Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 27


Բաժին 27

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին, Հարմոնիում, Պենսիլվանիա, 1830թ. օգոստոսին (History of the Church, 1.106–108): Նախապատրաստվելով կրոնական ծառայությանը, որի ժամանակ հացի և գինու հաղորդությունը պետք է սպասավորվեր, Ջոզեֆը դուրս գնաց գինի հայթայթելու: Նա հանդիպեց մի երկնային սուրհանդակի և ստացավ հետևյալ հայտնությունը, որի մի մասը գրի էր առնվել այդ ժամանակ, իսկ մնացածը՝ գալիք սեպտեմբերին: Եկեղեցու հաղորդության ծառայություններում այժմ գինու փոխարեն ջուր է օգտագործվում:

1–4՝ Բացատրվում են այն խորհրդանիշները, որոնք պետք է օգտագործվեն հաղորդությունից ճաշակելիս. 5–14՝ Քրիստոսը և բոլոր տնտեսությունների իր ծառաները պետք է ճաշակեն հաղորդությունից. 15–18՝ Աստծո ողջ սպառազինությունը հագեք:

1 Լսեք ձայնը Հիսուս Քրիստոսի՝ ձեր Տիրոջ, ձեր Աստծո, և ձեր Քավչի, որի խոսքը ակենդանի է և զորավոր:

2 Քանզի, ահա, ես ասում եմ ձեզ, որ նշանակություն չունի, թե ինչ պիտի դուք ուտեք և թե ինչ պիտի դուք խմեք, երբ որ ճաշակեք ահաղորդությունից, եթե այնպես լինի, որ դուք անեք դա՝ պարզ աչքով ուղղված իմ բփառքին, Հոր առաջ հիշելով իմ մարմինը, որը ցած է դրվել ձեզ համար, և իմ գարյունը, որը թափվել է ձեզ համար՝ ձեր մեղքերի դթողության համար:

3 Ուստի, պատվիրան եմ տալիս ես ձեզ, որ դուք ձեր թշնամիներից չգնեք ոչ գինի, ոչ էլ թունդ խմիչք.

4 Ուստի, դրանցից ոչ մեկից դուք չպետք է ճաշակեք, եթե այն չլինի նոր պատրաստված ձեր մեջ. այո՛, իմ Հոր այս արքայության մեջ, որը պիտի կառուցվի երկրի վրա:

5 Ահա, դա իմ իմաստությամբ է. ուստի, մի զարմացեք, քանզի գալիս է ժամը, որ ես ակխմեմ ձեզ հետ որթի բերքից, երկրի վրա, և բՄորոնիի հետ, որին ես ուղարկել եմ ձեզ մոտ՝ հայտնելու Մորմոնի Գիրքը, որը պարունակում է իմ հավիտենական ավետարանի լրիվությունը, որին ես հանձնել եմ Եփրեմի գփայտի հիշատակարանի բանալիները.

6 Եվ նաև աԵղիասի հետ, որին ես հանձնել եմ աշխարհի սկզբից ի վեր բոլոր սուրբ մարգարեների բերանով խոսված՝ վերջին օրերին վերաբերող բոլոր բաների վերականգնումն իրագործելու բանալիները.

7 Եվ նաև Հովհաննեսի՝ Զաքարիայի որդու, այն Զաքարիայի, որին նա (աԵղիասը) այցելեց և խոստում տվեց, որ նա որդի կունենա, և նրա անունը կլինի բՀովհաննես, և նա լցված կլինի Եղիասի հոգով.

8 Այն Հովհաննեսի, որին ես ձեզ մոտ եմ ուղարկել, իմ ծառանե՛ր Ջոզեֆ Սմիթ կրտսեր և Օլիվեր Քաուդերի, ձեզ կարգելու առաջին աքահանայությանը, որը դուք ստացել եք, որ կանչվեք ու բկարգվեք, ճիշտ ինչպես գԱհարոնը.

9 Եվ նաև աԵղիայի հետ, որին ես հանձնել եմ հայրերի սրտերը դեպի զավակները և զավակների սրտերը դեպի հայրերը բդարձնելու զորության բանալիները, որպեսզի ողջ երկիրը չզարկվի անեծքով.

10 Եվ նաև Հովսեփի, Հակոբի, Իսահակի և Աբրահամի հետ, ձեր հայրերի, որոնց միջոցով ախոստումները մնում են.

11 Եվ նաև Միքայելի հետ, կամ աԱդամի՝ բոլորի հոր՝ բոլորի իշխանի՝ հինավուրցի.

12 Եվ նաև Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ, որոնց ես ուղարկեցի ձեր մոտ, որոնց միջոցով ես ակարգեցի ձեզ և հաստատեցի ձեզ՝ լինելու բառաքյալներ և իմ անվան հատուկ գվկաներ, և կրելու բանալիները ձեր ծառայության և այն նույն բաների, որոնք ես հայտնել եմ նրանց.

13 Որոնց ես ահանձնել եմ իմ արքայության բբանալիները և գավետարանի դտնտեսությունը՝ եվերջին ժամանակների համար. և ժամանակների զլրության համար, որի ընթացքում ես ի էմի կհավաքեմ բոլոր բաները, ինչ որ երկնքում է և ինչ որ երկրի վրա է.

14 Եվ նաև բոլոր նրանց հետ, որոնց իմ Հայրը ատվել է ինձ աշխարհից:

15 Ուստի, բարձրացրեք ձեր սրտերն ու ցնծացեք, և գոտեպնդեք ձեր մեջքը, և ձեր վրա վերցրեք իմ ողջ ասպառազինությունը, որ կարողանաք դիմակայել չար օրվան, արած լինելով ամեն ինչ, որ կարողանաք բկանգուն մնալ:

16 Կանգնեք, ուրեմն, ձեր մեջքը աճշմարտությամբ բգոտևորած, գարդարության դլանջապանակը հագած, և ձեր ոտքերը եխաղաղության ավետարանի պատրաստությամբ պատած, ինչը ես ուղարկել եմ, որ իմ զհրեշտակները հանձնեն ձեզ.

17 Հավատքի վահանը վերցրած, որով դուք կկարողանաք հանգցնել ամբարիշտների բոլոր ակրակոտ նետերը.

18 Եվ վերցրեք փրկության սաղավարտն ու սուրն իմ Հոգու, որը ես կթափեմ ձեր վրա, և իմ խոսքը, որը ես հայտնում եմ ձեզ, և համաձայնության եկեք՝ ինչ վերաբերում է այն բաներին, որոնք դուք հարցնում եք ինձ, և հավատարիմ եղեք, մինչև ես գամ, և դուք վեր ակհափշտակվեք, որ ուր որ ես եմ, դուք բէլ լինեք: Ամեն: