Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Եփրեմ
նախորդ հաջորդ

Եփրեմ

Հին Կտակարանում՝ Հովսեփի և Ասանեթի երկրորդ որդին (Ծն. ԽԱ.50–52; ԽԶ.20): Ավանդական սովորությանը հակառակ, Եփրեմն ստացավ անդրանիկության օրհնությունը Մանասեի փոխարեն, որն ավագ որդին էր (Ծն. ԽԸ.17–20): Եփրեմը դարձավ Եփրեմի ցեղի հայրը:

Եփրեմի ցեղը

Եփրեմին տրվեց անդրանիկությունն Իսրայելի մեջ (Ա Մն. Ե.1–2; Երեմ. ԼԱ.9): Վերջին օրերին նրանց արտոնությունն ու պատասխանատվությունն է՝ կրել քահանայությունը, վերականգնված ավետարանի պատգամը հասցնել աշխարհին և դրոշ բարձրացնել՝ ցրված Իսրայելին հավաքելու համար (Ես. ԺԱ.12–13; 2 Նեփի 21.12–13): Եփրեմի զավակները փառքով կպսակեն հյուսիսի երկրներից նրանց, ովքեր կվերադառնան վերջին օրերին (ՎևՈՒ 133.26–34):

Եփրեմի կամ Հովսեփի փայտը

Հիշատակարան Եփրեմի ցեղի մի խմբի, որը Երուսաղեմից առաջնորդվել էր Ամերիկա՝ մոտավորապես Ք.ծ.ա. 600 թվականին: Այս խմբի հիշատակարանն անվանում են Եփրեմի կամ Հովսեփի փայտ, կամ Մորմոնի Գիրք: Հուդայի փայտի (Աստվածաշնչի) հետ միասին այն միասնական վկայություն է պարունակում Տեր Հիսուս Քրիստոսի մասին, նրա հարության մասին, և Իսրայելի տան այս երկու բաժինների մեջ կատարած նրա աստվածային աշխատանքի մասին: