Խոնարհության և ուսուցանվելու հատկանիշի պակաս կամ բացակայություն: Հպարտությունն ընդդիմություն է ստեղծում առանձին մարդկանց միջև և Աստծո միջև: Հպարտ մարդն իրեն վեր է դասում շրջապատի մարդկանցից և ավելի շատ հետևում է սեփական կամքին, քան Աստծո կամքին: Ինքնահավանությունը, նախանձը, կարծրասրտությունը և գոռոզությունը նույնպես բնորոշ են հպարտ մարդուն:
Զգուշացիր, որ միգուցե Տիրոջը մոռանաս և սիրտդ բարձրամտանա, Բ Օր. Ը.11–14 .
Հպարտությունն ու ամբարտավանությունը ես ատում եմ, Առակ. Ը.13 (Առակ. Զ.16–17 ).
Կործանումից առաջ գնում է հպարտությունը, Առակ. ԺԶ.18 .
Տիրոջ օրը կգա հպարտների վրա, Ես. Բ.11–12 (2 Նեփի 12.11–12 ).
Քո սրտի հպարտությունը քեզ խաբել է, Աբդիա Ա.3 .
Բոլոր գոռոզները հարդի պես են լինելու, Մաղ. Դ.1 (1 Նեփի 22.15 ; 3 Նեփի 25.1 ; ՎևՈՒ 29.9 ).
Ով որ իր անձը բարձրացնի, կխոնարհվի, Մատ. ԻԳ.12 (ՎևՈՒ 101.42 ).
Աստված հպարտներին հակառակ է կենում, Ա Պետ. Ե.5 .
Այն մեծ և ընդարձակ շենքն աշխարհի հպարտությունն էր, 1 Նեփի 11.36 (1 Նեփի 12.18 ).
Երբ նրանք ուսյալ են, նրանք կարծում են, թե իմաստուն են, 2 Նեփի 9.28–29 .
Դուք բարձրամտացել եք ձեր սրտերի հպարտությունից, Հակոբ 2.13, 16 (Ալմա 4.8–12 ).
Արդյոք դուք զե՞րծ եք հպարտությունից, Ալմա 5.28 .
Չափազանց մեծ հպարտություն էր մտել մարդկանց սրտերը, Հել. 3.33–36 .
Ինչ արագ են մարդկանց զավակները բարձրամտանում հպարտությունից, Հել. 12.4–5 .
Այս ազգի հպարտությունը նրանց հասցրել է կործանման, Մոր. 8.27 .
Զգուշացեք հպարտությունից, չլինի թե դուք դառնաք ինչպես Նեփիացիները, ՎևՈՒ 38.39 .
Վերջ տվեք ձեր բոլոր հպարտությանը և թեթևամտությանը, ՎևՈՒ 88.121 .