Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Ռոբովամ


Ռոբովամ

Հին Կտակարանում՝ Սողոմոնի որդին: Նա հաջորդեց իր հորը և տասնյոթ տարի թագավորեց Երուսաղեմում (Գ Թագ. ԺԱ.43; ԺԴ.21, 31): Ռոբովամի ժամանակ թագավորությունը բաժանվեց Իսրայելի թագավորության՝ հյուսիսում, և Հուդայի թագավորության՝ հարավում (Գ Թագ. ԺԱ.31–36; ԺԲ.19–20): Ռոբովամը թագավորեց Հուդայի թագավորության վրա: