Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Բահաղ


Բահաղ

Տղամարդ արև-աստված, որին գլխավորապես պաշտում էին Փյունիկեում (Գ Թագ. ԺԶ.31), սակայն, նրան տարբեր ձևերով պաշտում էին նաև այլ տեղերում՝ Մովաբացիները, որպես Բելփեդովր (Թվ. ԻԵ.1–3), Սյուքեմում՝ որպես Բահաղ-բերիթ (Դատ. Ը.33; Թ.4), Ակկարոնում՝ որպես Բահաղ-ճանճիկ (Դ Թագ. Ա.2): Բահաղը, հավանաբար, նույն Բաբելոնի Բելն ու Հունաստանի Զևսն էր: Բահաղ բառն արտահայտում է տիրոջ և իր ստրուկի միջև եղած փոխհարաբերությունը: Բահաղի խորհրդանիշը հիմնականում մի ցուլ էր: Բահաղի հետ մեկտեղ սովորաբար պաշտում էին Աստարովթ աստվածուհուն:

Բահաղը երբեմն միացվում էր այլ անունների կամ բառերի հետ, Բահաղի հետ եղած կապը ցույց տալու համար, ինչպես օրինակ՝ տեղը, որտեղ նրան պաշտում էին կամ անձը, որն ուներ Բահաղին բնորոշ հատկանիշներ: Ավելի ուշ, քանի որ Բահաղը սկսեց ձեռք բերել զանազան վատ իմաստներ, Բուսթե բառը սկսվեց օգտագործվել այդ համադրված անուններում: Բուսթե նշանակում է «ամոթ»: