Կամավոր մասնակցություն շնության, պոռնկության, համասեռամոլության, լեսբիանիզմի, արյունապղծության կամ որևէ այլ անսուրբ, անբնական կամ անմաքուր սեռական գործողութան մեջ:
Եկ մեր հորը գինի խմեցնենք և նրա հետ պառկենք, Ծն. ԺԹ.30–36 .
Ռուբենը գնաց և իր հոր հարճ Բաղղայի հետ պառկեց, Ծն. ԼԵ.22 (Ծն. ԽԹ.4 ; Ա Մն. Ե.1 ).
Համասեռամոլությունը և սեռական այլասերությունները պղծություն են, Ղև. ԺԸ.22–23 .
Եթե մի տղամարդ մի կնկա ստիպում է պառկել իր հետ, միայն տղամարդն է մեղավոր մեղքում, Բ Օր. ԻԲ.25–27 .
Ով որ մի կնկա վրա մտիկ տա նրան ցանկանալով, արդեն շնություն է անում, Մատ. Ե.28 (3 Նեփի 12.28 ).
Պոռնկությունը, պղծությունը, կիրքը կռապաշտություն են, Կող. Գ.5 .
Վերջին օրերին բնական սերը կպակասի մարդկանց մեջ, Բ Տիմ. Գ.1–3 .