Մովսես 8
նախորդ հաջորդ

Գլուխ 8

(1831թ. փետրվար)

Մաթուսաղան մարգարեանում է – Նոյը և նրա որդիները քարոզում են ավետարանը – Մեծ ամբարշտություն է տիրում – Ապաշխարության կոչին ուշք չի դարձվում – Աստված հրամանագրում է բոլոր մարմինների կործանումը ջրհեղեղով:

1 Եվ Ենովքի բոլոր օրերը չորս հարյուր և երեսուն տարի եղավ:

2 Եվ եղավ այնպես, որ աՄաթուսաղան՝ Ենովքի որդին, չէր վերցվել, որպեսզի Տիրոջ ուխտերը կատարվեն, որոնք նա կապել էր Ենովքի հետ. քանզի նա իրոք ուխտ էր արել Ենովքի հետ, որ Նոյը պիտի լիներ նրա երանքի պտղից:

3 Եվ եղավ այնպես, որ Մաթուսաղան մարգարեացավ, որ իր երանքից պիտի ծագեն երկրի բոլոր թագավորությունները (Նոյի միջոցով), և նա իրեն վերցրեց փառքը:

4 Եվ մի մեծ սով եղավ այդ հողում, և Տերն անիծեց երկիրը դառն անեծքով, և այնտեղի շատ բնակիչներ մահացան:

5 Եվ եղավ այնպես, որ Մաթուսաղան ապրեց հարյուր և ութսունյոթ տարի և ծնեց Ղամեքին.

6 Եվ Ղամեքին ծնելուց հետո Մաթուսաղան ապրեց յոթ հարյուր և ութսուն երկու տարի և որդիներ ու դուստրեր ծնեց.

7 Եվ Մաթուսաղայի բոլոր օրերը եղան ինն հարյուր և վաթսունինը տարի, և նա մահացավ:

8 Եվ Ղամեքն ապրեց հարյուր և ութսուներկու տարի և մի որդի ծնեց,

9 Եվ նա կոչեց նրա անունը աՆոյ՝ ասելով. Այս որդին կմխիթարի մեզ մեր գործերի մեջ և մեր ձեռքերի ծանր աշխատանքում, այն հողի պատճառով, որը Տերն բանիծել է:

10 Եվ Ղամեքն ապրեց, Նոյին ծնելուց հետո, հինգ հարյուր և իննսունհինգ տարի, և որդիներ ու դուստրեր ծնեց.

11 Եվ Ղամեքի բոլոր օրերը եղան յոթ հարյուր և յոթանասունյոթ տարի, և նա մահացավ:

12 Եվ Նոյը չորս հարյուր և հիսուն տարեկան էր, և ածնեց Հաբեթին. և քառասուներկու տարի անց նա ունեցավ բՍեմին՝ նրանից, ով Հաբեթի մայրն էր, և երբ նա հինգ հարյուր տարեկան էր, նա ծնեց գՔամին:

13 Եվ աՆոյն ու նրա որդիներն բականջ դրեցին Տիրոջը, և ուշք դարձրին, և նրանք կոչվեցին Աստծո գորդիներ:

14 Եվ երբ այս մարդիկ սկսեցին բազմանալ երկրի երեսին, և դուստրեր ծնվեցին նրանց, մարդկանց աորդիները տեսան, որ այդ դուստրերը գեղեցիկ էին, և կնության վերցրեցին նրանց, ինչպես որ կամեցան:

15 Եվ Տերն ասաց Նոյին. Քո որդիների դուստրերը ածախել են իրենց. քանզի ահա, իմ բարկությունը բռնկված է մարդկանց որդիների դեմ, քանի որ նրանք չեն կամենում ականջ դնել իմ ձայնին:

16 Եվ եղավ այնպես, որ Նոյը մարգարեացավ, և ուսուցանեց Աստծո բաները, ճիշտ ինչպես դրանք կային ի սկզբանե:

17 Եվ Տերն ասաց Նոյին. Իմ Հոգին միշտ չի աճգնի մարդու հետ, քանզի նա կիմանա, որ ամեն բմարմին պիտի մահանա. այնուամենայնիվ, նրա օրերը կլինեն հարյուր և քսան տարի. և եթե մարդիկ չապաշխարեն, ես գջրհեղեղներ կուղարկեմ նրանց վրա:

18 Եվ այդ օրերին ահսկաներ կային երկրի վրա, և նրանք փնտրում էին Նոյին, որ խլեն նրա կյանքը. սակայն, Տերը Նոյի հետ էր, և Տիրոջ բզորությունը նրա վրա էր:

19 Եվ Տերը ակարգեց բՆոյին ըստ իր գկարգի, և նրան պատվիրեց, որ նա առաջ գնա և դհռչակի իր Ավետարանը մարդկանց զավակներին, ճիշտ ինչպես տրվել էր Ենովքին:

20 Եվ եղավ այնպես, որ Նոյը կոչ արեց մարդկանց զավակներին, որ աապաշխարեն. բայց նրանք ուշք չդարձրեցին նրա խոսքերին.

21 Եվ նաև, նրան լսելուց հետո, նրանք եկան նրա առաջ՝ ասելով. Ահա, մենք Աստծո որդիք ենք. մի՞թե մենք մեզ չենք վերցրել մարդկանց դուստրերին: Մի՞թե մենք չենք աուտում և խմում, և ամուսնանում և կնության տալիս: Եվ մեր կանայք մեզ համար երեխաներ են բերում, և նրանք զորեղ մարդիկ են, որոնք նման են հին մարդկանց՝ մեծահամբավ մարդկանց: Եվ նրանք ականջ չդրեցին Նոյի խոսքերին:

22 Եվ Աստված տեսավ, որ մարդկանց աամբարշտությունը շատացել էր երկրի վրա. և ամեն մարդ բարձրացել էր իր սրտի բխորհուրդների երևակայության մեջ, որոնք միշտ չար էին:

23 Եվ եղավ այնպես, որ Նոյը շարունակեց մարդկանց ուղղված իր աքարոզը՝ ասելով. Ականջ դրեք և ուշք դարձրեք իմ խոսքերին.

24 աՀավատացեք և ապաշխարեք ձեր մեղքերից և բմկրտվեք Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու անունով, ճիշտ ինչպես մեր հայրերը, և դուք կստանաք Սուրբ Հոգին, որ ձեզ բոլոր բաները գհայտնի դարձվեն. և եթե դուք դա չանեք, ջրհեղեղներ կգան ձեր վրա. այնուամենայնիվ, նրանք ականջ չդրեցին:

25 Եվ Նոյը զղջաց, և նրա սիրտը ցավեց, որ Տերը ստեղծել է մարդուն երկրի վրա, և դա վշտացրեց նրա սիրտը:

26 Եվ Տերն ասաց. Ես երկրի երեսից ակոչնչացնեմ մարդուն, որին ստեղծել եմ՝ և՛ մարդուն, և՛ կենդանիներին, և՛ սողուններին, և՛ երկնքի թռչուններին. քանզի Նոյը զղջում է, որ ես ստեղծեցի նրանց, և որ ես արարեցի նրանց. և նա կանչել է առ ինձ. քանզի նրանք փնտրել են նրա կյանքը:

27 Եվ այդպես, Նոյը աշնորհ գտավ Տիրոջ աչքում. քանզի Նոյն արդար մարդ էր, և բկատարյալ էր իր սերնդի մեջ. և նա գքայլում էր Աստծո հետ, ինչպես նաև նրա երեք որդիները՝ Սեմը, Քամը և Հաբեթը:

28 Երկիրն աապականվել էր Աստծո առաջ, և այն լցված էր բռնությամբ:

29 Եվ Աստված նայեց երկրի վրա, և ահա, այն ապականված էր, քանզի ամեն մարմին երկրի վրա իր ճանապարհն ապականել էր:

30 Եվ Աստված Նոյին ասաց. Ամեն մարմնի վերջը եկել է իմ առաջ, քանզի երկիրը լցվել է բռնությամբ, և ահա, ես ակոչնչացնեմ ամեն մարմին երկրի վրայից: