Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Տեսիլք


Տեսիլք

Տեսողական հայտնություն, Սուրբ Հոգու զորության միջոցով, որևէ իրադարձության, անձի կամ իրի վերաբերյալ:

Կարևոր տեսիլքների օրինակներ են՝ Եզեկիելի տեսիլքը վերջին օրերի վերաբերյալ (Եզեկ. ԼԷ–ԼԹ), Ստեփանոսի տեսիլքը՝ Հիսուսը կանգնած Աստծո աջ կողմում (Գոր. Է.55), Հովհաննեսի հայտնությունը վերջին օրերի վերաբերյալ (Հայտ. Դ–ԻԱ), Լեքիի և Նեփիի տեսիլքը կյանքի ծառի վերաբերյալ (1 Նեփի 8, 10–14), Ալմա կրտսերի Տիրոջ հրեշտակին տեսնելը (Մոսիա 27), Հարեդի եղբոր տեսիլքը երկրի բոլոր բնակիչների վերաբերյալ (Եթեր 3.25), փառքերի տեսիլքը (ՎևՈՒ 76), Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին տրված տեսիլքները Կիրթլենդի տաճարում (ՎևՈՒ 110), Ջոզեֆ Ֆ. Սմիթի տեսիլքը մահացածների փրկագնման վերաբերյալ (ՎևՈՒ 138), Մովսեսի տեսիլքն Աստծո և նրա ստեղծագործությունների վերաբերյալ (Մովսես 1), Ենովքի տեսիլքն Աստծո մասին (Մովսես 6–7), Ջոզեֆ Սմիթի առաջին տեսիլքը (ՋՍ–Պ 1):