Մորոնի 10
    Footnotes

    Գլուխ 10

    Մորմոնի Գրքի վկայությունը գալիս է Սուրբ Հոգու զորությամբ – Հոգու պարգևները բաշխվում են հավատարիմներին – Հոգևոր պարգևներին միշտ ուղեկցում է հավատքը – Մորոնիի խոսքերը խոսում են փոշուց – Եկեք Քրիստոսի մոտ, կատարելագործվե՛ք նրանով և սրբագործեք ձեր հոգիները: Մոտ 421թ. Ք.ծ.հ.:

    1 Այժմ ես՝ Մորոնիս, գրում եմ որոշ բան, ինչն ինձ կարևոր է թվում. և ես գրում եմ իմ եղբայրներին՝ աԼամանացիներին. և ես կկամենայի, որ նրանք իմանան, որ ավելի քան չորս հարյուր և քսան տարիներ անց են կացել այն ժամանակից ի վեր, ինչ տրվել էր Քրիստոսի գալստի նշանը:

    2 Եվ ես, ձեզ համար հորդորանքի ձևով մի քանի խոսքեր խոսելուց հետո, ակկնքեմ այս հիշատակարանները:

    3 Ահա, ես կկամենայի հորդորել ձեզ, որ երբ դուք կարդաք այս բաները, եթե դա Աստծո իմաստությամբ լինի, որ դուք կարդաք դրանք, որ դուք հիշեք, թե որքան ողորմած է եղել Տերը մարդկանց զավակների հանդեպ Ադամի ստեղծումից ի վեր, մինչև ընդհուպ այն ժամանակը, երբ դուք կստանաք այս բաները և ակխորհեք այն ձեր բսրտերում:

    4 Եվ երբ դուք ստանաք այս բաները, ես կկամենայի հորդորել ձեզ, որ դուք ահարցնեք Աստծուն՝ Հավերժական Հորը, Քրիստոսի անունով, թե արդյոք այս բաները ճիշտ բչեն. և եթե դուք հարցնեք գմաքուր սրտով, դանկեղծ միտումով, եհավատք ունենալով առ Քրիստոս, նա զկհայտնի ձեզ դրանց էճշմարտության մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ:

    5 Եվ Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք աիմանալ բճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ:

    6 Եվ ինչ բան, որ բարի է, արդար է ու ճշմարիտ. ուստի, ոչ մի բան, որ բարի է, չի ուրանում Քրիստոսին, այլ ընդունում է, որ նա կա:

    7 Եվ դուք կարող եք իմանալ, որ նա կա, Սուրբ Հոգու զորությամբ. ուստի, ես կկամենայի հորդորել ձեզ, որ դուք չուրանաք Աստծո զորությունը. քանզի նա գործում է զորությամբ, ահամաձայն մարդկանց զավակների հավատքի, նույնը՝ այսօր և վաղը և հավիտյան:

    8 Եվ դարձյալ, ես հորդորում եմ ձեզ, իմ եղբայրնե՛ր, որ դուք չուրանաք Աստծո ապարգևները, քանզի դրանք շատ են. քանզի դրանք գալիս են նույն Աստծուց: Եվ կան բզանազան ուղիներ, որոնցով այս պարգևները տրվում են. բայց դա նույն Աստվածն է, որ գործում է ամենուրեք՝ ամենի մեջ. և դրանք տրվում են մարդկանց, Աստծո Հոգու դրսևորումների միջոցով, ի օգուտ նրանց:

    9 Քանզի ահա, ամեկին տրվում է Աստծո Հոգով, որ նա կարողանա բսովորեցնել իմաստության խոսքը.

    10 Եվ մեկ ուրիշին, որ նա նույն Հոգով կարողանա սովորեցնել գիտության խոսքը.

    11 Եվ մեկ ուրիշին՝ չափազանց մեծ ահավատք. և մեկ ուրիշին՝ բբժշկության պարգևներ նույն Հոգով.

    12 Եվ բացի դրանից, մեկ ուրիշին, որ նա կարողանա գործել զորավոր ահրաշքներ.

    13 Եվ բացի դրանից, մեկ ուրիշին, որ նա կարողանա մարգարեանալ բոլոր բաների վերաբերյալ.

    14 Եվ բացի դրանից, մեկ ուրիշին՝ հրեշտակներ ու սպասավորող ոգիներ տեսնել.

    15 Եվ բացի դրանից, մեկ ուրիշին՝ ամեն ձևի լեզուներ.

    16 Եվ բացի դրանից, մեկ ուրիշին՝ ալեզուների և տարբեր տեսակի խոսվածքների թարգմանություն:

    17 Եվ բոլոր այս պարգևները գալիս են Քրիստոսի Հոգու միջոցով. և դրանք գալիս են ամեն մարդու առանձին-առանձին՝ ըստ նրա կամքի:

    18 Եվ ես կկամենայի հորդորել ձեզ, իմ սիրելի՛ եղբայրներ, որ դուք հիշեք, որ աամեն բարի պարգև գալիս է Քրիստոսից:

    19 Եվ ես կկամենայի հորդորել ձեզ, իմ սիրելի՛ եղբայրներ, որ դուք հիշեք, որ նա անույնն է՝ երեկ, այսօր և հավիտյան, և որ բոլոր այս պարգևները, որոնց մասին ես խոսեցի, որոնք հոգևոր են, երբեք չեն վերանա, նույնիսկ այնքան ժամանակ, որքան աշխարհը կանգուն կլինի, բացի միայն՝ մարդկանց զավակների բանհավատության պատճառով:

    20 Ուստի, պետք է լինի ահավատք. և եթե պիտի լինի հավատք, պիտի լինի նաև հույս. և եթե պիտի լինի հույս, պիտի լինի նաև գթություն:

    21 Եվ եթե դուք չունենաք ագթություն, դուք ոչ մի կերպ չեք կարող փրկվել Աստծո արքայությունում. ոչ էլ կարող եք դուք փրկվել Աստծո արքայությունում, եթե դուք չունենաք հավատք. ոչ էլ կարող եք, եթե չունենաք հույս:

    22 Եվ եթե դուք չունենաք հույս, դուք անպայման պիտի լինեք հուսահատության մեջ. և հուսահատությունը գալիս է անօրինության պատճառով:

    23 Եվ Քրիստոսը ճշմարիտ է ասել մեր հայրերին. աԵթե դուք հավատք ունենաք, ապա զորություն կունենաք՝ անելու ինչ որ նպատակահարմար է ինձ:

    24 Եվ այժմ ես խոսում եմ աշխարհի բոլոր ծայրերի համար. որ, եթե օրը գա, երբ Աստծո զորությունը և պարգևները վերացած լինեն ձեր միջից, դա կլինի աանհավատության բպատճառով:

    25 Եվ վա՜յ լինի մարդկանց զավակներին, եթե դա այդպես լինի. քանզի չի լինի ձեր մեջ աոչ մեկը, որ բարիք գործի, ո՛չ, ոչ մեկը: Քանզի եթե ձեր մեջ լինի մեկը, որ բարիք գործի, նա պիտի գործի Աստծո զորությամբ և պարգևներով:

    26 Եվ վա՜յ նրանց, ովքեր այս բաները կվերացնեն և կմեռնեն, քանզի նրանք ակմեռնեն իրենց բմեղքերի մեջ, և նրանք չեն կարող փրկվել Աստծո արքայությունում. և ես խոսում եմ Քրիստոսի խոսքերի համաձայն. և ես չեմ ստում:

    27 Եվ ես հորդորում եմ ձեզ հիշել այս բաները. քանզի ժամանակն արագ մոտենում է, երբ դուք կիմանաք, որ ես չեմ ստում, քանզի դուք կտեսնեք ինձ Աստծո դատարանում. և Տեր Աստված կասի ձեզ. Մի՞թե ես չէի հայտարարել իմ ախոսքերը ձեզ, որոնք գրվել էին այս մարդու կողմից, այնպես, կարծես մեկն բաղաղակեր մեռած տեղից, այո, ճիշտ ինչպես մեկը խոսեր գփոշու միջից:

    28 Ես հայտարարում եմ այս բաները՝ ի կատարումն մարգարեությունների: Եվ ահա, դրանք դուրս պիտի գան հավիտենական Աստծո բերանից. և նրա խոսքն աառաջ պիտի սլանա սերնդից սերունդ:

    29 Եվ Աստված ցույց կտա ձեզ, որ այն, ինչ ես գրել եմ, ճշմարիտ է:

    30 Եվ կրկին, ես կկամենայի հորդորել ձեզ, որ դուք ագաք Քրիստոսի մոտ, և կառչած մնաք ամեն բարի պարգևից, և բձեռք չտաք չար պարգևի, ոչ էլ անմաքուր բանի:

    31 Եվ, ազարթնիր և ելիր փոշուց, ո՛վ Երուսաղեմ. այո, և հագիր գեղեցիկ հանդերձներդ, ո՛վ բՍիոնի դուստր. և գամրացրու քո դցցերը և ընդարձակիր քո սահմանները հավիտյան, որ դու եայլևս չձուլվես, որ Հավերժական Հոր ուխտերը, որոնք նա արել է քեզ հետ, ո՛վ Իսրայելի տուն, կատարվեն:

    32 Այո, աեկեք Քրիստոսի մոտ և բկատարելագործվեք նրանում, և հրաժարվեք ամեն անաստվածությունից. և եթե դուք հրաժարվեք ամեն անաստվածությունից և գսիրեք Աստծուն, ձեր ողջ զորությամբ, մտքով և ուժով, ապա նրա շնորհը բավական է ձեզ, որպեսզի նրա դշնորհով դուք կատարյալ լինեք Քրիստոսում. և եթե Աստծո շնորհով դուք կատարյալ լինեք Քրիստոսում, դուք ոչ մի կերպ չեք կարող ուրանալ Աստծո զորությունը:

    33 Եվ բացի այդ, եթե դուք Աստծո շնորհով կատարյալ լինեք Քրիստոսում և չուրանաք նրա զորությունը, ապա դուք ակսրբագործվեք Քրիստոսում՝ Աստծո շնորհով, Քրիստոսի բարյան հեղվելով, որը Հոր ուխտի մեջ է՝ մեղքերի գթողության համար, այնպես որ դուք դառնում եք դսուրբ՝ առանց բծի:

    34 Եվ այժմ, ես հղում եմ բոլորիդ՝ մնաք բարով: Ես շուտով գնալու եմ՝ ահանգիստ առնելու Աստծո բդրախտում, մինչև որ իմ գհոգին և մարմինը կրկին դկվերամիավորվեն, և ես առաջ կբերվեմ հաղթական, եօդի միջով՝ հանդիպելու ձեզ, մեծ զԵհովայի՝ թե՛ ողջերի, թե՛ մեռածների Հավերժական էԴատավորի ըհաճելի դատարանի առջև: Ամեն:

    ՎԵՐՋ