Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Թանկագին Մարգարիտ


Թանկագին Մարգարիտ

Աստծո արքայությունը երկրի վրա նմանեցվում է «թանկագին մարգարիտի» (Մատ. ԺԳ.45–46):

Թանկագին Մարգարիտը նաև այն անվանումն է, որը տրվել է սուրբ գրքերի այն չորս հատորներից մեկին, որոնք կոչվում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու «օրինակելի աշխատություններ»: Թանկագին Մարգարիտի առաջին հրատարակությունը լույս է ընծայվել 1851 թվականին և պարունակել է որոշ նյութեր, որոնք այժմ Վարդապետություն և Ուխտերում են: 1902-ից ի վեր լույս ընծայված հրատարակությունները պարունակում են՝ (1) քաղվածքներ Ծննդոց գրքի և Մատթեոս ԻԴ-ի Ջոզեֆ Սմիթի թարգմանությունից, որոնք համապատասխանաբար անվանվել են Մովսեսի գիրք և Ջոզեֆ Սմիթ–Մատթեոս. (2) եգիպտական որոշ պապիրաթղթերի թարգմանություն, որոնք նա ձեռք էր բերել 1835թ., որը կոչվում է Աբրահամի գիրք. (3) քաղվածքներ Ջոզեֆ Սմիթի Եկեղեցու պատմությունից, որը նա գրել է 1838թ., որը կոչվում է Ջոզեֆ Սմիթ–Պատմություն. և (4) Հավատո հանգանակը՝ դավանանքի և վարդապետության տասներեք հայտարարություն: