Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Գադ՝ Հակոբի Որդի


Գադ՝ Հակոբի Որդի

Հին Կտակարանում՝ Հակոբի և Զեղփայի որդին (Ծննդոց Լ.10–11): Նրա հետնորդները դարձան Իսրայելի մի ցեղը:

Գադի ցեղը

Իր որդի Գադին տված Հակոբի օրհնության համար, Տե՛ս Ծննդոց ԽԹ.19: Գադի ցեղին տված Մովսեսի օրհնության համար, Տե՛ս Երկրորդ Օրինաց ԼԳ.20–21: Ըստ այդ օրհնությունների՝ Գադի հետնորդները պատերազմասեր ցեղ էին լինելու: Քանանում նրանց բաժին ընկած հողերը Հորդանան գետի արևելքում էին և ընդգրկում էին ջրառատ լավ արոտավայրեր: