Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 94


Բաժին 94

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1833թ. մայիսի 6-ին (History of the Church, 1.346–347): Հայրում Սմիթը, Ռեյնոլդս Քահունը և Ջարեդ Քարտերը նշանակվում են, որպես Եկեղեցու շինարարական հանձնախումբ:

1–9՝ Տերը պատվիրան է տալիս Նախագահության գործի համար մի տուն կառուցելու մասին. 10–12՝ Մի տպարան պետք է կառուցվի. 13–17՝ Նշանակվում են որոշակի ժառանգություններ:

1 Եվ կրկին, ճշմարիտ ասում եմ ձեզ, իմ աբարեկամնե՛ր, ես ձեզ մի պատվիրան եմ տալիս, որ դուք պետք է սկսեք նախագծել և նախապատրաստել Սիոնի բցցի քաղաքի սկիզբն ու հիմնադրումը, այստեղ՝ Կիրթլենդի հողում, սկսելով իմ տնից:

2 Եվ ահա, այն պետք է արվի այն աօրինակի համապատասխան, որը ես տվել եմ ձեզ:

3 Եվ թող հարավի առաջին հողաբաժինը նվիրաբերվի ինձ, որպեսզի մի տուն կառուցվի նախագահության համար՝ նախագահության գործերի համար՝ հայտնություններ ստանալու համար. և անախագահության ծառայության գործի համար՝ եկեղեցուն և թագավորությանը պատկանող բոլոր բաներում:

4 Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ այն պետք է կառուցվի հիսունհինգ ոտնաչափ լայնությամբ և վաթսունհինգ ոտնաչափ երկարությամբ ներսի գավիթով:

5 Եվ պիտի լինի ստորին գավիթ և վերին գավիթ՝ այն օրինակի համաձայն, որը ձեզ կտրվի ապագայում:

6 Եվ այն պիտի նվիրաբերվի Տիրոջը, հիմքից սկսած, քահանայության կարգի համաձայն, այն օրինակի համաձայն, որը ձեզ կտրվի ապագայում:

7 Եվ այն ամբողջությամբ պիտի նվիրաբերվի Տիրոջը՝ նախագահության գործի համար:

8 Եվ դուք թույլ չեք տա, որ որևէ աանմաքուր բան ներս մտնի այնտեղ. և իմ բփառքը կլինի այնտեղ, և իմ ներկայությունը կլինի այնտեղ:

9 Բայց եթե այնտեղ մի աանմաքուր բան մտնի, իմ փառքը չի լինի այնտեղ. և իմ ներկայությունը չի լինի այնտեղ:

10 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ հարավի երկրորդ հողաբաժինը պիտի նվիրաբերվի ինձ, որ ինձ համար մի տուն կառուցվի, որպեսզի ատպագրվի իմ սուրբ գրքերի բթարգմանությունը, և բոլոր բաները, ինչ որ ես կպատվիրեմ ձեզ:

11 Եվ այն պիտի լինի հիսունհինգ ոտնաչափ լայնությամբ և վաթսունհինգ ոտնաչափ երկարությամբ ներսի գավիթով. և պիտի լինի ստորին և վերին գավիթ:

12 Եվ այդ տունն ամբողջությամբ պիտի նվիրագործվի Տիրոջը, հիմքից սկսած՝ տպագրական աշխատանքի համար, բոլոր բաների համար, որոնք ես կպատվիրեմ ձեզ, որ բոլոր բաներում սուրբ և անապական լինի՝ համաձայն այն օրինակի, որը կտրվի ձեզ:

13 Եվ երրորդ հողաբաժնի վրա իմ ծառա Հայրում Սմիթը պիտի ստանա իր ժառանգությունը:

14 Եվ հյուսիսում՝ առաջին և երկրորդ հողաբաժնի վրա, իմ ծառաներ Ռեյնոլդս Քահունն ու Ջարեդ Քարտերը պիտի ստանան իրենց ժառանգությունները,–

15 Որպեսզի նրանք կարողանան կատարել այն աշխատանքը, որին նշանակել եմ նրանց, որ հանձնախումբ կազմեն իմ տները կառուցելու համար, համաձայն այն պատվիրանի, որը ես՝ Տեր Աստվածս, տվել եմ ձեզ:

16 Այդ երկու տները չպետք է կառուցվեն, մինչև որ դրանց վերաբերյալ ես ձեզ պատվիրան չտամ:

17 Եվ արդ, ավելին ես ձեզ չեմ տալիս այժմ: Ամեն: