Սուրբ գրություններ
Մորմոն 6


Գլուխ 6

Նեփիացիները հավաքվում են Կումորայի երկրում՝ վերջնական ճակատամարտի – Մորմոնը թաքցնում է սրբազան հիշատակարանները Կումորա բլրում – Լամանացիները հաղթում են, և Նեփիացի ազգը կործանվում է – Հարյուր հազարավորներ սպանվում են սրով: Մոտ 385թ. Ք.ծ.հ.:

1 Եվ այժմ ես ավարտում եմ հիշատակարանս իմ ժողովրդի՝ Նեփիացիների ակործանման մասին: Եվ եղավ այնպես, որ մենք արշավեցինք Լամանացիներին ընդառաջ:

2 Եվ ես՝ Մորմոնս, մի նամակ գրեցի Լամանացիների թագավորին, և խնդրեցի նրանից, որ նա թույլ տար մեզ, որ մենք ի մի հավաքենք մեր ժողովրդին Կումորա աերկրում, մի բլրի մոտ, որը կոչվում էր Կումորա, և այնտեղ մենք կկարողանայինք ճակատամարտ տալ նրանց:

3 Եվ եղավ այնպես, որ Լամանացիների թագավորը թույլ տվեց ինձ այն, ինչ ես խնդրել էի:

4 Եվ եղավ այնպես, որ մենք արշավեցինք առաջ՝ դեպի Կումորայի երկիրը. և մենք խփեցինք մեր վրանները՝ Կումորա բլրի շուրջբոլորը. և դա շատ ջրերի, գետերի, և աղբյուրների մի երկրում էր. և այստեղ մենք հույս ունեինք առավելության հասնել Լամանացիների նկատմամբ:

5 Եվ երբ երեք հարյուր և ութսունևչորս տարի անց էր կացել, մենք ի մի հավաքեցինք մեր ժողովրդի բոլոր մնացածին Կումորայի երկրում:

6 Եվ եղավ այնպես, որ երբ մենք ի մի հավաքեցինք մեր ողջ ժողովրդին Կումորայի երկրում, ահա, ես՝ Մորմոնս, սկսեցի ծերանալ. և իմանալով, որ դա իմ ժողովրդի վերջին պայքարն է, և պատվիրված լինելով Տիրոջ կողմից, որ ես չպետք է թույլ տամ, որ հիշատակարանները, որոնք փոխանցվել են մեր հայրերի կողմից, որոնք սրբազան են, ընկնեն Լամանացիների ձեռքը (քանզի Լամանացիները կոչնչացնեին դրանք), ուստի ես կազմում եմ աայս հիշատակարանը Նեփիի թիթեղներից, և բթաքցնում բոլոր հիշատակարանները Կումորա բլրում, որոնք վստահվել են ինձ Տիրոջ ձեռքով, բացի գայս մի քանի թիթեղներից, որոնք ես տվեցի իմ որդի դՄորոնիին:

7 Եվ եղավ այնպես, որ իմ ժողովուրդը, իրենց կանանց ու իրենց երեխաների հետ, տեսան Լամանացիների ազորքերին՝ իրենց ուղղությամբ արշավելիս. և մահվան այն սոսկալի վախով, որը լցնում է բոլոր ամբարիշտների կուրծքը, նրանք սպասում էին ընդունել նրանց:

8 Եվ եղավ այնպես, որ նրանք եկան՝ ճակատամարտելու մեր դեմ, և ամեն հոգի լցված էր սարսափով, նրանց թվի մեծության պատճառով:

9 Եվ եղավ այնպես, որ նրանք հարձակվեցին իմ ժողովրդի վրա սրով և աղեղով և նետով և կացնով, և բոլոր ձևի պատերազմի զենքերով:

10 Եվ եղավ այնպես, որ իմ մարդիկ վար տապալվեցին, այո, նույնիսկ իմ տասը հազարը, որոնք ինձ հետ էին, և ես վիրավոր ընկա նրանց մեջ. և նրանք անցան իմ կողքով, այնպես որ նրանք վերջ չտվեցին իմ կյանքին:

11 Եվ երբ նրանք անցան մեր միջով և վար տապալեցին աբոլոր իմ մարդկանց, բացի մեզանից քսանևչորսին (որոնց մեջ էր իմ որդի Մորոնին), և մենք, կենդանի մնալով մեր մարդկանց մահից հետո, հաջորդ օրը, երբ Լամանացիները վերադարձել էին իրենց ճամբարները, տեսանք Կումորա բլրի գագաթից, իմ գլխավորությամբ առաջնորդված, իմ մարդկանցից այն տասը հազարին, ովքեր վար էին տապալված:

12 Եվ մենք նաև տեսանք իմ մարդկանցից տասը հազարին, ովքեր առաջնորդվել էին իմ որդի Մորոնիի կողմից:

13 Եվ ահա, Գեդգեդոնայի տասը հազարն ընկած էին, և ինքը՝ նույնպես նրանց մեջ:

14 Եվ Լամահն էր ընկել իր տասը հազարով. և Գաղգաղան էր ընկել իր տասը հազարով. և Լիմհայն էր ընկել իր տասը հազարով. և Ենեումն էր ընկել իր տասը հազարով. և Կումենիան և Մորոնիան և Անթիոնումը և Սիբլոմը և Սեմը և Հոսը,– բոլորն ընկել էին՝ յուրաքանչյուրն իր տասը հազարով:

15 Եվ եղավ այնպես, որ կային ևս տասը, որոնք ընկել էին սրից, յուրաքանչյուրը՝ իրենց տասը հազարի հետ. այո, հիրավի աողջ իմ ժողովուրդն ընկել էր, բացի այն քսանևչորսից, որոնք ինձ հետ էին, և նաև մի քանիսից, որոնք փախել էին հարավային երկրներ, և մի քանիսից, ովքեր դասալքել անցել էին Լամանացիների կողմը. և նրանց միսը և ոսկորները և արյունը փռված էին երկրի երեսին, թողնված լինելով նրանց ձեռքով, ովքեր սպանել էին նրանց՝ փտելու գետնի վրա, և քայքայվելու ու վերադառնալու դեպի իրենց մայր հողը:

16 Եվ իմ հոգին պատռվում էր տվայտանքից, իմ ժողովրդի կոտորածի պատճառով, և ես աղաղակեցի.

17 Ա՜խ, դո՛ւք, սիրուննե՛ր, ինչպես կարողացաք հեռանալ Տիրոջ ուղիներից: Ա՜խ, դո՛ւք, սիրուննե՛ր, ինչպես կարողացաք ուրանալ այն Հիսուսին, որը կանգնած էր՝ գրկաբաց ընդունելու ձեզ:

18 Ահա, եթե դուք արած չլինեիք այս, չէիք ընկնի: Բայց ահա, դուք ընկած եք, և ես ողբում եմ ձեր կորուստը:

19 Ա՜խ, դո՛ւք, սիրուն որդիներ և դուստրեր, դո՛ւք, հայրեր և մայրեր, դո՛ւք, ամուսիններ և կանայք, դո՛ւք, սիրուններ, ինչպես եղավ, որ դուք ընկաք:

20 Բայց ահա, դուք գնացիք, և իմ վիշտը չի կարող վերադարձնել ձեզ:

21 Եվ շուտով գալիս է օրը, որ ձեր մահկանացուն պիտի հագնի անմահություն, և այս մարմինները, որոնք այժմ փտում են ապականությամբ, պետք է շուտով դառնան աանապական մարմիններ. և այն ժամանակ դուք պետք է կանգնեք Քրիստոսի ատյանի առջև՝ դատվելու ըստ ձեր գործերի. և եթե լինի այնպես, որ դուք արդար լինեք, այն ժամանակ դուք կօրհնվեք ձեր հայրերի հետ, որոնք հեռացել են ձեզանից առաջ:

22 Ա՜խ, եթե դուք ապաշխարեիք մինչև ձեզ վրա այս մեծ կործանման գալը: Բայց ահա, դուք գնացել եք, և Հայրը, այո, երկնքի Հավերժական Հայրը, գիտի ձեր վիճակը. և նա վարվում է ձեզ հետ՝ համաձայն իր աարդարադատության ու բողորմության: