Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 65


Բաժին 65

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Հայրամում, Օհայո, 1831թ. հոկտեմբերին (History of the Church, 1.218): Մարգարեն այս հայտնությունը բնութագրում է, որպես աղոթք:

1–2՝ Աստծո արքայության բանալիները երկրի վրա վստահված են մարդուն, և ավետարանի գործը հաղթանակելու է. 3–6՝ Հազարամյա երկնքի արքայությունը կգա և կմիանա Աստծո արքայությանը երկրի վրա:

1 Ականջ դրեք, և տեսե՛ք, ահա մի ձայն, որը ցած է ուղարկված վերևից՝ մեկի կողմից, ով հզոր է և զորեղ, որի գնացքը հասնում է աշխարհի ծայրերը, այո՛, ում ձայնը գնում է մարդկանց,– աՊատրա՛ստ արեք Տիրոջ ճանապարհը, ուղի՛ղ արեք նրա շավիղները:

2 Աստծո աարքայության բբանալիները վստահված են մարդուն երկրի վրա, և այնտեղից ավետարանը կգլորվի մինչև աշխարհի ծայրերը, ինչպես գքարը, որը կտրվել է սարից՝ առանց ձեռքի, կգլորվի մինչև որ դլցնի ողջ երկիրը:

3 Այո՛, աղաղակող մի ձայն,– Պատրա՛ստ արեք Տիրոջ ճանապարհը, պատրա՛ստ արեք Գառի աընթրիքը, պատրա՛ստ եղեք դիմավորելու բՓեսային:

4 Աղոթեք Տիրոջը, կանչեք նրա սուրբ անունը, հայտնի դարձրեք նրա հրաշալի գործերը մարդկանց մեջ:

5 Կանչեք առ Տերը, որ նրա արքայությունն առաջ գնա երկրի վրա, որ նրա բնակիչները ստանան այն և պատրաստ լինեն գալիք օրերի համար, որի ժամանակ Մարդու Որդին ակիջնի երկնքի մեջ, իր բփառքի պայծառությամբ գհանդերձավորված՝ դիմավորելու երկրի վրա հաստատված Աստծո դարքայությանը:

6 Ուստի, թող Աստծո աարքայությունն առաջ գնա, որ երկնքի բարքայությունը գա, որպեսզի դու, ո՛վ Աստված, փառավորվես, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա, որպեսզի քո թշնամիները հպատակեցվեն. քանզի գքոնն է պատիվը, զորությունն ու փառքը, հավիտյանս հավիտենից: Ամեն: