Սուրբ գրություններ
Մորմոն 3
նախորդ հաջորդ

Գլուխ 3

Մորմոնը Նեփիացիներին ապաշխարության է կանչում – Նրանք հասնում են մեծ հաղթանակի և փառքի իրենց սեփական ուժով – Մորմոնը հրաժարվում է առաջնորդել նրանց, և նրա աղոթքները նրանց համար առանց հավատքի են – Մորմոնի Գիրքը հրավիրում է Իսրայելի տասներկու ցեղերին հավատալ ավետարանին: Մոտ 360–362թթ. Ք.ծ.հ.:

1 Եվ եղավ այնպես, որ Լամանացիները կրկին չեկան ճակատամարտելու, մինչև անցան տասը տարիներ ևս: Եվ ահա, ես գործի լծեցի իմ ժողովրդին՝ Նեփիացիներին, նախապատրաստելու իրենց հողերը և իրենց զենքերը՝ ճակատամարտի ժամանակի համար:

2 Եվ եղավ այնպես, որ Տերն ասաց ինձ. Աղաղակի՛ր առ այս ժողովուրդը. Ապաշխարե՛ք, և եկե՛ք ինձ մոտ, և մկրտվեք, և կրկին հիմնեք իմ եկեղեցին, և դուք կխնայվեք:

3 Եվ ես աղաղակեցի առ այս ժողովուրդը, բայց դա զուր էր. և նրանք չգիտակցեցին, որ դա Տերն էր, որ խնայեց նրանց, և մի հնարավորություն շնորհեց նրանց՝ ապաշխարելու համար: Եվ ահա, նրանք կարծրացրեցին իրենց սրտերը Տիրոջ՝ իրենց Աստծո դեմ:

4 Եվ եղավ այնպես, որ այս տասը տարիներն անցնելուց հետո՝ Քրիստոսի գալստից սկսած՝ դառնալով ընդամենը երեք հարյուր և վաթսուն տարի, Լամանացիների թագավորն ինձ մի նամակ ուղարկեց, որն ինձ իմաց էր տալիս, որ նրանք կրկին նախապատրաստվում են գալ՝ ճակատամարտելու մեր դեմ:

5 Եվ եղավ այնպես, որ ես կարգադրեցի իմ ժողովրդին, որ նրանք ի մի հավաքվեն Ավերակներ երկրում, մի քաղաքում, որի սահմանները մոտ էին նեղ անցումին, որը տանում էր դեպի հարավային կողմի երկիրը:

6 Եվ այնտեղ մենք դիրքավորեցինք մեր զորքերը, որ կարողանայինք կանգնեցնել Լամանացիների զորքերը, որ նրանք չկարողանային տիրապետություն ձեռք բերել մեր հողերից որևէ մեկի վրա. ուստի, մենք ամրացանք նրանց դեմ մեր ողջ ուժով:

7 Եվ եղավ այնպես, որ երեք հարյուր և վաթսունևմեկերորդ տարում Լամանացիները վար եկան Ավերակներ քաղաքը՝ ճակատամարտելու մեր դեմ. և եղավ այնպես, որ այդ տարում մենք ջարդեցինք նրանց այնպես, որ նրանք կրկին վերադարձան իրենց սեփական հողերը:

8 Եվ երեք հարյուր և վաթսունևերկուերորդ տարում նրանք կրկին վար եկան՝ ճակատամարտելու: Եվ մենք կրկին ջարդեցինք նրանց, և կոտորեցինք նրանց մի մեծ թվաքանակով, և նրանց մեռելներին ծովը գցեցինք:

9 Եվ այժմ, այս մեծ բանի պատճառով, որ իմ ժողովուրդը՝ Նեփիացիներն արեցին, նրանք սկսեցին ապարծենալ իրենց սեփական ուժով, և սկսեցին երդվել երկնքի առաջ, որ իրենք վրեժխնդիր կլինեն իրենց եղբայրների արյան համար, որոնք կոտորվել էին իրենց թշնամիների կողմից:

10 Եվ նրանք երդվեցին երկնքով, և նաև Աստծո գահով, որ իրենք ագնալու են ճակատամարտելու իրենց թշնամիների դեմ, և բնաջնջելու են նրանց երկրի երեսից:

11 Եվ եղավ այնպես, որ ես՝ Մորմոնս, բացարձակապես հրաժարվեցի այս ժամանակից ի վեր այս ժողովրդի հրամանատարն ու առաջնորդը լինել՝ նրանց ամբարշտության և պղծության պատճառով:

12 Ահա, ես առաջնորդել էի նրանց, չնայած իրենց ամբարշտությանը, ես շատ անգամ էի առաջնորդել նրանց՝ ճակատամարտելու, և սիրել էի նրանց իմ ողջ սրտով, համաձայն Աստծո ասիրո, որն իմ մեջ էր. և իմ հոգին ամբողջ օրը դուրս էր թափվել աղոթքում առ իմ Տերը՝ նրանց համար. այնուամենայնիվ, դա բառանց հավատքի էր՝ նրանց սրտերի կարծրության պատճառով:

13 Եվ երեք անգամ ես ազատել եմ նրանց իրենց թշնամիների ձեռքից, և նրանք չապաշխարեցին իրենց մեղքերից:

14 Եվ երբ նրանք երդվեցին այն ամենով, որ իրենց աարգելված էր մեր Տիրոջ և Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողմից, որ նրանք գնալու էին իրենց թշնամիների հետ ճակատամարտելու, և վրեժխնդիր լինելու իրենց եղբայրների արյան համար, ահա, Տիրոջ ձայնը եկավ ինձ՝ ասելով.

15 աՎրեժն իմն է, և ես բկհատուցեմ. և քանի որ այս ժողովուրդը չապաշխարեց, երբ ես ազատեցի նրանց, ահա, նրանք պիտի բնաջնջվեն երկրի երեսից:

16 Եվ եղավ այնպես, որ ես կտրականապես հրաժարվեցի գնալ վեր՝ իմ թշնամիների դեմ. և ես արեցի, ճիշտ ինչպես Տերն էր պատվիրել ինձ. և ես կանգնեցի, որպես մի պարապ ականատես, հայտնելու աշխարհին այն բաները, որոնք ես տեսնում և լսում էի, Հոգու դրսևորումների համաձայն, որը վկայել էր գալիք բաների մասին:

17 Հետևաբար, ես գրում եմ աձեզ, հեթանոսնե՛ր, և նաև ձեզ, Իսրայելի՛ տուն, երբ գործը սկսվի, որ դուք մոտ կլինեք ձեր ժառանգության հողը վերադառնալու համար նախապատրաստվելուն.

18 Այո, ահա, ես գրում եմ աշխարհի բոլոր ծայրերին. այո, ձե՛զ, Իսրայելի տասներկու ցեղեր, որ պիտի ադատվեք, համաձայն ձեր գործերի, տասներկուսի կողմից, որոնց Հիսուսն ընտրեց՝ լինելու իր աշակերտները, Երուսաղեմի հողում:

19 Եվ ես գրում եմ նաև այս ժողովրդի մնացորդին, որոնք նույնպես պիտի դատվեն ատասներկուսի կողմից, որոնց Հիսուսն ընտրեց այս երկրում. և նրանք պիտի դատվեն մյուս տասներկուսի կողմից, որոնց Հիսուսն ընտրեց Երուսաղեմի հողում:

20 Եվ այս բաները Հոգին հայտնում է ինձ. հետևաբար, ես գրում եմ ձեզ բոլորիդ: Եվ այս պատճառով եմ ես գրում ձեզ, որպեսզի դուք կարողանաք իմանալ, որ դուք պետք է բոլորդ կանգնեք Քրիստոսի աատյանի առջև, այո, ամեն հոգի, որը պատկանում է Ադամի ողջ մարդկային բընտանիքին. և դուք պետք է կանգնեք՝ դատվելու ըստ ձեր գործերի, լինեն դրանք բարի, թե չար.

21 Եվ նաև, որպեսզի դուք կարողանաք ահավատալ Հիսուս Քրիստոսի ավետարանին, որը դուք կունենաք ձեր մեջ. և նաև, որպեսզի բհրեաները՝ Տիրոջ ուխտյալ ժողովուրդը, ունենան ևս մեկ գվկայություն, բացի նրանից, ում նրանք տեսան ու լսեցին, որ Հիսուսը, որին նրանք սպանեցին, դիրոք Քրիստոսն էր և իրոք՝ Աստված:

22 Եվ ես կկամենայի համոզել աշխարհի աբոլոր ծայրերին՝ ապաշխարել և պատրաստվել՝ կանգնելու Քրիստոսի ատյանի առջև: