Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Ենովք
նախորդ հաջորդ

Ենովք

Մարգարե, որն առաջնորդում էր Սիոն քաղաքի ժողովրդին: Նրա ծառայության մասին խոսվում է և՛ Հին Կտակարանում, և՛ Թանկագին Մարգարիտում: Ադամից հետո նա յոթերորդ հայրապետն էր: Նա Հարեդի որդին էր և Մաթուսաղայի հայրը (Ծն. Ե.18–24; Ղուկ. Գ.37):

Ենովքը մեծ անձնավորություն էր, և նրա ծառայությունն ավելի նշանակալից է եղել, քան նշված է Աստվածաշնչի համառոտ պատմության մեջ: Աստվածաշնչում նշվում է, որ նա փոխակերպվեց (Եբր. ԺԱ.5), սակայն մանրամասնություններ չեն նշվում նրա ծառայության վերաբերյալ: Հուդա Ա.14-ը քաղվածք է պարունակում նրա մարգարեությունից: Վերջին օրերի հայտնություններն ավելի շատ են բացատրում Ենովքի մասին, հատկապես նրա քարոզչության, Սիոն կոչվող նրա քաղաքի, նրա տեսիլքների և նրա մարգարեությունների մասին (ՎևՈՒ 107.48–57; Մովսես 6–7): Սիոնը երկինք փոխադրվեց՝ նրանում ապրողների արդարության շնորհիվ (Մովսես 7.69):