Սուրբ գրություններ
2 Նեփի 26


Գլուխ 26

Քրիստոսը կծառայի Նեփիացիներին – Նեփին կանխատեսում է իր ժողովրդի կործանումը – Նրանք կխոսեն փոշու միջից – հեթանոսները կկառուցեն կեղծ եկեղեցիներ և գաղտնի խմբակցություններ – Տերն արգելում է մարդկանց զբաղվել քահանանենգությամբ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ հետո, երբ Քրիստոսը մեռելներից ահարություն կառնի, նա իրեն բցույց կտա ձեզ, իմ զավակնե՛ր և իմ սիրելի՛ եղբայրներ. և խոսքերը, որոնք նա կասի ձեզ, կլինի այն գօրենքը, որը դուք պետք է անեք:

2 Քանզի, ահա, ես ասում եմ ձեզ, որ շատ սերունդներ կանցնեն և կլինեն մեծ պատերազմներ ու հակառակություններ իմ ժողովրդի մեջ:

3 Եվ Մեսիայի գալուց հետո անշաններ կլինեն տրված իմ ժողովրդին՝ նրա բծննդյան վերաբերյալ և նաև նրա մահվան և հարության. և մեծ ու ահավոր կլինի այն օրն ամբարիշտների համար, քանզի նրանք կկորչեն. և նրանք կորչում են, որովհետև նրանք դուրս են գցում մարգարեներին ու սրբերին, և քարկոծում են նրանց, և սպանում նրանց. այդ պատճառով սրբերի գարյան աղաղակը կբարձրանա գետնից վեր՝ դեպի Աստված, ընդդեմ նրանց:

4 Ուստի, բոլոր նրանք, ովքեր հպարտ են և գործում են ամբարշտորեն, այն օրը, որ գալիս է, ակայրի նրանց, ասում է Զորաց Տերը, այսինքն՝ նրանք հարդի պես կլինեն:

5 Եվ նրանք, ովքեր սպանում են մարգարեներին և սրբերին, երկրի խորքերը ակուլ կտան նրանց, ասում է Զորաց Տերը. և բլեռները կծածկեն նրանց, և պտուտահողմերը կքշեն նրանց հեռու, և շինությունները կփլվեն նրանց վրա ու ջարդուփշուր կանեն նրանց, և կփշրեն նրանց՝ դարձնելով փոշի:

6 Եվ նրանց կայցելեն որոտները և կայծակները, երկրաշարժերը և ամեն ձևի ավերումները, քանզի Տիրոջ բարկության կրակը կբռնկվի նրանց դեմ, և նրանք կլինեն հարդի պես, և օրը, որ գալիս է, կայրի նրանց, ասում է Զորաց Տերը:

7 Ա՜խ, իմ հոգու տվայտանքը և ցավն իմ ժողովրդի սպանվածների կորստի համար: Քանզի ես՝ Նեփիս, տեսա դա, և այն գրեթե սպառում է ինձ Տիրոջ ներկայության առջև. բայց ես պիտի կանչեմ առ իմ Աստված. Քո ճանապարհներն աարդար են:

8 Բայց, ահա, արդարները, որոնք լսում են մարգարեների խոսքերը և չեն կործանում նրանց, այլ չնայած բոլոր ահալածանքներին, հաստատամտությամբ սպասում են Քրիստոսին՝ նշանների համար, որոնք տրվել են,– ահա, այդ նրանք են, որ բչեն մեռնի:

9 Այլ, Արդարության Որդին ակհայտնվի նրանց, և նա բկբժշկի նրանց. և նրանք կունենան գխաղաղություն նրա հետ, մինչև որ դերեք սերունդներ անցած կլինեն, և շատերը եչորրորդ սերնդից անցած կլինեն արդարակեցության մեջ:

10 Եվ երբ այս բաներն անցած կլինեն, մի սրընթաց ակործանում է գալու դեպի իմ ժողովուրդը. քանզի չնայած իմ հոգու ցավերին, ես տեսա այդ. ուստի, ես գիտեմ, որ դա տեղի կունենա. և նրանք ծախում են իրենց՝ ոչնչի համար. քանզի որպես իրենց հպարտության և հիմարության վարձք, նրանք կհնձեն կործանում. քանզի, որովհետև նրանք ենթարկվում են դևին և ընտրում են ավելի շուտ խավարի գործերը, քան լույսը, հետևաբար, նրանք պետք է վար գնան՝ դեպի բդժոխք:

11 Քանզի Տիրոջ Հոգին միշտ չի աճգնի մարդու հետ: Եվ երբ Հոգին դադարում է մարդու հետ ճգնելը, այն ժամանակ գալիս է սրընթաց կործանում, և սա վշտացնում է իմ հոգին:

12 Եվ ինչպես ես խոսեցի ահրեաներին բհամոզելու վերաբերյալ, որ Հիսուսը գհենց Քրիստոսն է, անպայման պետք է, որ հեթանոսները նույնպես համոզվեն, որ Հիսուսը Քրիստոսն է՝ Հավերժական Աստվածը.

13 Եվ որ նա ինքը հայտնվում է բոլոր նրանց, ովքեր հավատում են իրեն, աՍուրբ Հոգու զորությամբ. այո՛, ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի, գործելով հզոր հրաշքներ, նշաններ և զարմանալիքներ մարդկանց որդիների մեջ, ըստ նրանց հավատքի:

14 Բայց, ահա, ես մարգարեանում եմ ձեզ ավերջին օրերի վերաբերյալ. այն օրերի վերաբերյալ, երբ Տեր Աստված ի հայտ բկբերի այս բաները մարդկանց զավակներին:

15 Նրանից հետո, երբ իմ սերունդը և իմ եղբայրների սերունդն ընկած կլինեն անհավատության մեջ և զարկված կլինեն հեթանոսների կողմից. այո, հետո, երբ Տեր Աստված ճամբար դրած կլինի նրանց դեմ շուրջբոլորը, և սարով պաշարում դրած կլինի նրանց դեմ, և ամրոցներ բարձրացրած կլինի նրանց դեմ. և հետո, երբ նրանք վար բերված կլինեն, փոշուն հավասարված, նույնիսկ այնպես, որ նրանք չեն լինի, այնուամենայնիվ, արդարների խոսքերը կգրվեն, և հավատարիմների աղոթքները կլսվեն, և բոլոր նրանք, ովքեր ընկել են անհավատության մեջ, մոռացված չեն լինի:

16 Քանզի նրանք, ովքեր կործանված կլինեն, ակխոսեն նրանց հետ հողի միջից, և նրանց խոսքը կլինի ցածր, փոշու միջից, և նրանց ձայնը նման կլինի մեկին, որն ունի ծանոթ ոգի. քանզի Տեր Աստված կտա նրան զորություն, որ նա կարողանա շշնջալ նրանց մասին, նույնիսկ կարծես դա հողի միջից էր. և նրանց խոսքը կշշնջա փոշու միջից:

17 Քանզի այսպես է ասում Տեր Աստված. Նրանք ակգրեն այն բաները, որոնք կկատարվեն իրենց մեջ, և դրանք կգրվեն ու կկնքվեն մի գրքում, և նրանք, ովքեր ընկել են անհավատության մեջ, չեն ունենա դրանք, քանզի նրանք բջանում են կործանել Աստծո բաները:

18 Ուստի, ինչպես նրանք, ովքեր կործանվեցին, կործանվեցին սրընթաց. և նրանց զարհուրելիների բազմությունը կլինի, ինչպես ամղեղը, որ կորչում է,– այո, այսպես է ասում Տեր Աստված. Դա կլինի մի վայրկյանում, հանկարծակի,–

19 Եվ կլինի այնպես, որ նրանք, ովքեր անհավատության մեջ են ընկել, ակզարկվեն հեթանոսների ձեռքով:

20 Եվ հեթանոսները՝ իրենց աչքում ահպարտությունից բարձրամտացած, բգայթեցին՝ իրենց գգայթակղության քարի մեծության պատճառով, այնպես որ նրանք կառուցել են բազմաթիվ դեկեղեցիներ. այնուամենայնիվ, նրանք վայր են դնում Աստծո զորությունն ու հրաշքները և իրենք իրենց քարոզում են իրենց իսկ իմաստությունը և իրենց իսկ եսովորածը, որպեսզի շահ ստանան և զփշրեն աղքատների երեսին:

21 Եվ շատ եկեղեցիներ կան կառուցված, որոնք առաջացնում են անախանձություններ և կռիվներ և ոխ:

22 Եվ կան նաև ագաղտնի խմբակցություններ, հենց հին ժամանակների պես, ըստ դևի խմբակցությունների, քանզի նա է հիմնադիրը բոլոր այս բաների. այո, սպանության հիմնադիրը, և խավարի գործերի. այո, և նա առաջնորդում է նրանց վուշե պարանով՝ վզից, մինչև նա կապում է նրանց իր ամուր պարաններով, հավիտյան:

23 Քանզի, ահա, իմ սիրելի՛ եղբայրներ, ես ասում եմ ձեզ, որ Տեր Աստված չի գործում խավարում:

24 Նա չի անում որևէ բան, բացի դա լինի ի օգուտ աշխարհի. քանզի նա ասիրում է աշխարհն այնքան, որ նա վայր է դնում իր սեփական կյանքը, որպեսզի կարողանա ձգել բբոլոր մարդկանց իր մոտ: Ուստի, նա ոչ ոքի չի պատվիրում, որ նրանք չճաշակեն իր փրկությունից:

25 Ահա, կանչո՞ւմ է նա որևէ մեկին՝ ասելով. Հեռացեք ինձանից: Ահա, ես ասում եմ ձեզ՝ Ո՛չ. այլ նա ասում է. աԵկեք ինձ մոտ, բոլո՛րդ, աշխարհի՛ ծայրեր, բառեք կաթ ու մեղր առանց փողի և առանց գնի:

26 Ահա, պատվիրե՞լ է նա որևէ մեկին, որ նրանք հեռանան ժողովարաններից կամ պաշտամունքի տներից: Ահա, ես ասում եմ ձեզ՝ Ո՛չ:

27 Պատվիրե՞լ է նա որևէ մեկին, որ նրանք չպետք է ճաշակեն նրա ափրկությունից: Ահա, ես ասում եմ ձեզ՝ Ո՛չ. այլ նա բտվել է այն ձրի, բոլոր մարդկանց համար. և նա պատվիրել է իր ժողովրդին, որ նրանք պետք է բոլոր մարդկանց համոզեն գապաշխարել:

28 Ահա, պատվիրե՞լ է Տերը որևէ մեկին, որ նրանք չպետք է ճաշակեն իր բարությունից: Ահա, ես ասում եմ ձեզ՝ Ո՛չ. այլ աբոլոր մարդիկ արտոնյալ են, մեկը մյուսի նման, և ոչ ոքի արգելված չէ:

29 Նա պատվիրել է, որ չպետք է լինի աքահանանենգություն. քանզի, ահա, քահանանենգություն է այն, երբ մարդիկ քարոզում են և իրենք իրենց բարձր են դնում՝ իբրև մի լույս աշխարհի համար, որ կարողանան շահ և բգովասանք ստանալ աշխարհից. սակայն նրանք չեն փնտրում Սիոնի բարօրությունը:

30 Ահա, Տերն արգելել է այս բանը. ուստի, Տեր Աստված տվել է պատվիրան, որ բոլոր մարդիկ պետք է գթություն ունենան, ագթություն, որը բսեր է: Եվ եթե նրանք չունենան գթություն, նրանք կլինեն ոչինչ: Ուստի, եթե նրանք ունենան գթություն, նրանք չեն հանդուրժի, որ Սիոնում աշխատավորը կորչի:

31 Բայց աշխատավորը աՍիոնում պետք է աշխատի Սիոնի համար. քանզի, եթե նրանք աշխատեն բփողի համար, նրանք պետք է ոչնչանան:

32 Եվ կրկին, Տեր Աստված ապատվիրել է, որ մարդիկ չպետք է սպանեն. որ նրանք չպետք է ստեն. որ նրանք չպետք է գողանան. որ նրանք չպետք է բզուր հիշատակեն Տեր Աստծո անունը. որ նրանք չպետք է նախանձեն. որ նրանք չպետք է ոխ ունենան. որ նրանք չպետք է վիճեն մեկը մյուսի հետ. որ նրանք չպետք է գործեն պոռնկություններ. և որ նրանք այս բաներից ոչ մեկը չպետք է անեն. քանզի ովքեր անում են, նրանք կկորչեն:

33 Քանզի այս անօրինություններից ոչ մեկը չի գալիս Տիրոջից. քանզի նա անում է մարդկանց զավակների մեջ այն, ինչը բարի է. և նա չի անում ոչինչ, եթե դա պարզ չէ մարդկանց զավակների համար. և նա հրավիրում է նրանց բոլորին՝ գալ իր մոտ և ճաշակել իր բարությունից. և նա չի ամերժում ոչ մեկին, որ գալիս են դեպի իրեն, սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր թե կին. և նա հիշում է բհեթանոսներին. և գբոլորը նույնն են Աստծո համար՝ թե՛ հրեան, թե՛ հեթանոսը: