Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Դժոխք


Դժոխք

Վերջին օրերի հայտնությունները դժոխքի մասին խոսում են առնավազն երկու իմաստով: Առաջին՝ դա հոգիների աշխարհում ժամանակավոր բնակատեղ է նրանց համար, ովքեր անհնազանդ են եղել մահկանացու կյանքում: Տվյալ իմաստով դժոխքն ունի վերջ: Այնտեղի հոգիներին կքարոզվի ավետարանը, և ինչ-որ ժամանակ, իրենց ապաշխարությունից հետո, նրանք հարություն կառնեն այն փառքի աստիճանի համար, որին արժանի են: Նրանք, ովքեր չեն ապաշխարի, բայց այնուամենայնիվ, կորստի որդիները չեն, դժոխքում կմնան Հազարամյակի ընթացքում: Հազարամյա այդ տանջանքներից հետո, նրանք հարություն կառնեն թելեստիալ փառքի համար (ՎևՈՒ 76.81–86; 88.100–101):

Երկրորդ՝ դա մշտական տեղ է նրանց համար, ովքեր չեն փրկագնվել Հիսուս Քրիստոսի քավությամբ: Այս իմաստով, դժոխքը հարատև է: Այն նրանց համար է, ովքեր «դեռևս կեղտոտ են» (ՎևՈՒ 88.35, 102): Դա այն տեղն է, որտեղ հավերժ պետք է մնան Սատանան, նրա հրեշտակները և կորստի որդիները,– նրանք, ովքեր ուրացել են Որդուն այն բանից հետո, երբ Հայրը հայտնել է նրանց (ՎևՈՒ 76.43–46):

Սուրբ գրքերում դժոխքն ակնարկվում է նաև որպես դրսի խավար: