Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Մոսիա՝ Բենիամինի որդի


Մոսիա՝ Բենիամինի որդի

Նեփիացի արդարակյաց թագավոր և մարգարե Մորմոնի Գրքում: Մոսիան հետևեց իր արդար հոր օրինակին (Մոսիա 6.4–7): Նա թարգմանեց քսանչորս ոսկե թիթեղները, որոնք պարունակում էին Հարեդացիների հիշատակարանները (Մոսիա 28.17):

Մոսիայի գիրքը

Գիրք՝ Մորմոնի Գրքում: 1–6-րդ գլուխները պարունակում են Բենիամին թագավորի զորեղ քարոզն իր ժողովրդին: Տիրոջ Հոգին դիպավ նրանց սրտերին, և մարդիկ դարձի եկան և այլևս չարիք գործելու ցանկություն չունեին: 7–8-րդ գլուխները պատմում են մի խումբ Նեփիացիների մասին, ովքեր գնացել էին Լամանացիների մեջ ապրելու: Որոնողների մի խումբ ուղարկվեց, որ նրանց գտնեն: Ամմոնը՝ որոնողների խմբի ղեկավարը, գտավ նրանց և իմացավ Լամանացիների ճնշման ներքո նրանց փորձությունների պատմության մասին: 9–24-րդ գլուխները նկարագրում են այդ ճնշումը, և թե ինչպես են նրանց ղեկավարները՝ Զենիֆը, Նոյը և Լիմքին, ապրել Լամանացիների ներքո: Արձանագրված է նաև մի մարգարեի՝ Աբինադիի նահատակությունը: Ալման դարձի եկավ Աբինադիի դատի ժամանակ: 25–28-րդ գլուխները շարադրում են այն պատմությունները, թե ինչպես դարձի եկան Ալմայի որդին և Մոսիա թագավորի չորս որդիները: 29-րդ գլխում Մոսիա թագավորն առաջարկում է, որ դատավորական համակարգը փոխարինի թագավորներին: Ալման՝ Ալմայի որդին, ընտրվեց որպես առաջին գլխավոր դատավոր: