Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Թուլություն


Թուլություն

Մահկանացու լինելու վիճակը և կարողության, ուժի կամ հմտության պակասը: Թուլությունը գոյության վիճակ է: Բոլոր մարդիկ թույլ են, և միայն Աստծո շնորհով է, որ նրանք զորություն են ստանում գործելու արդար գործեր (Հակոբ 4.6–7): Այդ թուլությունը մասամբ արտահայտվում է անհատական թուլությամբ կամ տկարությամբ, որն ունի յուրաքանչյուր անձ: