Հազարամյա Դարաշրջանի սկզբում Քրիստոսը կվերադառնա երկիր: Այդ իրադարձությունն այս երկրի մահկանացու փորձության ավարտի նշանը կլինի: Ամբարիշտները կհեռացվեն երկրի վրայից և արդարները կհափշտակվեն ամպի մեջ, մինչ երկիրը կմաքրվի: Չնայած ոչ ոք ճշգրիտ չգիտի, թե Քրիստոսը երբ կգա երկրորդ անգամ, այնուամենայնիվ, նա մեզ նշաններ է տվել հետևելու, որոնք ցույց են տալիս, որ ժամանակը մոտ է (Մատ. ԻԴ ; ՋՍ–Մ 1 ):
Գիտեմ, որ իմ Քավիչը կկանգնի երկրի վրա վերջին օրերին, Հոբ ԺԹ.25 .
Ամեն ծունկ պիտի կրկնվի և ամեն լեզու երդում անի ինձ, Ես. ԽԵ.23 (ՎևՈՒ 88.104 ).
Մարդու Որդին գալիս էր երկնքի ամպերով, Դան. Է.13 (Մատ. ԻԶ.64 ; Ղուկ. ԻԱ.25–28 ).
Նրանք կնայեն ինձ, որին խոցեցին, Զաք. ԺԲ.10 .
Նրան կասեն. Սա ի՞նչ հարվածներ են ձեռքերիդ մեջ, Զաք. ԺԳ.6 (ՎևՈՒ 45.51 ).
Ո՞վ է նրա գալու օրը տանողը. որովհետև նա հալեցնող կրակի պես է, Մաղ. Գ.2 (3 Նեփի 24.2 ; ՎևՈՒ 128.24 ).
Մարդու Որդին կգա իր Հոր փառքով, Մատ. ԺԶ.27 (Մատ. ԻԵ.31 ).
Այն օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, բայց միայն իմ Հայրը, Մատ. ԻԴ.36 (ՎևՈՒ 49.7 ; ՋՍ–Մ 1.38–48 ).
Այս նույն Հիսուսն այսպես կգա, ինչպես նրան տեսաք երկինքը գնալիս, Գոր. Ա.11 .
Ինքը Տերը վայր կգա երկնքից, Ա Թես. Դ.15 .
Տիրոջ օրը գիշերվա գողի պես կգա, Բ Պետ. Գ.10 .
Տերը կգա իր բյուրավոր սրբերով, Հուդա Ա.14 .
Նա գալիս է ամպերով. և ամեն աչք կտեսնի նրան, Հայտ. Ա.7 .
Պատրաստվե՛ք, պատրաստվե՛ք, քանզի Տերը մոտ է, ՎևՈՒ 1.12 .
Ես կհայտնվեմ երկնքից զորությամբ և կբնակվեմ երկրի վրա հազար տարի, ՎևՈՒ 29.9–12 .
Բարձրացրու ձայնդ և ապաշխարություն աղաղակիր՝ պատրաստելով Տիրոջ ճանապարհն իր երկրորդ գալստի համար , ՎևՈՒ 34.5–12 .
Ես Հիսուս Քրիստոսն եմ, և ես հանկարծակի կգամ իմ տաճարը, ՎևՈՒ 36.8 (ՎևՈՒ 133.2 ).
Օրը շուտով գալիս է, որ դուք պիտի տեսնեք ինձ և իմանաք, որ ես եմ, ՎևՈՒ 38.8 .
Ով որ երկյուղում է ինձանից, պիտի սպասի Մարդու Որդու գալստյան նշաններին, ՎևՈՒ 45.39 .
Տերը կբացի իր երեսի քողը, ՎևՈՒ 88.95 .
Տիրոջ մեծ և ահեղ օրը մոտ է, ՎևՈՒ 110.16 .
Երբ Փրկիչը հայտնվի, մենք կտեսնենք նրան, ինչպիսին որ կա, ՎևՈՒ 130.1 .
Փրկիչը կկանգնի իր ժողովրդի մեջ և կթագավորի, ՎևՈՒ 133.25 .
Ո՞վ է սա, որ գալիս է երկնքի Աստծուց, ներկված հանդերձներով, ՎևՈՒ 133.46 (Ես. ԿԳ.1 ).