Սուրբ գրություններ
1 Նեփի 21


Գլուխ 21

Մեսիան լույս է լինելու հեթանոսների համար և ազատելու է գերյալներին – Իսրայելը կժողովվի զորությամբ վերջին օրերում – Թագավորները կլինեն նրանց խնամող հայրերը – Համեմատեք Եսայիայի ԽԹ: Մոտ 588–570թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ կրկին. Ականջ դրեք, ո՜վ Իսրայելի տուն, դո՛ւք, բոլորդ, ովքեր կոտրված եք և դուրս եք քշված իմ ժողովրդի հովիվների ամբարշտության պատճառով. այո, դո՛ւք, բոլորդ, որ կոտրված եք, ցրված եք ամենուրեք, ովքեր իմ ժողովրդից եք, ով Իսրայելի տուն: Լսեք ինձ, ո՜վ ակղզիներ, և ականջ դրեք, դո՛ւք, ժողովուրդներ բհեռվի. Տերը կանչել է ինձ արգանդից. իմ մոր որովայնից նա հիշատակել է իմ անունը:

2 Եվ իմ բերանը սրած թրի պես է արել. իր ձեռքի հովանիի տակ է թաքցրել ինձ և ինձ մի փայլուն նետ է շինել, իր կապարճում թաքցրել ինձ.

3 Եվ ասել է ինձ. Դու իմ ածառան ես, ո՛վ Իսրայել, որով ես կփառավորվեմ:

4 Այն ժամանակ ես ասացի. Ես զուր աշխատեցի, ես դատարկ և զուր ծախսեցի ուժս. անշուշտ, իմ դատաստանը Տիրոջ մոտ է, և իմ վարձքն իմ Աստծո մոտ է:

5 Եվ այժմ, ասում է Տերը,– որն արգանդից աստեղծեց ինձ, որ ես լինեի իր ծառան՝ Հակոբին կրկին իր մոտ բերելիս,– չնայած Իսրայելը դեռ չի հավաքվել, սակայն ես մեծարված կլինեմ Տիրոջ աչքում, և իմ Աստվածը կլինի իմ ուժը:

6 Եվ նա ասաց. Դա թեթև բան է, որ դու պետք է իմ ծառան լինես՝ Հակոբի ացեղերը բարձրացնելու և Իսրայելի պահպանվածներին վերադարձնելու համար: Ես քեզ նաև տալու եմ որպես բլույս՝ գհեթանոսների համար, որպեսզի դու լինես իմ փրկությունն աշխարհի ծայրերի համար:

7 Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Քավիչը՝ նրա Սուրբը, նրան, ում մարդն արհամարհում է, նրան, ում ատում են ազգերը, իշխողների ծառային. Թագավորները կտեսնեն և վեր կկենան, իշխանները նույնպես պիտի երկրպագեն՝ Տիրոջ համար, որը հավատարիմ է:

8 Այսպես է ասում Տերը. Բարենպաստ ժամանակ քեզ լսեցի, ո՛վ ծովի կղզիներ, և փրկության օրը քեզ օգնեցի. և ես կպահպանեմ քեզ և կտամ քեզ՝ աիմ ծառային, որպես ուխտ ժողովրդի համար, հաստատելու երկիրը, ժառանգեցնելու ավերակված ժառանգությունները.

9 Որպեսզի դու ասես աբանտում գտնվողներին. Դուրս եկեք. նրանց, ովքեր նստած են բխավարում. Ցույց տվեք ձեզ: Նրանք կարածեն ճանապարհներին, և նրանց գարոտավայրերը կլինեն բոլոր բարձր տեղերում:

10 Նրանք չեն սովի, ոչ էլ ծարավի, ո՛չ շոգը, ո՛չ էլ արևը կզարկի նրանց. քանզի նա, ով ողորմություն ունի նրանց հանդեպ, պետք է առաջնորդի նրանց, հենց ջրի աղբյուրներով կառաջնորդի նրանց:

11 Եվ իմ բոլոր սարերը ճանապարհ կշինեմ, և իմ բոլոր ամայրուղիները պիտի բարձրացվեն:

12 Եվ այն ժամանակ, ո՛վ Իսրայելի տուն, ահա, ասրանք կգան հեռվից. և ահա, սրանք՝ հյուսիսից ու արևմուտքից. և սրանք՝ Սինեայի երկրից:

13 աԵրգեք, ո՛վ երկինքներ. և ցնծա, ո՛վ երկիր. քանզի նրանց ոտքը, ովքեր արևելքում են, պիտի հաստատվի. և պոռթկացեք երգով, ո՛վ սարեր. քանզի նրանք այլևս չեն ջախջախվի. քանզի, Տերը մխիթարել է իր ժողովրդին և կունենա ողորմություն իր չարչարվածների վրա:

14 Բայց, ահա, Սիոնն ասաց. Տերը լքել է ինձ, և իմ Տերը մոռացել է ինձ, բայց նա ցույց կտա, որ չի մոռացել:

15 Քանզի կարո՞ղ է ակինը մոռանալ իր ծծկեր մանկանը, որ կարեկցանք չունենա իր արգանդի որդուն: Այո՛, նրանք կարող է բմոռանան, սակայն ես քեզ չեմ մոռանա, ո՛վ Իսրայելի տուն:

16 Ահա, ես փորագրել եմ քեզ իմ ձեռքերի աափերի վրա. քո պարիսպները մշտապես իմ առջևում են:

17 Քո զավակները կշտապեն քեզ ավերողների դեմ. և նրանք, ովքեր աավերեցին քեզ, դուրս պիտի գան քեզանից:

18 Աչքերդ բարձրացրու շուրջբոլորդ և տե՛ս. սրանք բոլորը աժողովվում են միասին, և նրանք պիտի գան քեզ մոտ: Եվ ինչպես կենդանի եմ ես, ասում է Տերը, դու, անշուշտ, պիտի հագնես նրանց բոլորին՝ որպես զարդ, և նրանցով գոտևորվես, ճիշտ ինչպես հարս:

19 Որովհետև քո ավերակները և քո ամայի վայրերը, և քո փլատակների երկիրը պետք է այժմ նույնիսկ նեղ լինի բնակիչների պատճառով. և նրանք, ովքեր կլանել էին քեզ, կլինեն հեռվում:

20 Որդիքը, որ դու կունենաս, առաջիններին կորցնելուց հետո, նորից քո ականջին կասեն. Տեղը շատ անեղ է ինձ համար. տեղ տուր ինձ, որ բնակվեմ:

21 Այդ ժամանակ ադու կասես քո սրտում. Սրանց ո՞վ ծնեց ինձ համար, տեսնելով, որ ես կորցրել եմ իմ զավակներին և բամուլ եմ, գերյալ ու դեսուդեն թափառող: Եվ ո՞վ է մեծացրել սրանց: Ահա, ես մնացել էի մենակ. սրա՛նք, որտե՞ղ էին նրանք:

22 Այսպես է ասում Տեր Աստված. Ահա, ես կբարձրացնեմ իմ ձեռքը դեպի ահեթանոսները և վեր կհանեմ իմ բդրոշը ժողովրդի համար. և նրանք իրենց գձեռքերի վրա կբերեն քո որդիներին, և քո դուստրերին կտանեն իրենց ուսերին:

23 Եվ աթագավորները կլինեն քո բխնամող հայրերը, և նրանց թագուհիները՝ քո ստնտու մայրերը. նրանք երեսնիվայր մինչև գետին կխոնարհվեն քեզ և կլիզեն քո ոտքերի փոշին. և դու կիմանաս, որ ես եմ Տերը. քանզի նրանք, ովքեր գսպասում են ինձ, ամոթով չեն մնա:

24 Քանզի մի՞թե հզորից կառնվի ավարը, կամ արդյոք աօրինական գերյալները կազատվե՞ն:

25 Բայց այսպես է ասում Տերը. Նույնիսկ հզորի գերիները կառնվեն և զարհուրելիի ավարը կազատվի. քանզի ես կկռվեմ նրա հետ, ով կռվում է քեզ հետ, և ես կփրկեմ քո զավակներին:

26 Եվ ես ակկերակրեմ նրանց, ովքեր քեզ ճնշում են, իրենց իսկ մսով. նրանք կհարբեն իրենց իսկ արյունով, ինչպես քաղցր գինով. և ամեն մարմին բկիմանա, որ ես՝ Տերս եմ քո Փրկիչը և քո Քավիչը՝ Հակոբի գՀզորը: