Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 26


Բաժին 26

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին, Օլիվեր Քաուդերիին և Ջոն Ուիթմերին, Հարմոնիում, Պենսիլվանիա, 1830թ. հուլիսին (History of the Church, 1.104): (Տե՛ս 24-րդ բաժնի նախադրությունը):

1՝ Նրանց հրահանգվում է ուսումնասիրել սուրբ գրքերը և քարոզել. 2՝ Հաստատվում է ընդհանուր համաձայնության օրենքը:

1 Ահա, ես ասում եմ ձեզ, որ դուք պետք է թույլ տաք, որ ձեր ժամանակը նվիրվի սուրբ գրքերն աուսումնասիրելուն և քարոզելուն և բՔոլսվիլում եկեղեցին հաստատելուն և ձեր հողի աշխատանքները կատարելուն, ինչ որ պահանջվում է, մինչև որ դուք գնաք արևմուտք՝ հաջորդ համաժողովն անցկացնելու համար. և այն ժամանակ ձեզ հայտնի կդարձվի, թե ինչ պետք է անեք:

2 Եվ բոլոր բաները եկեղեցում պետք է արվեն աընդհանուր համաձայնությամբ՝ շատ աղոթքով ու հավատքով, քանզի բոլոր բաները դուք պետք է ստանաք հավատքով: Ամեն: