Հեզ և սովորելու ընդունակ դարձնելը կամ հեզ և սովորելու ընդունակ լինելը: Խոնարհությունը ներառում է Աստծուց մեր կախվածությունն ընդունելը և նրա կամքին հնազանդվելու ցանկությունը:
Աստված քեզ քառասուն տարի ման ածեց անապատում, որ խոնարհեցնի քեզ, Բ Օր. Ը.2 .
Իմ անձը ծոմով խոնարհեցնում էի, Սաղ. ԼԵ.13 .
Լավ է մի աղքատ և իմաստուն երեխան, քան թե ծեր և անմիտ թագավորը, Ժող. Դ.13 .
Տերը բնակվում է նրա հետ, ով խոնարհ է, Ես. ԾԷ.15 .
Ով որ իր անձն այս երեխայի նման խոնարհեցնի, նա է մեծ երկնքի արքայության մեջ, Մատ. ԺԸ.4 .
Ով որ իր անձը խոնարհեցնի՝ կբարձրանա, Մատ. ԻԳ.12 (Ղուկ. ԺԴ.11 ; ԺԸ.14 ).
Հիսուսն իրեն խոնարհեցրեց և հնազանդ եղավ մինչև մահ, Փիլ. Բ.8 (Ղուկ. ԻԲ.42 ; ԻԳ.46 ).
Աստված հպարտներին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս, Ա Պետ. Ե.5–6 (2 Նեփի 9.42 ).
Խոնարհությունը որակում է մկրտության համար, ՎևՈՒ 20.37 .
Խոնարհեցրեք ձեզ իմ առաջ, և դուք կտեսնեք ինձ և կիմանաք, որ ես եմ, ՎևՈՒ 67.10 .
Եղիր խոնարհ և Տերը կպատասխանի քո աղոթքներին, ՎևՈՒ 112.10 .
Թող նա, ով բանիմաց չէ, իմաստություն սովորի՝ իրեն խոնարհեցնելով, ՎևՈՒ 136.32 .
Իմ Հոգին աշխարհ է ուղարկվել, որ լուսավորի խոնարհներին, ՎևՈՒ 136.33 .