Հայր Երկնային Տե՛ս նաև Աստված, Աստվածագլուխ Ողջ մարդկության հոգիների Հայրը (Սաղ. ՁԲ.6; Մատ. Ե.48; Հովհ. Ժ.34; Հռովմ. Ը.16–17; Գաղ. Դ.7; Ա Հովհ. Գ.2): Հիսուսը նրա Միածին Որդին է մարմնում: Մարդուն պատվիրվել է հնազանդվել և պատկառանք ունենալ Հոր հանդեպ, և աղոթել նրան Հիսուսի անունով: Եթե դուք մարդկանց ներեք, ձեր Երկնային Հայրն էլ ձեզ կների, Մատ. Զ.14 (Մատ. ԺԸ.35; 3 Նեփի 13.14). Ձեր Երկնային Հայրը գիտի, որ դուք ունեք այդ ամենի կարիքը, Մատ. Զ.26–33 (3 Նեփի 13.26–33). Որքա՞ն ավելի Երկնային Հայրը Սուրբ Հոգին կտա նրանց, որ ուզում են նրանից, Ղուկ. ԺԱ.11–13. Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, Եփես. Ա.3. Դուք հավերժ պարտական եք ձեր Երկնային Հորը, Մոսիա 2.34. Քրիստոսը փառավորեց Հոր անունը, Եթեր 12.8. Սրբերը պետք է վկայություն բերեն իրենց հալածանքների մասին, նախքան Հայրը դուրս կգա իր թաքստոցից, ՎևՈՒ 123.1–3, 6. Մենք մեծ և փառավոր օրհնություններ ունեցանք մեր Երկնային Հորից, ՋՍ–Պ 1.73.