Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 13


Բաժին 13

Ջոզեֆ Սմիթի և Օլիվեր Քաուդերիի կարգումն Ահարոնյան Քահանայության, Հարմոնիի մոտ գտնվող Սասքուեհանա գետի ափին, Պենսիլվանիա, 1829թ. մայիսի 15-ին (History of the Church, 1.39–42): Կարգումը կատարվեց հրեշտակի ձեռքով, որը հայտարարեց, որ ինքը Հովհաննեսն է՝ նույն ինքը, որին Նոր Կտակարանում կոչում են Հովհաննես Մկրտիչ: Հրեշտակը բացատրեց, որ նա գործում է վաղեմի առաքյալների՝ Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի ղեկավարության ներքո, որոնք կրում էին ավելի բարձր քահանայության բանալիները, որը կոչվում էր Մելքիսեդեկի Քահանայություն: Ջոզեֆին և Օլիվերին խոստում տրվեց, որ իր ժամանակին իրենց կշնորհվի Մելքիսեդեկի Քահանայությունը: (Տե՛ս բաժին 27.7, 8, 12):

Ներկայացվում են Ահարոնյան Քահանայության բանալիներն ու զորությունները:

1 Իմ ընկերակի՛ց ծառաներ, Մեսիայի անունով ես աշնորհում եմ ձեզ Ահարոնի բՔահանայությունը, որը կրում է հրեշտակների գսպասավորության, դապաշխարության ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմամբ եմկրտության բանալիները. և այն այլևս երբեք չի վերցվի երկրի վրայից, մինչև որ զՂևիի որդիները կրկին էարդարությամբ ընծա մատուցեն Տիրոջը: