Մորոնի 8
    Footnotes

    Գլուխ 8

    Փոքր երեխաների մկրտությունը չար պղծություն է – Փոքր երեխաները կենդանի են Քրիստոսով՝ Քավության շնորհիվ – Հավատքը, ապաշխարությունը, հեզությունը և սրտի խոնարհությունը, Սուրբ Հոգին ստանալը և մինչև վերջ համբերելը փրկության են առաջնորդում: Մոտ 401–421թթ. Ք.ծ.հ.:

    1 Նամակ, գրված ինձ՝ Մորոնիիս, իմ ահայր Մորմոնից. և այն գրվել էր ինձ, շուտով, իմ ծառայության կանչվելուց հետո: Եվ այս ձևով էր նա գրել ինձ՝ ասելով.

    2 Իմ սիրելի՛ որդի Մորոնի, ես անչափ հրճվում եմ, որ Տեր Հիսուս Քրիստոսը հիշում է քեզ և կանչել է քեզ իր ծառայությանը և իր սուրբ աշխատանքին:

    3 Ես միշտ հիշում եմ քեզ իմ աղոթքներում, շարունակ աղոթելով Հայր Աստծուն, իր Սուրբ Զավակ Հիսուսի անունով, որ նա, իր անսահման աբարությամբ ու բշնորհով, պահի քեզ առ իր անունը հավատքի տոկունությամբ, մինչև վերջ:

    4 Եվ այժմ, որդի՛ս, ես խոսում եմ քեզ հետ այն բանի վերաբերյալ, ինչն ինձ չափազանց վշտացնում է. քանզի ինձ վշտացնում է, որ ավիճաբանություններ պիտի բարձրանային ձեր մեջ:

    5 Քանզի, եթե ճշմարտությունն եմ իմացել, ձեր մեջ վիճաբանություններ են եղել՝ ձեր փոքր երեխաների մկրտության վերաբերյալ:

    6 Եվ այժմ, որդի՛ս, ես փափագում եմ, որ դու ջանասիրաբար աշխատես, որպեսզի այս կոպիտ սխալը վերացվի ձեր միջից. քանզի, այդ նպատակի համար եմ ես գրել այս նամակը:

    7 Քանզի անմիջապես հետո, երբ իմացա այս բաները քեզանից, ես տեղեկացա Տիրոջից այդ հարցի վերաբերյալ: Եվ Տիրոջ ախոսքը եկավ ինձ Սուրբ Հոգու զորությամբ՝ ասելով.

    8 Լսեք Քրիստոսի՝ ձեր Քավչի՝ ձեր Տիրոջ և ձեր Աստծո խոսքերը: Ահա, ես եկա աշխարհ՝ ապաշխարության կանչելու ոչ թե արդարներին, այլ մեղավորներին. աողջերը բժշկի կարիք չունեն, այլ նրանք, որ հիվանդ են. ուստի, փոքր բերեխաները գողջ են, քանզի նրանք ընդունակ չեն դմեղք գործելու. ուստի, եԱդամի անեծքը նրանցից վերցված է ինձանով, այնպես որ այն զորություն չունի նրանց վրա. և զթլփատության օրենքը խափանվում է ինձանով:

    9 Եվ այս ձևով Սուրբ Հոգին հայտնեց ինձ Աստծո խոսքը. ուստի, սիրելի՛ որդիս, ես գիտեմ, որ դա լուրջ ծաղր է Աստծո առաջ, որ դուք մկրտեք փոքր երեխաներին:

    10 Ահա, ես ասում եմ ձեզ, որ այս բանը պիտի դուք սովորեցնեք՝ ապաշխարություն և մկրտություն նրանց, ովքեր ապատասխանատու են և ընդունակ մեղք գործելու. այո, սովորեցրե՛ք ծնողներին, որ նրանք պետք է ապաշխարեն և մկրտվեն, և խոնարհեցնեն իրենց, ինչպես իրենց փոքր բերեխաները, և նրանք բոլորը պիտի փրկվեն իրենց փոքր երեխաների հետ:

    11 Իսկ նրանց փոքր աերեխաները կարիք չունեն ապաշխարության, ոչ էլ մկրտության: Ահա, մկրտությունն ապաշխարության համար է՝ ի կատարումն պատվիրանների՝ մեղքերի բթողության համար:

    12 Բայց փոքր աերեխաները կենդանի են Քրիստոսով, նույնիսկ աշխարհի հիմնադրումից ի վեր. եթե ոչ, Աստված կողմնապահ Աստված է, և նաև փոփոխական Աստված, և մարդկանց հանդեպ՝ բաչառ. քանզի, որքա՜ն շատ փոքր երեխաներ են մահացել առանց մկրտության:

    13 Ուստի, եթե փոքր երեխաները չկարողանային փրկվել առանց մկրտության, նրանք պետք է գնացած լինեին մի անվերջ դժոխք:

    14 Ահա, ես ասում եմ ձեզ, նա, ով կարծում է, որ փոքր երեխաները կարիք ունեն մկրտության, դառը մաղձի և անօրինության կապանքների մեջ է. քանզի նա չունի ո՛չ ահավատք, ո՛չ հույս, ո՛չ էլ գթություն. ուստի, եթե նա մեռնի, մինչ այդ մտքին է, նա պետք է վար գնա դժոխք:

    15 Քանզի սոսկալի ամբարշտություն է կարծել, որ Աստված փրկում է մի երեխայի՝ մկրտության շնորհիվ, իսկ մյուսը պետք է կորչի, որովհետև նա չունի մկրտություն:

    16 Վա՜յ լինի նրանց, որ կխեղաթյուրեն Տիրոջ ճանապարհներն այս ձևով, քանզի նրանք կկորչեն, եթե չապաշխարեն: Ահա, ես խոսում եմ համարձակորեն՝ աիշխանություն ունենալով Աստծուց. և ես չեմ վախենում՝ ինչ կարող է անել մարդը. քանզի կատարյալ բսերը գհեռացնում է ամեն վախ:

    17 Եվ ես լցված եմ ագթությամբ, որը հավիտենական սեր է. ուստի, բոլոր երեխաները մեկ են ինձ համար. ուստի, ես սիրում եմ փոքր բերեխաներին մի կատարյալ սիրով. և նրանք բոլորը մեկ են և մասնակիցներ են փրկության:

    18 Քանզի ես գիտեմ, որ Աստված կողմնապահ Աստված չէ, ոչ էլ փոփոխական էակ. այլ նա աանփոփոխ է բողջ հավերժությունից ողջ հավերժություն:

    19 Փոքր աերեխաները չեն կարող ապաշխարել. ուստի, դա սոսկալի ամբարշտություն է՝ ուրանալ Աստծո մաքուր ողորմությունները նրանց հանդեպ, քանզի նրանք բոլորը կենդանի են նրանում՝ նրա բողորմության շնորհիվ:

    20 Եվ նա, ով ասում է, որ փոքր երեխաները կարիք ունեն մկրտության, ուրանում է Քրիստոսի ողորմությունները, և անարգում նրա աքավությունն ու փրկագնելու նրա զորությունը:

    21 Վա՜յ այդպիսիներին, քանզի նրանք մահվան, ադժոխքի և բանվերջ տանջանքի վտանգի տակ են: Ես խոսում եմ համարձակորեն. Աստված է պատվիրել ինձ: Լսե՛ք և ուշադրությո՛ւն դարձրեք դրանց, այլապես դրանք կկանգնեն ձեր դեմ՝ Քրիստոսի գատյանում:

    22 Քանզի ահա, բոլոր փոքր երեխաները ակենդանի են Քրիստոսով, և նաև բոլոր նրանք, ովքեր առանց բօրենքի են: Քանզի գփրկագնման զորությունը գալիս է բոլոր նրանց վրա, ովքեր չունեն օրենք. ուստի նա, որ դատապարտված չէ, կամ նա, որ ոչ մի դատապարտության տակ չէ, չի կարող ապաշխարել. և այդպիսիների համար մկրտությունը ոչնչով օգտակար չէ,

    23 Այլ այն ծաղր է Աստծո առաջ, ուրանալով Քրիստոսի ողորմությունները, և նրա Սուրբ Հոգու զորությունը, և վստահությունը դնելով ամեռած գործերի վրա:

    24 Ահա, որդի՛ս, այս բանը չպետք է լինի. քանզի աապաշխարությունը նրանց համար է, որոնք դատապարտության տակ են և խախտած օրենքի անեծքի տակ:

    25 Եվ աապաշխարության առաջին պտուղներից է բմկրտությունը. և մկրտությունը գալիս է հավատքով՝ պատվիրանների կատարման համար. և պատվիրանները կատարելը բերում է մեղքերի գթողություն.

    26 Եվ մեղքերի թողությունը բերում է ահեզություն և սրտի խոնարհություն. և հեզության ու սրտի խոնարհության շնորհիվ գալիս է բՍուրբ Հոգու այցելությունը, գՄխիթարիչ, որը լցնում է դհույսով և կատարյալ եսիրով, սեր, որը համբերում է զջանասիրությամբ առ էաղոթքը, մինչև որ կգա վերջը, երբ բոլոր ըսրբերը կբնակվեն Աստծո հետ:

    27 Ահա, որդի՛ս, ես քեզ կրկին կգրեմ, եթե շուտով դուրս չգամ Լամանացիների դեմ: Ահա, այս ազգի կամ Նեփիացիների ահպարտությունը նրանց հասցնում է կործանման, եթե նրանք չապաշխարեն:

    28 Աղոթի՛ր նրանց համար, որդի՛ս, որպեսզի ապաշխարություն գա նրանց: Բայց ահա, ես վախենում եմ, որ չլինի թե Հոգին դադարել է նրանց հետ աճիգ թափելուց. և երկրի այս մասում նրանք նույնպես ջանում են տապալել ողջ զորությունն ու իշխանությունը, որը գալիս է Աստծուց. և նրանք բուրանում են Սուրբ Հոգին:

    29 Եվ այսպիսի մեծ գիտելիքը մերժելուց հետո, որդի՛ս, նրանք շուտով պիտի կործանվեն՝ ի կատարումն մարգարեությունների, որոնք խոսվել էին մարգարեների կողմից, ինչպես նաև ի կատարումն իր՝ մեր Փրկչի խոսքերի:

    30 Մնաս բարով, որդի՛ս, մինչև որ կրկին կգրեմ կամ կհանդիպեմ քեզ: Ամեն: