Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Բեթել


Բեթել

Եբրայերեն նշանակում է «Աստծո տուն», և Իսրայելի ամենասրբազան հողակտորներից մեկն է: Այն գտնվում է Երուսաղեմից տասնվեց կիլոմետր դեպի հյուսիս: Այստեղ Աբրահամը, առաջին անգամ Քանան ժամանելով, կառուցեց իր զոհասեղանը (Ծն. ԺԲ.8; ԺԳ.3): Այստեղ Հակոբը տեսիլքում սանդուղք տեսավ, որը հասնում էր երկինք (Ծն. ԻԸ.10–19): Այն սուրբ վայր էր նաև Սամուելի օրոք (Ա Թագ. Է.16; Ժ.3):