Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 130


Բաժին 130

Հատվածներ հրահանգներից՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի կողմից, Ռեյմուսում, Իլինոյս, 1843թ. ապրիլի 2-ին (History of the Church, 5.323–325):

1–3՝ Հայրը և Որդին կարող են անձնապես հայտնվել մարդուն. 4–7՝ Հրեշտակները բնակվում են սելեստիալ ոլորտում. 8–9՝ Սելեստիալ երկիրը կլինի մի մեծ Ուրիմ ու Թումիմ. 10–11՝ Սպիտակ մի քար է տրվում բոլորին, ովքեր մտնում են սելեստիալ աշխարհ. 12–17՝ Երկրորդ Գալստի ժամը թաքցված է Մարգարեներից. 18–19՝ Այս կյանքում ձեռք բերած բանականությունը Հարության ժամանակ բարձրանում է մեզ հետ. 20–21՝ Բոլոր օրհնությունները գալիս են օրենքին հնազանդվելուց. 22–23՝ Հայրը և Որդին մարմին ունեն՝ մսից և ոսկորից:

1 Երբ Փրկիչը ահայտնվի, մենք կտեսնենք նրան, ինչպիսին որ կա: Մենք կտեսնենք, որ նա մեզ նման բմարդ է:

2 Եվ միևնույն հարաբերությունները, որոնք այստեղ գոյություն ունեն մեր մեջ, այնտեղ ևս գոյություն կունենան մեր մեջ, միայն թե դրանք կզուգակցվեն ահավերժական փառքով, փառք, որը մենք այժմ չենք վայելում:

3 Հովհաննես ԺԴ.23,– աՀոր և բՈրդու հայտնվելը, այս հատվածում, նրանց անձնապես գհայտնվելն է. և այն գաղափարը, թե Հայրը և Որդին դբնակվում են մարդու սրտում, հին աղանդավորական տեսակետ է և կեղծ է:

4 Ի պատասխան հարցին,– Արդյոք Աստծո աժամանակի, հրեշտակների ժամանակի, մարգարեների ժամանակի և մարդու ժամանակի հաշվարկն այն մոլորակի համապատասխան չէ՞, որի վրա նրանք բնակվում են:

5 Ես պատասխանում եմ՝ այո՛: Բայց չկան ահրեշտակներ, որոնք ծառայում են այս երկրին, բացի նրանցից, ովքեր պատկանում են կամ պատկանել են նրան:

6 Հրեշտակները չեն բնակվում այս երկրի նման մոլորակում.

7 Այլ նրանք բնակվում են Աստծո ներկայության մեջ, մի գնդի վրա, որը նման է ապակե ու ակրակե բծովի, որտեղ բոլոր բաները՝ անցյալը, ներկան և ապագան, հայտնի են նրանց փառքի համար և անընդհատ Տիրոջ առաջ են:

8 Այն վայրը, որտեղ Աստված բնակվում է, մի մեծ աՈւրիմ ու Թումիմ է:

9 Այս աերկիրը, իր սրբագործված ու անմահ վիճակում, կդառնա բյուրեղի նման և մի Ուրիմ ու Թումիմ կլինի նրա բնակիչների համար, որով ստորադաս արքայությանը կամ ավելի ցածր կարգի բոլոր արքայություններին վերաբերող բաները հայտնի կդարձվեն նրա վրա ապրողներին. և այս երկիրը կլինի Քրիստոսինը:

10 Այն ժամանակ, Հայտնություն Բ.17-ում նշված սպիտակ քարը Ուրիմ ու Թումիմ կդառնա այն ստացող յուրաքանչյուր անհատի համար, որով հայտնի կդարձվեն ավելի բարձր կարգի արքայություններին վերաբերող բաները.

11 Եվ ասպիտակ մի քար է տրվում բոլոր նրանց, ովքեր գալիս են սելեստիալ արքայություն, որի վրա մի նոր բանուն է գրված, որը ոչ մի մարդ չգիտի, բացի նրանից, ով ստանում է այն: Այդ նոր անունը նշանաբառ է:

12 Ես մարգարեանում եմ Տեր Աստծո անունով, որ այն ադժվարությունների սկիզբը, որը մեծ արյունահեղության պատճառ կլինի Մարդու Որդու գալստից առաջ, կլինի բՀարավային Կարոլինայում:

13 Հնարավոր է, որ դա բարձրանա ստրուկների հարցից: Սա հայտնեց ինձ ձայնը, երբ ես լրջորեն աղոթում էի այդ հարցի կապակցությամբ, 1832թ. դեկտեմբերի 25-ին:

14 Մի անգամ ես լրջորեն աղոթում էի, որպեսզի իմանամ Մարդու Որդու ագալստյան ժամանակի մասին, երբ լսեցի մի ձայն, որն ասաց հետևյալը.

15 Ջոզեֆ, որդի՛ս, եթե դու ապրես մինչև ութսունհինգ տարեկանը, դու կտեսնես Մարդու Որդու երեսը. հետևաբար, թող դա բավական լինի և այլևս մի անհանգստացրու ինձ այդ հարցով:

16 Այդպես ես մնացի, ի վիճակի չլինելով որոշել, արդյոք այդ գալը վերաբերում էր հազարամյակի սկզբին, թե մինչև այդ հայտնվելուն, թե ես պետք է մահանայի և այդպես տեսնեի նրա երեսը:

17 Հավատացած եմ, որ Մարդու Որդու գալուստը չի լինի ավելի վաղ, քան այդ ժամանակը:

18 աԲանականության ինչ աստիճանի որ մենք հասնենք այս կյանքում, այն կբարձրանա մեզ հետ բհարության ժամանակ:

19 Եվ եթե մի մարդ ավելի շատ ագիտելիք և բանականություն ձեռք բերի այս կյանքում, իր բջանասիրության և գհնազանդության միջոցով, քան մեկ ուրիշը, նա կունենա նույնքան դառավելություն գալիք աշխարհում:

20 Կա աօրենք, երկնքում անդարձորեն հրամանագրված, այս աշխարհի հիմնադրումից բառաջ, որի վրա հիմնված են բոլոր գօրհնությունները,–

21 Եվ եթե մենք ինչ-որ օրհնություն ենք ստանում Աստծուց, դա այն օրենքին հնազանդվելով է, որի վրա հիմնված է այն:

22 աՀայրն ունի մսից ու ոսկորից բմարմին, այնպես շոշափելի, ինչպես մարդունը. Որդին՝ նույնպես. բայց գՍուրբ Հոգին չունի մսից ու ոսկորից մարմին, այլ Հոգեղեն անձնավորություն է: Եթե այդպես չլիներ, Սուրբ Հոգին չէր կարող բնակվել մեզանում:

23 Մարդ կարող է ստանալ աՍուրբ Հոգին, և նա կարող է իջնել մարդու վրա, բայց չմնալ նրա հետ: