2 Նեփի 28
նախորդ հաջորդ

Գլուխ 28

Շատ կեղծ եկեղեցիներ կստեղծվեն վերջին օրերում – Դրանք կսովորեցնեն կեղծ, սին և հիմար վարդապետություններ – Ուրացությունը կշատանա կեղծ ուսուցիչների պատճառով – Դևը կմոլեգնի մարդկանց սրտերում – Նա կսովորեցնի ամեն տեսակի կեղծ վարդապետություններ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ այժմ, ահա, իմ եղբայրնե՛ր, ես խոսեցի ձեզ հետ, համաձայն նրա, ինչ Հոգին պարտադրեց ինձ. ուստի, ես գիտեմ, որ դրանք անշուշտ պետք է կատարվեն:

2 Եվ բաները, որոնք դուրս կգրվեն ագրքից, մեծ բարժեք կունենան մարդկանց զավակների համար, և հատկապես մեր սերնդի համար, որն Իսրայելի տան մի մնացորդ է:

3 Քանզի կլինի այնպես, այն օրը, որ աեկեղեցիները, որոնք ստեղծված են, բայց ոչ Տիրոջ համար, երբ մեկը կասի մյուսին. Ահա, ե՛ս, ե՛ս եմ Տիրոջինը, և մյուսները կասեն. Ե՛ս, ե՛ս եմ Տիրոջինը. և այսպես կասի ամեն մեկը, որը ստեղծել է եկեղեցիներ, և ոչ թե Տիրոջ համար,

4 Եվ նրանք կվիճեն մեկը մյուսի հետ. և նրանց քահանաները կվիճեն մեկը մյուսի հետ, և նրանք պիտի սովորեցնեն իրենց աիմաստությամբ և ժխտեն Սուրբ Հոգին, որը խոսել է տալիս:

5 Եվ նրանք աժխտում են Աստծո բզորությունը, Սուրբին Իսրայելի. և նրանք ասում են ժողովրդին. Լսե՛ք մեզ և լսե՛ք մեր ցուցումը. քանզի ահա, այսօր Աստված գչկա, քանզի Տերը և Քավիչն արել է իր գործը, և նա տվել է իր զորությունը մարդկանց:

6 Ահա, լսե՛ք իմ ցուցումը. եթե նրանք ասեն. Հրաշք կա գործված Տիրոջ ձեռքով, մի՛ հավատացեք. քանզի այսօր նա ահրաշքների Աստված չէ. նա արել է իր գործը:

7 Այո, և կլինեն շատերը, որոնք կասեն. աԿերեք, խմեք և զվարճացեք, քանզի վաղը մենք մեռնելու ենք. և մեզ համար լավ է լինելու:

8 Եվ կլինեն նաև շատերը, որոնք կասեն. Կերեք, խմեք և զվարճացեք. այնուամենայնիվ, վախեցեք Աստծուց,– նա ակարդարացնի մի փոքր մեղք գործելը. այո՛, բստեք մի քիչ, օգուտ քաղեք մեկից իր խոսքերի պատճառով, գփոս փորեք ձեր հարևանի համար. սրանում ոչ մի վնաս չկա. և արեք այս բոլոր բաները, քանզի վաղը մեռնելու ենք. և եթե լինի այնպես, որ մենք մեղավոր լինենք, Աստված կծեծի մեզ մի քանի մտրակահարվածով, և ի վերջո, մենք կփրկվենք Աստծո արքայությունում:

9 Այո, և կլինեն շատերը, որոնք կսովորեցնեն այս ձևով՝ կեղծ, սին և ահիմար բվարդապետություններ, և փքված կլինեն իրենց սրտերում, և կջանան իրենց խորհուրդները խորը թաքցնել Տիրոջից. և նրանց գործերը խավարում կլինեն:

10 Եվ սրբերի աարյունը գետնից կաղաղակի նրանց դեմ:

11 Այո, նրանք բոլորը դուրս են եկել աճանապարհից. նրանք դարձել են բապականված:

12 աՀպարտության պատճառով, և կեղծ ուսուցիչների և սուտ վարդապետությունների պատճառով, նրանց եկեղեցիները դարձել են ապականված, և նրանց եկեղեցիները բարձրամտացած են. հպարտության պատճառով նրանք փքված են:

13 Նրանք ակողոպտում են բաղքատներին իրենց գեղեցիկ սրբարանների համար. նրանք կողոպտում են աղքատներին իրենց գեղեցիկ հանդերձների համար. և նրանք հալածում են հեզերին և սրտով խեղճերին, որովհետև փքված են իրենց գհպարտությամբ:

14 Նրանք կրում են ախիստ պարանոցներ և բարձր գլուխներ. այո, և հպարտության ու ամբարշտության, պղծությունների և պոռնկությունների պատճառով նրանք բոլորը ճանապարհից բշեղվել են, բացի մի քանիսից, որոնք Քրիստոսի խոնարհ հետևորդներն են. այնուամենայնիվ, նրանք առաջնորդվում են, այնպես որ շատ դեպքերում նրանք իրոք սխալվում են, որովհետև սովորեցվում են մարդկանց ցուցումներով:

15 Ա՜խ, աիմաստունները, ուսյալները և հարուստները, որոնք փքված են իրենց սրտերի բհպարտությամբ, և բոլոր նրանք, ովքեր քարոզում են կեղծ վարդապետություններ, և բոլոր նրանք, ովքեր գործում են պոռնկություններ և խեղաթյուրում են Տիրոջ ճշմարիտ ճանապարհը, գվա՜յ, վա՜յ, վա՜յ լինի նրանց, ասում է Ամենազոր Տեր Աստված, քանզի նրանք վայր պիտի գցվեն դժոխք:

16 Վա՜յ նրանց, որ դատարկ բանի համար երես են աթեքում արդարից և հայհոյում են ընդդեմ նրա, ինչը բարի է և ասում, որ դա արժեք չունի: Քանզի պիտի գա օրը, որ Տեր Աստված սրընթաց կայցելի երկրի բնակիչներին. և այն օրը, երբ նրանք բլիովին հասունացած կլինեն անօրինության մեջ, նրանք կկորչեն:

17 Բայց, ահա, եթե երկրի բնակիչներն ապաշխարեն իրենց ամբարշտությունից և պղծություններից, նրանք չեն կործանվի, ասում է Զորաց Տերը:

18 Բայց, ահա, այն մեծ և պիղծ եկեղեցին՝ ողջ աշխարհի ապոռնիկը, պետք է հողին բհավասարվի, և մեծ պիտի լինի նրա անկումը:

19 Քանզի դևի թագավորությունը պետք է ացնցվի, և նրանք, ովքեր պատկանում են դրան, անպայման պետք է արթնացվեն ապաշխարության համար, այլապես բդևը կհափշտակի նրանց իր հավիտենական գշղթաներով, և նրանք կդրդվեն բարկության ու կկորչեն.

20 Քանզի, ահա, այն օրը նա ակմոլեգնի մարդկանց զավակների սրտերում և կդրդի նրանց բարկության ընդդեմ նրա, ինչը բարի է:

21 Իսկ մյուսներին ակխաղաղեցնի և կհանդարտեցնի՝ տանելով դեպի մարմնական ապահովություն, այնպես որ նրանք կասեն. Ամեն ինչ լավ է Սիոնում. այո՛, Սիոնը բարգավաճում է, ամեն ինչ լավ է, և այդպես բդևը խաբում է նրանց հոգիները և զգուշորեն հեռացնում նրանց՝ իջեցնելով դժոխք:

22 Եվ ահա, մյուսներին նա շողոքորթում է, հեռու տանելով, և ասում է նրանց, որ ադժոխք չկա, և ասում է նրանց. Ես դև չեմ, քանզի այդպիսին չկա. և այսպես նա շշնջում է նրանց ականջին, մինչև նա հափշտակում է նրանց իր սարսափելի բշղթաներով, որտեղից չկա ազատում:

23 Այո, նրանք հափշտակվում են մահով և դժոխքով. և մահը, դժոխքը, դևը և բոլորը, ովքեր կապված են դրանցով, պետք է կանգնեն Աստծո գահի առաջ և ադատվեն ըստ իրենց գործերի, որտեղից նրանք պիտի գնան իրենց համար պատրաստված տեղը, այսինքն՝ կրակի և ծծմբի մի բլիճ, որն անվերջ տանջանք է:

24 Հետևաբար, վա՜յ լինի նրան, ով անհոգ է Սիոնում:

25 Վա՜յ լինի նրան, ով աղաղակում է. Ամե՜ն ինչ լավ է:

26 Այո, վա՜յ լինի նրան, ով ալսում է մարդկանց ցուցումներին և ժխտում Աստծո զորությունը և Սուրբ Հոգու պարգևը:

27 Այո, վա՜յ լինի նրան, ով ասում է. Մենք ստացել ենք, և մենք այլևս ակարիք չունենք:

28 Եվ ի վերջո, վա՜յ բոլոր նրանց, ովքեր դողում են և աբարկացած են՝ Աստծո ճշմարտության պատճառով: Քանզի, ահա, նա, ով կառուցված է բվեմի վրա, ստանում է այն ուրախությամբ. և նա, ով կառուցված է ավազե հիմքի վրա, դողում է, չլինի թե ընկնի:

29 Վա՜յ լինի նրան, որ կասի. Մենք ստացել ենք Աստծո խոսքը և աայլևս բկարիք չունենք Աստծո խոսքի, քանզի մենք բավականաչափ ունենք:

30 Քանզի, ահա, այսպես է ասում Տեր Աստված. Ես կտամ մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ացուցում, մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ. և օրհնված են նրանք, ովքեր ականջ են դնում իմ ցուցումներին և ունկդրում իմ խորհրդին, քանզի նրանք բիմաստություն կսովորեն. քանզի նրան, ով գընդունում է, ես կտամ դավելին. և նրանցից, ովքեր կասեն. Մենք բավականաչափ ունենք, նրանցից կվերցվի, նույնիսկ այն, ինչ նրանք ունեն:

31 Անիծված է նա, որ իր ահույսը մարդու վրա է դնում, կամ մարմինն իրեն բազուկ սարքում, կամ, որ ականջ է դնում մարդկանց ցուցումներին, եթե նրանց ցուցումները չեն տրվում Սուրբ Հոգու զորությամբ:

32 աՎա՜յ լինի հեթանոսներին, ասում է Զորաց Տեր Աստվածը. Քանզի չնայած ես կերկարացնեմ իմ բազուկը դեպի նրանց օր օրի, նրանք կուրանան ինձ. այնուամենայնիվ, ես ողորմած կլինեմ նրանց հանդեպ, ասում է Տեր Աստված, եթե նրանք ապաշխարեն և գան ինձ մոտ. քանզի իմ բբազուկը երկարացված է ողջ օրվա ընթացքում, ասում է Զորաց Տեր Աստվածը: