Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Եզեկիա


Եզեկիա

Հին Կտակարանում՝ Հուդայի ազգի արդար թագավոր: Նա թագավորել է քսանինը տարի, այն ժամանակ, երբ Եսայիան մարգարե էր Հուդայում (Դ Թագ. 18–20; Բ Մն. 29–32; Ես. ԼԶ–ԼԹ): Եսայիան օգնեց նրան և՛ եկեղեցու, և՛ կառավարության բարեփոխումների գործում: Նա ճնշեց կռապաշտությունը և վերահաստատեց տաճարային ծառայությունները: Աղոթքի և հավատքի շնորհիվ Եզեկիայի կյանքը երկարեց տասնհինգ տարով (Դ Թագ. Ի.1–7): Նրա թագավորության վաղ շրջանը ծաղկուն էր, սակայն Ասորեստանի թագավորի դեմ նրա ապստամբությունը (Դ Թագ. ԺԸ.7) հանգեցրեց Ասորեստանի կողմից երկու արշավանքների: Առաջինը նկարագրված է Եսայիա Ժ.24–32-ում, իսկ երկրորդը՝ Դ Թագավորաց ԺԸ.13–ԺԹ.7-ում: Երկրորդ արշավանքի ժամանակ Երուսաղեմը փրկվեց Տիրոջ հրեշտակի կողմից (Դ Թագ. ԺԹ.35):