Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Շմավոն


Շմավոն

Հին Կտակարանում՝ Հակոբի և նրա կին Լիայի երկրորդ որդին (Ծն. ԻԹ.33; ԼԵ.23; Ել. Ա.2): Սյուքեմացիներին կոտորելիս նա Ղևիի հետ էր (Ծն. ԼԴ.25–31): Շմավոնի վերաբերյալ Հակոբի մարգարեությունը կարելի է գտնել Ծննդոց ԽԹ.5–7 հատվածում:

Շմավոնի ցեղը

Շմավոնի հետնորդները հաճախ բնակվում էին Հուդայի ցեղի հետ և Հուդայի թագավորության սահմաններում (Հես. ԺԹ.1–9; Ա Մն. Դ.24–33): Քանանացիների դեմ պատերազմելիս Շմավոնի ցեղը միացել էր Հուդային (Դատ. Ա.3, 17): Հետագայում նրանք միացան նաև Դավթի բանակին (Ա Մն. ԺԲ.25):