Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 95
նախորդ հաջորդ

Բաժին 95

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1833թ. հունիսի 1-ին (History of the Church, 1.350–352): Այս հայտնությունը շարունակությունն է աստվածային ցուցումների՝ տներ կառուցել երկրպագության և հրահանգների համար, մասնավորապես Տիրոջ տունը (տե՛ս բաժին 88.119–136 և բաժին 94):

1–6՝ Սրբերը խրատվում են Տիրոջ տան կառուցումն ընդհատելու համար. 7–10՝ Տերը ցանկանում է օգտագործել իր տունը՝ իր ժողովրդին բարձրից զորությամբ օժտելու համար. 11–17՝ Տունը պետք է նվիրագործվի, որպես երկրպագության վայր և դպրոց՝ Առաքյալների համար:

1 Ճշմարիտ, այսպես է ասում Տերը ձեզ, ում ես սիրում եմ, և ում որ սիրում եմ, ես նաև ախրատում եմ, որ նրանց մեղքերը բներվեն, քանզի խրատելով՝ ես ուղի եմ հարթում բոլոր բաների գգայթակղությունից նրանց դազատելու համար, և ես սիրում եմ ձեզ,–

2 Ուստի, դուք պետք է անպայման խրատվեք և կշտամբվեք՝ իմ երեսի առաջ կանգնելով.

3 Քանզի դուք մեղանչել եք իմ դեմ խիստ ցավագին մեղքով, նրանով, որ հաշվի չեք առել այն մեծ պատվիրանը բոլոր բաներում, որ ես տվել եմ ձեզ իմ ատունը կառուցելու վերաբերյալ.

4 Այն նախապատրաստության համար, որով ես նախատեսել եմ պատրաստել իմ առաքյալներին՝ իմ այգին վերջին անգամ աէտելու, որ կարողանամ իրագործել իմ բտարօրինակ գործը, որ կարողանամ իմ Հոգին գթափել ամեն մարմնի վրա,–

5 Բայց ահա, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ձեր մեջ կան շատերը, որոնք կարգվել են, որոնց ես կանչել եմ, բայց նրանցից քչերն են աընտրված:

6 Նրանք, ովքեր ընտրված չեն, մեղանչել են խիստ ցավագին մեղքով, այն բանում, որ նրանք կեսօրին քայլում են ախավարի մեջ:

7 Եվ դրա համար, ես ձեզ պատվիրան տվեցի, որ դուք կանչեք ձեր ահանդիսավոր ժողովը, որպեսզի ձեր բծոմերն ու ձեր ողբը գան-հասնեն գՍաբաովթի Տիրոջ ականջին, որը թարգմանաբար՝ առաջին օրվա դստեղծողը, սկիզբն ու վերջն է:

8 Այո, ճշմարիտ ասում եմ ձեզ. Ես ձեզ պատվիրան տվեցի, որ դուք տուն կառուցեք, մի տուն, որտեղ ես նախատեսել եմ բարձրից զորությամբ աօժտել նրանց, որոնց ընտրել եմ.

9 Քանզի դա Հոր ախոստումն է ձեզ. հետևաբար, ես պատվիրում եմ ձեզ մնալ, ճիշտ ինչպես իմ առաքյալները Երուսաղեմում:

10 Այնուամենայնիվ, իմ ծառաները մեղանչել են հույժ ցավագին մեղքով. և մարգարեների ադպրոցում բհակառակություններ են բարձրացել. որոնք անչափ վշտացրել են ինձ, ասում է ձեր Տերը. հետևաբար, ես նրանց առաջ եմ ուղարկում, որ խրատվեն:

11 Ճշմարիտ ասում եմ ձեզ. Իմ կամքն է, որ դուք մի տուն կառուցեք: Եթե պահեք իմ պատվիրանները, դուք այն կառուցելու զորություն կունենաք:

12 Եթե դուք աչպահեք իմ պատվիրանները, Հոր բսերը չի մնա ձեզ հետ, հետևաբար դուք կքայլեք խավարում:

13 Արդ, այստեղ է իմաստությունը, և Տիրոջ միտքը,– տունը թող չկառուցվի աշխարհի ձևով, քանզի ես ձեզ թույլ չեմ տվել, որ դուք ապրեք աշխարհի ձևով.

14 Հետևաբար, թող դա կառուցվի այն ձևով, որը ես ցույց կտամ ձեզանից երեքին, որոնց դուք պիտի նշանակեք և կարգեք այդ զորությանը:

15 Եվ նրա չափերը պիտի լինեն հիսուն և հինգ ոտնաչափ լայնությամբ, և թող այն լինի վաթսունհինգ ոտնաչափ երկարությամբ՝ իր ներսի գավիթով:

16 Եվ թող ներսի գավիթի ստորին մասը նվիրագործվի ինձ՝ ձեր հաղորդությունը մատուցելու համար, և ձեր քարոզի, և ձեր ծոմապահության, և ձեր աղոթքի համար, և ձեր ամենասուրբ ցանկություններն ինձ ամատուցելու համար, ասում է ձեր Տերը:

17 Եվ թող ներսի գավիթի վերին մասն ինձ նվիրագործվի իմ առաքյալների դպրոցի համար, ասում է աԱհման Որդին. կամ, այլ խոսքով, Ալֆան. կամ, այլ խոսքով, Օմեգան. այսինքն՝ ձեր բՏեր Հիսուս Քրիստոսը: Ամեն: