:

52 Բոլոր այս պարտականություններում քահանան պետք է աօգնի երեցին, եթե առիթը պահանջում է:

53 աՈւսուցչի պարտականությունն է՝ միշտ բհսկել եկեղեցու վրա, լինել նրա հետ և ամրապնդել այն.

54 Եվ հետևել, որ եկեղեցում չլինի անօրինություն, ոչ ակոպտություն միմյանց հանդեպ, ոչ էլ ստախոսություն, ոչ բամբասանք, ոչ էլ բչարախոսություն.

55 Եվ հետևել, որ եկեղեցին հաճախ հավաքվի միասին, և նաև հետևել, որ բոլոր անդամները կատարեն իրենց պարտականությունը:

56 Եվ նա պետք է ստանձնի ժողովների ղեկավարումը՝ երեցի և քահանայի բացակայության դեպքում,–

57 Եվ միշտ, եկեղեցական իր բոլոր պարտականություններում, պետք է օժանդակվի ասարկավագների կողմից, եթե առիթը պահանջում է:

58 Սակայն ո՛չ ուսուցիչները, ո՛չ էլ սարկավագները մկրտելու, հաղորդությունը սպասավորելու կամ ձեռնադրելու իշխանություն չունեն.

59 Այնուամենայնիվ, նրանք պետք է զգուշացնեն, մեկնաբանեն, հորդորեն և ուսուցանեն և բոլորին հրավիրեն գալ Քրիստոսի մոտ:

60 Ամեն մի աերեց, քահանա, ուսուցիչ կամ սարկավագ պետք է կարգվի իր համար Աստծո պարգևների և բկոչումների համաձայն. և նա պետք է կարգվի Սուրբ Հոգու զորությամբ, որը նրա մեջ է, ով կարգում է իրեն:

61 Քրիստոսի այս եկեղեցին կազմող առանձին երեցները պետք է համաժողովի հավաքվեն՝ երեք ամիսը մեկ անգամ, կամ ժամանակ առ ժամանակ, ինչպես նշված համաժողովները կորոշեն կամ կնշանակեն.

62 Եվ նշված համաժողովները պետք է կատարեն եկեղեցական բոլոր գործերը, որոնք անհրաժեշտ է կատարել այդ ժամանակ:

63 Երեցները պետք է ստանան իրենց արտոնագրերն այլ երեցներից, այն եկեղեցու աքվեով, որին իրենք պատկանում են, կամ համաժողովներից:

64 Յուրաքանչյուր քահանա, ուսուցիչ կամ սարկավագ, որը կարգվել է քահանայի կողմից, այդ ժամանակ կարող է նրանից վկայագիր վերցնել, ավկայագիր, որը երբ ներկայացվի մի երեցի, նրան իրավունք կտա արտոնագրի, ինչը նրան կլիազորի՝ կատարելու իր կոչման պարտականությունները, կամ էլ նա կարող է դա ստանալ համաժողովից:

65 Ոչ ոք չպետք է ակարգվի որևէ պաշտոնի այս եկեղեցում, որտեղ որ գոյություն ունի նույնի կանոնավորապես կազմակերպված ճյուղ, առանց այդ եկեղեցու բքվեարկության.

66 Սակայն նախագահող երեցները, ճամփորդող եպիսկոպոսները, բարձրագույն խորհրդականները, քահանայապետերը և երեցները կարող են ունենալ կարգելու առանձնաշնորհը, որտեղ չկա եկեղեցու ճյուղ, որ հնարավոր լինի քվեարկություն պահանջել:

67 Բարձրագույն քահանայության ամեն մի նախագահ (կամ նախագահող երեց), աեպիսկոպոս, բաձրագույն խորհրդական և բքահանայապետ պետք է կարգվի գբարձրագույն խորհրդի կամ գերագույն համաժողովի ղեկավարությամբ:

68 Անդամների ապարտականությունները մկրտությամբ ընդունվելուց հետո,– Երեցները կամ քահանաները պետք է բավականաչափ ժամանակ ունենան՝ նրանց բհասկացողության համար բացատրել բոլոր բաները Քրիստոսի եկեղեցու վերաբերյալ, նախքան նրանք կճաշակեն գհաղորդությունից և կհաստատվեն՝ երեցների դձեռնադրմամբ, այնպես որ բոլոր բաները հնարավոր լինի անել կարգով:

69 Եվ անդամներն աստվածային քայլերով ու հաղորդակցությամբ պիտի ցույց տան եկեղեցուն, և նաև երեցներին, որ իրենք արժանի են դրան, որպեսզի ագործերը և հավատքը լինեն սուրբ գրքերի համաձայն՝ բսրբությամբ քայլելով Տիրոջ առաջ:

70 Քրիստոսի եկեղեցու ամեն մի անդամ՝ ունենալով երեխաներ, պետք է նրանց բերի երեցների մոտ, եկեղեցու առաջ, որոնք պետք է իրենց ձեռքերը դնեն նրանց վրա՝ Հիսուս Քրիստոսի անունով, և աօրհնեն նրանց՝ նրա անունով:

71 Ոչ ոք չի կարող ընդունվել Քրիստոսի եկեղեցի, մինչև չհասնի Աստծո առաջ ապատասխանատվության տարիքի և ենթակա լինի բապաշխարության:

72 աՄկրտությունը պետք է կատարվի, բոլոր նրանց համար, ովքեր ապաշխարում են, հետևյալ ձևով,–

73 Անձը, որը կոչված է Աստծուց և մկրտելու իշխանություն ունի Հիսուս Քրիստոսի կողմից, պետք է ջրի մեջ մտնի այն անձի հետ, որն իրեն ներկայացրել է մկրտության համար, և պետք է ասի՝ կոչելով նրան անունով. Լիազորված լինելով Հիսուս Քրիստոսի կողմից, ես մկրտում եմ քեզ անունով Հոր և Որդու և Սուրբ Հոգու: Ամեն:

74 Այնուհետև, նա պետք է աընկղմի նրան ջրի մեջ և կրկին դուրս բերի ջրից:

75 Նպատակահարմար է, որ եկեղեցին հաճախ հավաքվի՝ աճաշակելու հացից և գինուց՝ ի բհիշատակ Տեր Հիսուսի.

76 Եվ երեցը կամ քահանան պետք է այն սպասավորեն. և այս աձևով պետք է նրանք սպասավորեն այն,– նա պետք է ծնկի իջնի եկեղեցու հետ և կանչի առ Հայրը հանդիսավոր աղոթքով՝ ասելով.

77 Ո՜վ Աստված, Հա՛յր Հավերժական, խնդրում ենք քեզ, քո Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով, օրհնիր և սրբացրու այս ահացը բոլոր նրանց հոգիների համար, ովքեր ճաշակում են այն, որ նրանք կարողանան ուտել, ի հիշատակ Որդուդ մարմնի, և բվկայեն քեզ, ո՜վ Աստված, Հա՛յր Հավերժական, որ նրանք հոժար են իրենց վրա գվերցնել անունը քո Որդու և միշտ հիշել նրան և դպահել նրա պատվիրանները, որոնք նա տվել է իրենց. որպեսզի նրանք նրա եՀոգին միշտ իրենց հետ ունենան: Ամեն:

78 Գինին սպասավորելու աձևը,– նա նաև պետք է վերցնի բգավաթը և ասի.

79 Ո՜վ Աստված, Հա՛յր Հավերժական, խնդրում ենք քեզ, քո Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով, օրհնիր և սրբացրու այս ագինին բոլոր նրանց հոգիների համար, ովքեր ըմպում են այն, որ նրանք կարողանան անել այդ, ի հիշատակ Որդուդ արյան, որ հեղվել է իրենց համար. որ նրանք կարողանան վկայել քեզ, ո՜վ Աստված, Հա՛յր Հավերժական, որ նրանք միշտ հիշում են նրան, որպեսզի նրանք նրա Հոգին իրենց հետ ունենան: Ամեն:

80 Քրիստոսի եկեղեցու օրինազանցող կամ ինչ-որ սխալի մեջ բռնված անդամի հետ պետք է վարվել, ինչպես սուրբ գրքերն են ուղղորդում:

81 Քրիստոսի եկեղեցին կազմող առանձին եկեղեցիների պարտականությունը կլինի՝ իրենց ուսուցիչներից մեկին կամ երկուսին ուղարկել՝ հաճախելու եկեղեցու երեցների կողմից անցկացվող տարբեր համաժողովները,

82 Նախորդ համաժողովից ի վեր եկեղեցուն միավորված առանձին անդամների աանունների ցուցակով. կամ էլ ուղարկել ինչ-որ քահանայի ձեռքով. այնպես որ հնարավոր լինի ամբողջ եկեղեցու բոլոր անունների կանոնավոր ցուցակ պահել մի գրքում, երեցներից մեկի կողմից, ում որ մյուս երեցները կնշանակեն ժամանակ առ ժամանակ.

83 Եվ նաև, եթե ինչ-որ մեկը ահեռացվել է եկեղեցուց՝ այնպես որ նրանց անունները հնարավոր լինի ջնջել անունների եկեղեցական ընդհանուր գրանցումից:

84 Բոլոր անդամները, այն եկեղեցուց տեղափոխվելիս, որտեղ իրենք բնակվում են, եթե գնում են եկեղեցի, որտեղ նրանց չեն ճանաչում, կարող են վերցնել վկայող մի նամակ, որ նրանք կանոնավոր անդամներ են և լավ դիրքում են, մի վկայագիր, որը կարող է ստորագրվել որևէ երեցի կամ քահանայի կողմից, եթե նամակ ստացողն անձամբ ծանոթ է երեցի կամ քահանայի հետ, կամ էլ այն կարող է ստորագրվել եկեղեցու ուսուցիչների կամ սարկավագների կողմից: