Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Միքիա


Միքիա

Հին Կտակարանի մարգարե: Նա ծնվել է Մորեսեթ-գեթում՝ Հուդայի հարթավայրային երկրում, և մարգարեացել է Եզեկիա թագավորի ժամանակ (Միքիա Ա.1–2):

Միքիայի գիրքը

Միքիան այն միակ գիրքն է Հին Կտակարանում, որտեղ նշվում է Բեթլեհեմը, որպես մի վայր, որտեղ պիտի ծնվեր Մեսիան (Միքիա Ե.2): Այդ գրքում Տերը խորհուրդ է տվել իր ժողովրդին և նրան պատմել է իր անցյալ բարությունների մասին. նա նրանցից պահանջել է արդարություն, ողորմություն և խոնարհություն (Միքիա Զ.8):