1 Նեփի 14
նախորդ հաջորդ

Գլուխ 14

Մի հրեշտակ պատմում է Նեփիին այն օրհնությունների ու անեծքների մասին, որ կթափվեն հեթանոսների վրա – Կան միայն երկու եկեղեցիներ՝ Աստծո Գառի Եկեղեցին և դևի եկեղեցին – Աստծո Սրբերը բոլոր ազգերի մեջ հալածվում են մեծ և պիղծ եկեղեցու կողմից – Հովհաննես Առաքյալը կգրի աշխարհի վերջի վերաբերյալ: Մոտ 600–592թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ կլինի այնպես, որ եթե ահեթանոսներն ականջ դնեն Աստծո Գառին, այն օրը, երբ նա հայտնի կդարձնի իրեն՝ խոսքով և նաև բզորությամբ, հենց գործով՝ վերացնելու նրանց գգայթակղության քարերը,–

2 Եվ չկարծրացնեն իրենց սրտերը Աստծո Գառի դեմ, նրանք կհամարվեն քո հոր սերնդի թվում. այո, նրանք ակհամարվեն Իսրայելի տան թվում. և նրանք մի բօրհնված ժողովուրդ կլինեն խոստացված երկրի վրա հավիտյան. նրանք այլևս չեն տարվի գերության. և Իսրայելի տունն այլևս չի ձուլվի:

3 Եվ այն մեծ ահորը, որը փորվել էր նրանց համար այն մեծ և պիղծ եկեղեցու կողմից, որը հիմնադրվել էր դևի և նրա զավակների կողմից, որպեսզի կարողանա քարշ տալ մարդկանց հոգիները վար՝ դեպի դժոխք,– այո, այն մեծ հորը, որը փորվել էր մարդկանց կործանման համար, կլցվի իրենցով, ովքեր փորեցին այն՝ ի լիակատար կործանումն իրենց, ասում է Աստծո Գառը. ոչ ի կործանումն հոգու, եթե միայն դա չգցվի այն բդժոխքը, որը վերջ չունի:

4 Քանզի ահա, դա համաձայն դևի գերության է, և նաև համաձայն Աստծո արդարադատության բոլոր նրանց համար, ովքեր կգործեն ամբարշտություն ու պղծություն նրա առջև:

5 Եվ եղավ այնպես, որ հրեշտակը խոսեց ինձ՝ Նեփիիս հետ՝ ասելով. Դու տեսար, որ եթե հեթանոսներն ապաշխարեն, դա նրանց համար լավ կլինի. և դու նաև գիտես Իսրայելի տան հետ Տիրոջ ուխտերի մասին. և դու նաև լսել ես, որ նա, ով աչապաշխարի, պիտի կորչի:

6 Հետևաբար, ավա՜յ այն հեթանոսներին, եթե լինի այնպես, որ նրանք կարծրացնեն իրենց սրտերն Աստծո Գառի դեմ:

7 Քանզի, գալիս է ժամանակը, ասում է Աստծո Գառը, որ ես կգործեմ մի մեծ ու ազարմանալի գործ մարդկանց զավակների մեջ. մի գործ, որը կլինի հավիտենական՝ թե՛ մի կողմից և թե՛ մյուս կողմից. կա՛մ համոզելով նրանց խաղաղության և հավերժական բկյանքի համար, կա՛մ թողնելով իրենց սրտերի կարծրությանը և իրենց մտքերի կուրությանը և նրանց տարվելուն գերության և նաև կործանման՝ և՛ մարմնական, և՛ հոգևոր, համաձայն դևի գգերության, որի մասին ես խոսեցի:

8 Եվ եղավ այնպես, որ երբ հրեշտակը խոսեց այս խոսքերը, նա ասաց ինձ. Հիշո՞ւմ ես Հոր աուխտերը Իսրայելի տան հետ: Ես ասացի նրան՝ Այո՛:

9 Եվ եղավ այնպես, որ նա ասաց ինձ. Նայի՛ր և տե՛ս այն մեծ և պիղծ եկեղեցին, որը պղծությունների մայրն է, որի հիմնադիրը ադևն է:

10 Եվ նա ասաց ինձ. Ահա՛, կան լոկ աերկու եկեղեցիներ միայն, մեկը՝ Աստծո Գառի եկեղեցին է, իսկ բմյուսը՝ դևի եկեղեցին. ուստի, ով որ չի պատկանում Աստծո Գառի եկեղեցուն, պատկանում է այն մեծ եկեղեցուն, որը պղծությունների մայրն է. և որը ողջ աշխարհի գպոռնիկն է:

11 Եվ եղավ այնպես, որ ես նայեցի ու տեսա ողջ աշխարհի պոռնիկին, և նա նստած էր շատ աջրերի վրա. և բնա գերիշխանություն ուներ ողջ աշխարհի վրա՝ բոլոր ազգերի, ցեղերի, լեզուների և ժողովուրդների մեջ:

12 Եվ եղավ այնպես, որ ես տեսա Աստծո Գառի եկեղեցին և այն թվով ափոքր էր՝ պոռնիկի պղծությունների և ամբարշտությունների պատճառով, որը նստած էր շատ ջրերի վրա. այնուամենայնիվ, ես տեսա, որ Գառի եկեղեցին, որոնք Աստծո սրբերն էին, նույնպես բողջ երկրի երեսի վրա էր. և նրա տիրապետությունները երկրի երեսի վրա փոքր էին՝ մեծ պոռնիկի ամբարշտության պատճառով, որին ես տեսա:

13 Եվ եղավ այնպես, որ ես տեսա, որ պղծությունների մեծ մայրը բազմություններ հավաքեց ողջ երկրի երեսին, հեթանոսների բոլոր ազգերի մեջ, որ ակռվի Աստծո Գառի դեմ:

14 Եվ եղավ այնպես, որ ես՝ Նեփիս, տեսա Աստծո Գառի զորությունը, որ այն իջավ Գառի եկեղեցու սրբերի վրա և Տիրոջ ուխտյալ ժողովրդի վրա, որոնք ցրված էին ողջ երկրի երեսին. և նրանք զինված էին արդարությամբ և Աստծո ազորության մեծ փառքով:

15 Եվ եղավ այնպես, որ ես տեսա, որ Աստծո ցասումը աթափվեց այն մեծ և պիղծ եկեղեցու վրա, այնպես որ երկրի բոլոր բազգերի և ցեղերի մեջ եղան պատերազմներ և պատերազմների համբավներ:

16 Եվ երբ սկսեցին լինել ապատերազմներ և պատերազմների համբավներ բոլոր ազգերի մեջ, որոնք պատկանում էին պղծությունների մորը, հրեշտակը խոսեց ինձ հետ՝ ասելով. Տե՛ս, Աստծո ցասումը պոռնիկների մոր վրա է. և ահա, դու տեսնում ես բոլոր այս բաները,–

17 Եվ երբ աօրը գա, երբ Աստծո բցասումը դուրս կթափվի պոռնիկների մոր վրա, որը ողջ աշխարհի մեծ և պիղծ եկեղեցին է, որի հիմնադիրը դևն է, այն ժամանակ՝ այդ օրը, Հոր գգործը կսկսվի՝ պատրաստելով ճանապարհ իր դուխտերի իրագործման համար, որոնք նա արել է իր ժողովրդի հետ, որոնք Իսրայելի տնից են:

18 Եվ եղավ այնպես, որ հրեշտակը խոսեց ինձ հետ՝ ասելով՝ Նայի՛ր:

19 Եվ ես նայեցի ու տեսա մի մարդու, և նա իր հագին ճերմակ պարեգոտ ուներ:

20 Եվ հրեշտակն ասաց ինձ. Ահա Գառի տասներկու առաքյալներից ամեկը:

21 Ահա, նա կտեսնի և կգրի այս բաների մնացածը. այո, և նաև շատ բաներ, որոնք եղել են:

22 Եվ նա կգրի նաև աշխարհի վերջի մասին:

23 Ուստի, այն բաները, որ նա կգրի, արդար են և ճշմարիտ. և ահա, դրանք գրված են այն ագրքում, որը դու տեսար, որ հրեայի բերանից դուրս եկավ. և այն ժամանակ, երբ դրանք դուրս եկան հրեայի բերանից, կամ այն ժամանակ, երբ գիրքը դուրս եկավ հրեայի բերանից, այն բաները, որոնք գրված էին՝ պարզ էին և անաղարտ, և ամենից բարժեքավոր, և դյուրին բոլոր մարդկանց հասկացողության համար:

24 Եվ ահա, այն բաները, որոնք Գառի այս աառաքյալը կգրի, շատ բաներ են, որոնք դու տեսար. և ահա, մնացածը դու կտեսնես:

25 Բայց բաները, որոնք դու կտեսնես այսուհետև, դու չպետք է գրես. քանի որ Տեր Աստված կարգել է Աստծո Գառի առաքյալին, որ նա պետք է ագրի դրանք:

26 Եվ նաև ուրիշների, ովքեր եղել են, նրանց էլ է ցույց տվել նա բոլոր բաները, և նրանք գրել են դրանք. և դրանք ակնքված են, որպեսզի իրենց անաղարտությամբ, համաձայն այն ճշմարտության, որը Գառի մեջ է, Տիրոջն իսկ հարմար ժամանակ ի հայտ գան Իսրայելի տան համար:

27 Եվ ես՝ Նեփիս, լսեցի ու արձանագրում եմ, որ Գառի առաքյալի անունը աՀովհաննես է՝ համաձայն հրեշտակի խոսքի:

28 Եվ ահա, ինձ՝ Նեփիիս, արգելվեց, որ գրեմ այն բաների մնացածը, որոնք ես տեսա ու լսեցի. ուստի, այն բաները, որոնք ես գրել եմ, բավարարում է ինձ. և ես գրել եմ, բայց՝ միայն մի փոքր մասն այն բաների, որոնք ես տեսա:

29 Եվ ես արձանագրում եմ, որ ես տեսա այն բաները, որոնք տեսել էր ահայրս, և Տիրոջ հրեշտակը դրանք հայտնի դարձրեց ինձ:

30 Եվ այժմ, ես վերջ եմ դնում խոսելուն այն բաների վերաբերյալ, որոնք ես տեսա, մինչ ես հեռու էի տարվել հոգով. և չնայած բոլոր բաները, որոնք ես տեսա, չեն գրվել, այն բաները, որոնք ես գրել եմ, աճշմարիտ են: Եվ դա այդպե՛ս է: Ամեն: