Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 97
նախորդ հաջորդ

Բաժին 97

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1833թ. օգոստոսի 2-ին (History of the Church, 1.400–402): Այս հայտնությունը մասնավորապես վերաբերում է Սիոնի Սրբերի գործերին, Ջեկսոն գավառում, Միսսուրի, ի պատասխան Տիրոջից տեղեկություն ստանալու Մարգարեի խնդրանքին: Այդ ժամանակ Միսսուրիում Եկեղեցու անդամները դաժան հալածանքների էին ենթարկվել և, 1833թ. հուլիսի 23-ին, հարկադրվել էին ստորագրել Ջեկսոն գավառից հեռանալու մի պայմանագիր:

1–2՝ Սիոնի Սրբերից շատերը (Ջեկսոնի գավառ, Միսսուրի) օրհնված են իրենց հավատարմության համար. 3–5՝ Փարլի Պ. Պրատը գովաբանվում է Սիոնի դպրոցի իր աշխատանքների համար. 6–9՝ Նրանք, ովքեր պահում են իրենց ուխտերը, ընդունվում են Տիրոջ կողմից. 10–17՝ Տուն պետք է կառուցվի Սիոնում, որի մեջ սրտով մաքուրները կտեսնեն Աստծուն. 18–21՝ Սիոնը սրտով մաքուրներն են. 22–28՝ Սիոնը կխուսափի Տիրոջ խարազանից, եթե հավատարիմ լինի:

1 Ճշմարիտ ասում եմ ձեզ, իմ բարեկամնե՛ր, ես խոսում եմ ձեզ հետ իմ ձայնով, այսինքն՝ իմ Հոգու ձայնով, որ կարողանամ ձեզ ցույց տալ իմ կամքը աՍիոնի հողի ձեր եղբայրների վերաբերյալ, որոնցից շատերն իսկապես խոնարհ են և ջանասիրաբար փնտրում են իմաստություն սովորել և ճշմարտություն գտնել:

2 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Օրհնված են այդպիսիք, քանզի նրանք պիտի ստանան. քանզի ես՝ Տերս, ողորմություն եմ ցուցաբերում բոլոր ահեզերի հանդեպ, և բոլոր նրանց հանդեպ, ում կամենում եմ, որպեսզի ես արդարացվեմ, երբ դատաստանի բերեմ նրանց:

3 Ահա, ես ասում եմ ձեզ Սիոնի ադպրոցի վերաբերյալ. Ես՝ Տերս, շատ գոհ եմ, որ պետք է մի դպրոց լինի Սիոնում, և նաև իմ ծառա բՓարլի Պ. Պրատից, քանզի նա մնում է ինձ հետ:

4 Եվ որքան որ նա շարունակի մնալ ինձ հետ, նա պիտի շարունակի նախագահել դպրոցի վրա, Սիոնի հողում, մինչև որ նրան չտամ այլ պատվիրաններ:

5 Եվ ես կօրհնեմ նրան բազում օրհնություններով՝ մեկնելով բոլոր սուրբ գրքերը և խորհուրդները Սիոնի դպրոցի և եկեղեցու շենացման համար:

6 Եվ դպրոցի մնացածի հանդեպ, ես՝ Տերս, հոժար եմ ողորմություն ցուցաբերել. այնուամենայնիվ, կան ոմանք, ովքեր ախրատվելու կարիք ունեն, և նրանց գործերը հայտնի պիտի դարձվեն:

7 աԿացինը դրված է ծառերի արմատների մոտ. և ամեն ծառ, որն առաջ չի բերում բբարի պտուղ, պիտի կտրվի ու կրակի մեջ գցվի: Ես՝ Տերս եմ ասել դա:

8 Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նրանցից բոլորը, ովքեր գիտեն, որ իրենց ասիրտն բազնիվ է ու կոտրված, իսկ իրենց հոգին՝ փշրված, և գկամենում են պահպանել իրենց ուխտերը դզոհաբերությամբ,– այո, ամեն մի զոհաբերությամբ, որը ես՝ Տերս, կպատվիրեմ,– նրանք եընդունված են իմ կողմից:

9 Քանզի ես՝ Տերս, այնպես կանեմ, որ նրանք առաջ բերեն բարի գործեր, ինչպես շատ պտղաբեր մի ծառ, որը տնկված է մի բերրի հողում, մաքուր վտակի մոտ, և որը շատ թանկարժեք պտուղ է տալիս:

10 Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ իմ կամքով է, որ մի ատուն կառուցվի ինձ համար Սիոնի հողում, այն բօրինակի համապատասխան, որը ես տվել եմ ձեզ:

11 Այո, թող այն շուտափույթ կառուցվի իմ ժողովրդի տասանորդով:

12 Ահա, սա է ատասանորդը և զոհաբերությունը, որը ես՝ Տերս, պահանջում եմ նրանց ձեռքից, որ մի բտուն կառուցվի ինձ համար՝ Սիոնի փրկության համար,–

13 Որ լինի ագոհաբանության տեղ՝ բոլոր սրբերի համար, և հրահանգների տեղ, բոլոր նրանց համար, ովքեր կանչված են ծառայության գործին՝ բոլոր իրենց տարբեր կոչումներում ու պաշտոններում.

14 Որպեսզի նրանք կատարելագործվեն իրենց ծառայության ահասկացողության մեջ՝ տեսության, սկզբունքի և վարդապետության մեջ, երկրի վրա Աստծո բարքայությանը վերաբերող բոլոր բաներում, արքայություն, որի գբանալիները շնորհվել են ձեզ:

15 Եվ որքան որ իմ ժողովուրդը Տիրոջ անունով տուն կառուցի ինձ համար, և թույլ չտա, որ որևէ աանմաքուր բան մտնի այնտեղ, որպեսզի այն չապականվի, իմ բփառքը պիտի հանգչի դրա վրա:

16 Այո, իմ աներկայությունը պիտի լինի այնտեղ, քանզի ես կմտնեմ այնտեղ, և բոլոր սրտով բմաքուրները, որոնք կմտնեն այնտեղ, պիտի տեսնեն Աստծուն:

17 Բայց եթե այն պղծվի, ես չեմ մտնի այնտեղ, և իմ փառքը չի լինի այնտեղ. քանզի ես չեմ մտնի անսուրբ տաճարներ:

18 Եվ արդ, ահա, եթե Սիոնն անի այդ բաները, այն ակբարգավաճի, և կտարածվի ու կդառնա շատ փառահեղ, շատ մեծ և շատ ահարկու:

19 Եվ երկրի աազգերը կհարգեն նրան ու կասեն. Անկասկած, բՍիոնը մեր Աստծո քաղաքն է, և անկասկած, Սիոնը հնարավոր չէ որ ընկնի, ոչ էլ որ իր տեղից հանվի, քանզի Աստված այնտեղ է, և Տիրոջ ձեռքն այնտեղ է.

20 Եվ նա զորության ուժով երդվել է՝ լինել նրա փրկությունն ու նրա բարձր աաշտարակը:

21 Հետևաբար, ճշմարիտ, այսպես է ասում Տերը. Թող Սիոնը ցնծա, քանզի աՍիոնը սա է,– ՍՐՏՈՎ ՄԱՔՈՒՐՆԵՐԸ. հետևաբար, թող Սիոնը ցնծա, մինչդեռ բոլոր ամբարիշտները պիտի սգան:

22 Քանզի ահա, տե՛ս, ավրեժխնդրությունը սրընթաց գալիս է անաստվածների վրա, ինչպես պտտահողմը. և ո՞վ խույս կտա դրանից:

23 Տիրոջ ախարազանը պիտի անցնի գիշերով ու ցերեկով, և դրա մասին լուրը պիտի նեղի բոլոր մարդկանց. այո, այն չի կանգնեցվի, մինչև որ Տերը չգա.

24 Քանզի Տիրոջ զայրույթը բռնկված է նրանց պղծությունների և նրանց ամբարիշտ գործերի դեմ:

25 Այնուամենայնիվ, Սիոնը ախույս կտա, եթե հետևի, որ կատարի բոլոր բաները, որոնք պատվիրել եմ նրան:

26 Բայց եթե նա չհետևի, որ կատարի բոլոր բաները, որոնք պատվիրել եմ, ես նրան ակայցելեմ, նրա բոլոր գործերի համաձայն, դառը չարչարանքով, բժանտախտով, պատուհասով, սրով, գվրեժխնդրությամբ, դլափող կրակով:

27 Այնուամենայնիվ, թող այս մեկ անգամ նրա ականջներին կարդացվի, որ ես՝ Տերս, ընդունել եմ նրա ընծան. և եթե նա այլևս չմեղանչի, այս բաներից աոչ մեկը չի գա նրա վրա.

28 Եվ ես ակօրհնեմ նրան օրհնություններով և կբազմապատկեմ նրա և նրա սերունդների բազում օրհնությունները հավիտյանս հավիտենից, ասում է քո Տեր Աստվածը: Ամեն: