Ուսումնասիրման օժանդակ նյութեր
ՋՍԹ, Գիրք Ելից 34


ՋՍԹ, Ելից 34.1–2, 14 (համեմատի՛ր Ելից ԼԴ.1–2, 14; Վարդապետություն և Ուխտեր 84.21–26)

(Մովսեսին տրված երկրորդ տախտակները պարունակում էին ավելի ցածր օրենք, քան առաջինը):

1 Եվ Տերն ասաց Մովսեսին. Քեզ համար երկու ուրիշ քարե տախտակներ կոփիր, առաջինների պես, և ես նրանց վրա ևս կգրեմ օրենքի խոսքերը, ինչպես որ դրանք գրվել էին սկզբում, այն տախտակների վրա, որոնք դու կոտրատեցիր. սակայն դա չի լինի առաջինի համապատասխան, քանզի ես կհեռացնեմ քահանայությունը նրանց միջից. հետևաբար, իմ սուրբ կարգը և դրա արարողությունները չեն գնա նրանց առաջից. քանզի իմ ներկայությունը չի լինի նրանց մեջ, չլինի թե ես կործանեմ նրանց:

2 Բայց ես կտամ նրանց օրենք, ինչպես որ սկզբում, սակայն դա կլինի ըստ մարմնավոր պատվիրանների օրենքի. քանզի ես երդվել եմ իմ ցասման մեջ, որ նրանք չեն մտնի իմ ներկայությունը՝ իմ հանգիստը, իրենց պանդխտության օրերին: Հետևաբար, վարվիր, ինչպես պատվիրել եմ քեզ, և առավոտյան պատրաստ եղիր, և առավոտյան բարձրացիր Սինայ սարը և այնտեղ՝ սարի գլխին, իմ առաջ կանգնիր:

(Եհովան մի անուն էր, որով Հին Կտակարանի ժողովուրդը գիտեր Տեր Հիսուս Քրիստոսին):

14 Քանզի ուրիշ աստծո դու չպիտի երկրպագես. որովհետև Տերը, ում անունը Եհովա է, նախանձոտ Աստված է: