Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Ահարոնյան Քահանայություն
նախորդ հաջորդ

Ահարոնյան Քահանայություն

Ցածր քահանայությունը (Եբր. Է.11–12; ՎևՈՒ 107.13–14): Նրա պաշտոններն են՝ եպիսկոպոս, քահանա, ուսուցիչ և սարկավագ (ՎևՈՒ 84.30; 107.10, 14–15, 87–88): Հնում, Մովսեսի օրենքի օրոք, կային քահանայապետեր, քահանաներ և Ղևտացիներ: Ահարոնյան Քահանայությունը հայտնի դարձվեց Մովսեսին, որովհետև հին Իսրայելացիներն ապստամբեցին Աստծո դեմ: Նրանք մերժեցին սրբագործվել և ընդունել Մելքիսեդեկյան Քահանայությունն ու նրա արարողությունները (ՎևՈՒ 84.23–25): Ահարոնյան Քահանայությունը պատասխանատու է օրենքի և ավետարանի աշխարհիկ հարցերի ու արտաքին արարողությունների համար (Ա Մն. ԻԳ.27–32; ՎևՈՒ 84.26–27; 107.20): Այն կրում է հրեշտակների սպասավորության, ապաշխարության ավետարանի և մկրտության բանալիները (ՎևՈՒ 13): Արդի տնտեսության ժամանակ Ահարոնյան Քահանայությունը երկրի վրա վերականգնվեց 1829թ. մայիսի 15-ին: Հովհաննես Մկրտիչն այն շնորհեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին Պենսիլվանիա նահանգի Հարմոնի բնակավայրի մոտ, Սասքուեհանա գետի ափին (ՎևՈՒ 13; ՋՍ–Պ 1.68–73):