Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 56


Բաժին 56

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1831թ. հունիսին (History of the Church, 1.186–188): Էզրա Թայրը, որը նշանակվել էր գնալու Միսսուրի, Թոմաս Մարշի հետ (տե՛ս բաժին 52.22), ի վիճակի չէր սկսելու իր առաքելությունը, երբ վերջինս պատրաստ էր: Երեց Թայրը պատրաստ չէր մեկնելու իր ուղևորությանը՝ Թոմսոնում, Օհայո, խնդիրների մեջ ներգրավված լինելու պատճառով (տե՛ս 54-րդ բաժնի նախադրությունը): Տերը պատասխանեց այդ խնդրի վերաբերյալ Մարգարեի հարցմանը՝ տալով այս հայտնությունը:

1–2՝ Փրկություն ստանալու համար Սրբերը պետք է վերցնեն իրենց խաչը և հետևեն Տիրոջը. 3–13՝ Տերը պատվիրում է, և չեղյալ է համարում, և անհնազանդները կտրվում են. 14–17՝ Վա՜յ հարուստներին, որոնք չեն կամենում օգնել աղքատներին, և վա՜յ աղքատներին, որոնց սրտերը կոտրված չեն. 18–20՝ Օրհնված են աղքատները, որոնք սրտով մաքուր են, քանզի նրանք կժառանգեն երկիրը:

1 Ականջ դրեք, ո՛վ մարդիկ, որ ադավանում եք իմ անունը, ասում է Տերը՝ ձեր Աստվածը. քանզի ահա, իմ բարկությունը բռնկվել է ապստամբների դեմ, և ազգերի վրա բայցելության ու ցասման օրը նրանք պիտի ճանաչեն իմ բազուկը և իմ զայրույթը:

2 Եվ ով որ չի կամենում վերցնել իր ախաչը և բհետևել ինձ, և պահել իմ պատվիրանները, նա չի փրկվի:

3 Ահա, ես՝ Տերս, պատվիրում եմ. և նա, ով չի կամենում ահնազանդվել, պիտի բկտրվի ինձ հարմար ժամանակ, այն բանից հետո, երբ ես պատվիրում եմ, և պատվիրանը դրժվում է:

4 Ուստի ես՝ Տերս, պատվիրում եմ և աչեղյալ եմ համարում, ինչպես ինձ բարի է երևում. և այս բոլորը պիտի դրվի բապստամբների գլխին, ասում է Տերը:

5 Ուստի, ես չեղյալ եմ համարում պատվիրանը, որը տրվել էր իմ ծառա աԹոմաս Բ. Մարշին և Էզրա Թայրին, և նոր պատվիրան եմ տալիս իմ ծառա Թոմասին, որ նա պետք է շտապ ճամփա ընկնի դեպի Միսսուրիի հողը և իմ ծառա Սելա Ջ. Գրիֆինը նույնպես պիտի գնա նրա հետ:

6 Քանզի ահա, ես չեղյալ եմ համարում այն պատվիրանը, որը տրվել էր իմ ծառաներ Սելա Ջ. Գրիֆինին և Նյուել Նայթին, Թոմսոնում գտնվող իմ ժողովրդի խստապարանոցության և նրանց ապստամբության հետևանքով:

7 Ուստի, թող իմ ծառա Նյուել Նայթը մնա նրանց հետ. և բոլոր նրանք, ովքեր կկամենան գնալ, ովքեր ապաշխարող են իմ առաջ, կարող են գնալ, և պիտի առաջնորդվեն նրա կողմից՝ դեպի այն հողը, որը ես նշանակել եմ:

8 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ իմ ծառա Էզրա Թայրը պետք է ապաշխարի իր ահպարտությունից ու եսասիրությունից, և հնազանդվի նախկին պատվիրանին, որ տվել եմ իրեն՝ այն տեղի վերաբերյալ, որտեղ նա ապրում է:

9 Եվ եթե նա կամենա անել դա, քանի որ բաժանումներ չպետք է առաջացվեն այդ հողի վրա, նա դեռևս պիտի նշանակվի գնալու Միսսուրիի հողը.

10 Հակառակ դեպքում, նա պիտի ստանա գումարը, որ վճարել է, և պիտի հեռանա այն վայրից, և պիտի ակտրվի իմ եկեղեցուց, ասում է զորաց Տեր Աստվածը.

11 Եվ թեև երկինքը և երկիրը պիտի անցնեն, այս խոսքերը չպիտի աանցնեն, այլ պիտի իրականանան:

12 Եվ, եթե իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերը հարկադրված լինի վճարելու գումարը, ահա, ես՝ Տերս, կրկին այն կվճարեմ նրան Միսսուրիի հողում, որպեսզի նրանք, ումից նա ստանա, կարողանան փոխարենը վարձատրվել՝ համաձայն նրա, ինչ նրանք անում են.

13 Քանզի, համաձայն նրա, ինչ նրանք անում են, նրանք պիտի ստանան, նույնիսկ հողերով՝ իրենց ժառանգության համար:

14 Ահա, այսպես է ասում Տերն իմ ժողովրդին,– դուք շատ բաներ ունեք անելու և ապաշխարելու. քանզի ահա, ձեր մեղքերը հասել են ինձ, և չեն ներվել, որովհետև դուք փնտրում եք ախորհուրդ անել ձեր իսկ ուղիներով:

15 Եվ ձեր սրտերը բավարարված չեն: Եվ դուք չեք հնազանդվում ճշմարտությանը, այլ ահաճույք եք ստանում անիրավությունից:

16 Վա՜յ ձեզ, ահարուստնե՛ր, որ չեք կամենում ձեր ստացվածքը բտալ գաղքատներին, քանզի ձեր դհարստությունները կապականեն ձեր հոգիները. և դա կլինի ձեր ողբն այցելության, դատաստանի և զայրույթի օրը. եՀունձքն անցավ, ամառն ավարտվեց, և իմ հոգին փրկված չէ:

17 Վա՜յ ձեզ, աաղքատնե՛ր, որոնց սրտերը կոտրված չեն, որոնց հոգիները փշրված չեն, և որոնց փորը չի կշտանում, և որոնք ձեռքերը ետ չեն պահում ուրիշի ունեցվածքի վրա դնելուց, որոնց աչքերը լի են բագահությամբ, և որ չեք կամենում աշխատել սեփական ձեռքերով:

18 Բայց օրհնված են աաղքատները, որոնք սրտով մաքուր են, որոնց սիրտը բկոտրված է, և որոնց հոգին փշրված է, քանզի նրանք կտեսնեն Աստծո գարքայության գալը, զորությամբ ու մեծ փառքով՝ ի ազատումն իրենց. քանզի դերկրի պարարտությունը նրանցը կլինի:

19 Քանզի ահա, Տերը պիտի գա, և նրա ավարձքը կլինի իր հետ, և նա կհատուցի ամեն մարդու, և աղքատը պիտի ցնծա.

20 Եվ նրանց սերունդները պիտի աժառանգեն երկիրը, սերնդե-սերունդ՝ հավիտյանս հավիտենից: Եվ այժմ ես ավարտում եմ ձեզ ուղղած իմ խոսքը: Ճիշտ այդպես: Ամեն: