Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 138


Բաժին 138

Տեսիլք՝ տրված Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթին, Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, 1918թ. հոկտեմբերի 3-ին: Եկեղեցու 89-րդ կիսամյա Գերագույն համաժողովի իր բացման խոսքում, 1918թ. հոկտեմբերի 4-ին, Նախագահ Սմիթը հայտարարեց, որ վերջին ամիսների ընթացքում ստացել է մի քանի աստվածային հաղորդակցություններ: Դրանցից մեկը, որը վերաբերում էր Փրկչի այցելությանը մահացածների հոգիներին, մինչ նրա մարմինը գերեզմանում էր, Նախագահ Սմիթը ստացել էր նախորդ օրը: Համաժողովի ավարտից անմիջապես հետո, այն գրի առնվեց: 1918թ. հոկտեմբերի 31-ին այն ներկայացվեց Առաջին Նախագահության խորհրդականներին, Տասներկուսի Խորհրդին ու հայրապետին և միաձայն ընդունվեց նրանց կողմից:

1–10՝ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը խորհում է Պետրոսի գրվածքների և հոգիների աշխարհ մեր Տիրոջ այցելելու մասին. 11–24՝ Նախագահ Սմիթը տեսնում է արդար մեռելներին, դրախտում հավաքված, և Քրիստոսի ծառայությունը նրանց մեջ. 25–37՝ Նա տեսնում է, թե ինչպես է կազմակերպվել ավետարանի քարոզումը հոգիների մոտ. 38–52՝ Նա հոգիների աշխարհում տեսնում է Ադամին, Եվային և սուրբ մարգարեներից շատերին, որոնք իրենց հոգեղեն վիճակը, մինչև հարություն, համարում էին գերություն. 53–60՝ Մեր օրերի արդար մեռելները շարունակում են ծառայել հոգիների աշխարհում:

1 Հոկտեմբերի երեքին, հազար ինը հարյուր տասնութ թվականին, ես նստել էի իմ սենյակում՝ ախորհելով սուրբ գրությունների վրա.

2 Եվ մտածելով մեծ աքավիչ զոհաբերության մասին, որը կատարվել էր Աստծո Որդու կողմից՝ աշխարհի բփրկագնման համար.

3 Եվ մեծ ու հրաշալի ասիրո մասին, որը դրսևորվել էր Հոր և Որդու կողմից՝ բՔավչի աշխարհ գալով.

4 Որ նրա աքավության միջոցով, և ավետարանի սկզբունքներին բհնազանդվելու միջոցով, մարդկությունը կարող է փրկվել:

5 Մինչ ես այդպես մտորում էի, միտքս եկան Պետրոս առաքյալի գրվածքները, որոնք ուղղվել էին անախկին սրբերին, որոնք ցրված էին ամենուրեք՝ ողջ բՊոնտոսով, Գաղատիայով, Կապադովկիայով և Ասիայի մյուս տարածքներով, որտեղ ավետարանը քարոզվել էր Տիրոջ խաչելությունից հետո:

6 Ես բացեցի Աստվածաշունչը և կարդացի Պետրոսի թղթի երրորդ և չորրորդ գլուխները, և մինչ կարդում էի, ինձ վրա, ավելի շատ, քան երբևէ նախկինում, մեծ տպավորություն գործեցին հետևյալ հատվածները.

7 «Որովհետև Քրիստոսն էլ մեկ անգամ մեղքերի համար չարչարվեց, այն արդարն՝ անարդարներիս համար, որպեսզի մեզ մոտեցնի Աստծուն, որ թեև սպանվեց մարմնով, բայց կենդանի եղավ Հոգով.

8 Որով գնաց և աբանտում եղող հոգիներին էլ քարոզեց.

9 Որոնք մի ժամանակ անհնազանդ էին, երբ մեկ անգամ Աստծո երկայնամտությունը սպասում էր, Նոյի օրերում, մինչ տապանը պատրաստվում էր, որի մեջ քիչ, այսինքն՝ ութ հոգի, ջրից փրկվեցին»: (Ա Պետրոս Գ.18–20):

10 «Որովհետև իսկ, սրա համար ավետարանը մեռելներին էլ քարոզվեց, որ նրանք կարողանան դատվել, ինչպես մարդիկ մարմնի մեջ, բայց կենդանի լինեն հոգով՝ Աստծո կամքի համաձայն»: (Ա Պետրոս Դ.6):

11 Մինչ ես խորհում էի այս ագրված բաների մասին, իմ հասկացողության բաչքերը բացվեցին, և Տիրոջ Հոգին գհանգչեց ինձ վրա, և ես տեսա դմեռելների բազմությունը՝ և՛ փոքր, և՛ մեծ:

12 Եվ նրանք միասին հավաքվել էին մեկտեղ, աարդար հոգիների մի անթիվ բազմություն, որոնք Հիսուսի վկայության մեջ բհավատարիմ էին եղել մահկանացության մեջ ապրելու ժամանակ.

13 Եվ որոնք ազոհ էին մատուցել Աստծո Որդու մեծ զոհաբերության նմանությամբ և նեղություն էին բկրել իրենց Քավչի անունով:

14 Նրանք բոլորը թողել էին մահկանացու կյանքը, փառավոր ահարության հաստատուն բհույսով, գՀայր Աստծո և նրա դՄիածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի եշնորհի միջոցով:

15 Ես տեսա, որ նրանք լցված էին աուրախությամբ ու խնդությամբ և միասին ցնծում էին, որովհետև նրանց ազատման օրը մոտ էր:

16 Նրանք հավաքվել էին, սպասելով Աստծո Որդու գալստին ահոգիների աշխարհ, որ նա հայտարարի մահվան բկապանքներից նրանց փրկագնումը:

17 Նրանց հանգչած հողը պիտի ավերականգնվեր իր կատարյալ կառուցվածքով, բոսկորն՝ իր ոսկորի վրա, և ջլերն ու միսը՝ դրանց վրա, գոգին ու մարմինը պիտի միանային, որ այլևս երբեք չբաժանվեին, որ կարողանային ստանալ դուրախության լիությունը:

18 Մինչ այս հսկայական բազմությունը սպասում և խոսում էր, ցնծալով մահվան կապանքներից իրենց ազատման ժամով, Աստծո Որդին հայտնվեց՝ աազատություն հայտարարելով գերիներին, ովքեր հավատարիմ էին եղել.

19 Եվ այնտեղ նա նրանց աքարոզեց հավիտենական բավետարանը, հարության վարդապետությունն ու մարդկության փրկագնումն գանկումից և անձնական մեղքերից՝ դապաշխարության պայմաններով:

20 Բայց աամբարիշտների մոտ նա չգնաց, և անաստվածների ու չապաշխարողների մեջ, որոնք բպղծել էին իրենց, մինչ մարմնում էին եղել, նրա ձայնը չբարձրացավ.

21 Եվ ապստամբները, որոնք մերժեցին հին մարգարեների վկայություններն ու զգուշացումները, չտեսան նրա ներկայությունը, ոչ էլ նայեցին նրա երեսին:

22 Որտեղ նրանք էին, ախավարն էր իշխում, բայց արդարների մեջ բխաղաղություն էր տիրում.

23 Եվ սրբերն ուրախանում էին իրենց ափրկագնմամբ և բծունկ էին ծալում ու ճանաչում Աստծո Որդուն՝ որպես իրենց Քավիչ և Ազատիչ մահից ու դժոխքի գկապանքներից:

24 Նրանց դեմքերը փայլում էին, և Տիրոջ ներկայությունից եկող աշողը նրանց վրա էր, և նրանք գովք էին բերգում նրա սուրբ անվանը:

25 Ես զարմացա, քանզի հասկացա, որ Փրկիչը մոտ երեք տարի անցկացրեց՝ ծառայելով հրեաների և նրանց մեջ, ովքեր Իսրայելի տնից էին, ջանալով ուսուցանել նրանց հավիտենական ավետարանը և ապաշխարության կանչել նրանց.

26 Եվ այնուամենայնիվ, չնայած իր հզոր գործերին ու հրաշքներին և մեծ ազորությամբ ու իշխանությամբ ճշմարտության հռչակմանը, միայն քչերն ականջ դրեցին նրա ձայնին և ուրախացան նրա ներկայությամբ և փրկություն ստացան նրա ձեռքից:

27 Բայց մահացածների մեջ նրա ծառայությունը սահմանափակված էր խաչելության և իր հարության միջև ընկած մի ափոքր ժամանակահատվածով.

28 Եվ ես խորհեցի Պետրոսի խոսքերի վրա,– որտեղ նա ասում է, որ Աստծո Որդին քարոզեց բանտում գտնվող հոգիներին, որոնք մի ժամանակ անհնազանդ էին, երբ մեկ անգամ Աստծո երկայնամտությունը սպասում էր, Նոյի օրերում,– և ինչպես հնարավոր եղավ, որ նա քարոզեց այդ հոգիներին և այդպիսի կարճ ժամանակահատվածում նրանց մեջ կատարեց անհրաժեշտ աշխատանքը:

29 Եվ մինչ ես մտածում էի, իմ աչքերը բացվեցին և իմ հասկացողությունը ակենդանացավ, և ես հասկացա, որ Տերն անձամբ չգնաց ամբարիշտների ու անհնազանդների մեջ, որոնք մերժել էին ճշմարտությունը, որ ուսուցանի նրանց.

30 Այլ ահա, արդարների թվից նա կազմավորեց իր ուժերը և նշանակեց սուրհանդակներ, որոնք հանդերձավորված էին ազորությամբ ու իշխանությամբ, և լիազորեց նրանց՝ առաջ գնալ և տանել ավետարանի լույսը նրանց, ովքեր բխավարի մեջ էին, այսինքն՝ գբոլոր մարդկային ոգիներին. և այդպես ավետարանը քարոզվեց մեռելներին:

31 Եվ ընտրված սուրհանդակներն առաջ գնացին՝ հայտարարելու Տիրոջ աընդունելի օրը և բազատություն հռչակելու գերիներին, որոնք կապված էին, այսինքն՝ բոլոր նրանց, ովքեր կապաշխարեին իրենց մեղքերից և կընդունեին ավետարանը:

32 Այսպես ավետարանը քարոզվել էր նրանց, ովքեր ամահացել էին իրենց մեղքերի մեջ, բգիտություն չունենալով ճշմարտության մասին, կամ օրինազանցության մեջ՝ մերժած լինելով մարգարեներին:

33 Նրանց ուսուցանվել էր ահավատք առ Աստված, մեղքերից ապաշխարություն, բփոխարինող մկրտություն՝ մեղքերի գթողության համար, Սուրբ Հոգու դպարգևը ձեռնադրմամբ,

34 Եվ ավետարանի բոլոր մյուս սկզբունքները, որոնք նրանց անհրաժեշտ էր իմանալ, որ պատրաստվեին, որպեսզի ադատվեին, ինչպես մարդիկ մարմնի մեջ, բայց կենդանի լինեին հոգով՝ Աստծո կամքի համաձայն:

35 Եվ այդպես մեռելների մեջ, փոքր և մեծ, անիրավ, թե հավատարիմ, հայտնի էր դարձվել, որ ախաչի վրա Աստծո Որդու բզոհաբերությամբ փրկագնում էր իրագործվել:

36 Այդպես հայտնի էր դարձվել, որ մեր Քավիչը հոգիների աշխարհում իր կարճ բնակությունն անցկացրել էր՝ հրահանգելով ու պատրաստելով ամարգարեների հավատարիմ հոգիները, որոնք մարմնի մեջ վկայել էին նրա մասին.

37 Որ նրանք քավության պատգամը տանեն բոլոր մեռելներին, որոնց մոտ ինքն անձամբ չէր կարող գնալ, նրանց աապստամբության և օրինազանցության պատճառով, որ իր սպասավորների ծառայության միջոցով նրանք նույնպես կարողանան լսել իր խոսքերը:

38 Արդարների այս հսկայական ժողովքում հավաքված մեծերի և հզորների թվում էին Հայր աԱդամը՝ Հինավուրցը և բոլորի հայրը,

39 Եվ մեր փառահեղ Մայր աԵվան, իր հավատարիմ դուստրերից շատերի հետ, որոնք ապրել էին դարեդար և երկրպագել ճշմարիտ և կենդանի Աստծուն:

40 Այնտեղ էր աԱբելը՝ առաջին բնահատակը, և նրա եղբայրը՝ գՍեթը, հզորներից մեկը, որն իր հոր՝ դԱդամի ճշգրիտ պատկերով էր:

41 աՆոյը, որը զգուշացրեց ջրհեղեղի մասին. բՍեմը՝ մեծ գքահանայապետը. դԱբրահամը՝ հավատարիմների հայրը. եԻսահակը, զՀակոբը և Մովսեսը՝ Իսրայելի մեծ էօրենսդիրը.

42 Եվ աԵսայիան, որը մարգարեությամբ հայտարարեց, որ Քավիչն օծվել էր, որ սրտապնդեր սրտով կոտրվածներին, ազատություն հռչակեր բգերիներին և գբանտից արձակում՝ նրանց համար, ովքեր բանտարկյալ էին, նույնպես այնտեղ էին:

43 Դեռ ավելին, աԵզեկիելը, որին տեսիլքում ցույց էր տրվել բչորացած ոսկորներով մեծ դաշտը, որոնք պետք է մարմին հագնեին, կրկին բարձրանալով մեռելների գհարության ժամանակ, որպես կենդանի հոգիներ.

44 աԴանիելը, որը կանխավ տեսավ և կանխավ պատմեց Աստծո բարքայության հաստատումը վերջին օրերին, որն այլևս երբեք չի կործանվի, ոչ էլ կտրվի ուրիշ ժողովրդի.

45 աԵղիասը, որը Մովսեսի հետ էր բԿերպարանափոխման սարի վրա.

46 Եվ աՄաղաքիան՝ մարգարեն, որը վկայեց բԵղիայի գալստի մասին,– որի մասին նաև Մորոնին խոսեց Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ, հայտարարելով, որ նա պետք է գա, նախքան Տիրոջ մեծ ու ահեղ գօրվա մուտքը,– նույնպես այնտեղ էին:

47 Մարգարե Եղիան զավակների ասրտերում պետք է սերմաներ այն խոստումները, որոնք տրվել էին իրենց հայրերին,

48 Ինչը նախանշան էր այն մեծ աաշխատանքի համար, որը պիտի կատարվեր Տիրոջ բտաճարներում, ժամանակների լրության գտնտեսության ժամանակ, մահացածների փրկագնման համար, և զավակների դկնքումն իրենց ծնողների հետ, չլինի թե ողջ երկիրը զարկվի անեծքով և ամբողջովին ամայանա նրա գալստյան ժամանակ:

49 Նրանք բոլորը և էլի շատ շատեր, այսինքն՝ ամարգարեները, ովքեր ապրել են Նեփիացիների մեջ և վկայել են Աստծո Որդու գալստյան մասին, խառնվել էին այդ հսկայական ժողովին և սպասում էին իրենց ազատմանը,

50 Քանզի մահացածները ագերություն էին համարում իրենց բհոգիների երկար բացակայությունն իրենց մարմիններից:

51 Տերը նրանց ուսուցանեց, և նրանց ազորություն տվեց, որ առաջ գան, մեռելներից իր հարությունից հետո, և մտնեն իր Հոր արքայությունը, որպեսզի այնտեղ բանմահությամբ ու գհավերժական կյանքով պսակվեն,

52 Եվ դրանից հետո շարունակեն իրենց գործը, ինչպես խոստացել էր Տերը, և ճաշակողներ լինեն բոլոր աօրհնությունների, որոնք պահպանվել էին նրանց համար, ովքեր սիրում են նրան:

53 Մարգարե Ջոզեֆ Սմիթը և իմ հայրը՝ Հայրում Սմիթը, Բրիգամ Յանգը, Ջոն Թեյլորը, Վիլֆորդ Վուդրուֆը և ուրիշ ընտրյալ հոգիներ, որոնք ապահվել էին՝ առաջ գալու ժամանակների լրության մեջ, որպեսզի մասնակցեն վերջին օրերի մեծ աշխատանքի բհիմնադրմանը,

54 Այդ թվում՝ տաճարների կառուցմանը և նրանցում արարողությունների կատարմանը՝ ամահացածների փրկագնման համար,– նրանք էլ էին հոգիների աշխարհում:

55 Ես նկատեցի, որ նրանք էլ էին այն աազնիվ ու մեծ անձանց թվում, որոնք ի սկզբանե բընտրվել էին՝ ղեկավարներ լինելու Աստծո Եկեղեցում:

56 Նույնիսկ նախքան ծնվելը, ուրիշ շատերի հետ, նրանք ստացել էին իրենց առաջին դասերը հոգիների աշխարհում և ապատրաստվել էին՝ առաջ գալու Տիրոջը հարմար բժամանակ, որպեսզի աշխատեին նրա գայգում՝ մարդկանց հոգիների փրկության համար:

57 Ես տեսա, որ այս տնտեսության հավատարիմ աերեցները, հեռանալով մահկանացու կյանքից, շարունակում են իրենց աշխատանքները՝ քարոզելով ապաշխարության ավետարանը և փրկագնումը, Աստծո Միածին Որդու զոհաբերության միջոցով, նրանց մեջ, ովքեր բխավարում են և մեղքի գերության տակ՝ մահացածների հոգիների մեծ աշխարհում:

58 Մահացածները, որոնք ապաշխարում են, պիտի ափրկագնվեն՝ Աստծո տան բարարողություններին հնազանդվելու միջոցով,

59 Եվ իրենց օրինազանցությունների պատիժը վճարելուց և մաքուր ալվացվելուց հետո, նրանք վարձք պիտի ստանան, համաձայն իրենց բգործերի, քանզի նրանք փրկության ժառանգներ են:

60 Այսպես էր ինձ հայտնվել մահացածների փրկագնման տեսիլքը, և ես վկայում եմ, և գիտեմ, որ այս վկայությունը աճշմարիտ է, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի օրհնությամբ, ճիշտ այդպես: Ամեն: