Սեմինարիա
Եթեր


Ծանոթություն Եթեր

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Եթերի գիրքն ուսումնասիրելիս դուք կսովորեք Հարեդացիների մասին, մի խումբ մարդիկ, ովքեր ճամփորդել էին Արևմտյան կիսագունդ և մի քանի դար ապրել այնտեղ, նախքան Լեքիի ժողովրդի ժամանելը: Այս գիրքը կօգնի ձեզ սովորել կարևոր սկզբունքներ աղոթքի, հայտնության և առ Հիսուս Քրիստոս հավատք գործադրելու և հոգևոր գիտելիք ստանալու միջև գոյություն ունեցող կապի մասին: Դա նաև կօգնի ձեզ հասկանալ` մարդկանց ապաշխարության կոչ անելու գործում մարգարեների դերը և այն հետևանքները, որոնք ունենում են մարդիկ, ովքեր մերժում են Հիսուս Քրիստոսին և Նրա մարգարեներին:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Մորոնին կրճատեց այս գիրքը 24 ոսկե թիթեղներից, որոնք կոչվում էին Եթերի թիթեղներ: Դրանք կրում էին Եթեր մարգարեի անունը, ով Հարեդացիների վերջին մարգարեն էր և գրել էր իրենց պատմության հիշատակարանը (տես Եթեր 15.33–34): Մոսիա թագավորի օրոք Լիմքիի մարդկանցից մի քանիսը հայտնաբերեցին Եթերի թիթեղները, երբ նրանք գնացել էին փնտրելու Զարահեմլայի երկիրը (տես Մոսիա 8.7–11; Եթեր 1.2): Նեփիացի մարգարեներն ու հիշատակարան պահողները Եթերի թիթեղները փոխանցել էին միմյանց մինչև որ դրանք հասել էին Մորոնիին: Մորոնին գրում է, որ իր կրճատման մեջ չի ընդգրկել հիշատակարանի «հարյուրերորդ մասն» անգամ (Եթեր 15.33):

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Եթերի գիրքը կազմելու համար օգտագործված բնօրինակ աղբյուրները գրվել էին Մորոնիի կատարած կրճատումից դարեր առաջ: Հարեդացիների առաջին հիշատակարանը ստեղծվել էր, երբ Հարեդի եղբայրը գրել էր իր ստացած տեսիլքի մասին, նախքան իր ժողովուրդը կհատեր ծովերը (տես Եթեր 4.1): Մինչև Եթերը Հարեդացիներից ուրիշ ոչ մի հիշատակարան գրողի մասին չի հիշատակվում (տես Եթեր 13.3; 15.33): Մորոնին կրճատեց Եթերի գիրքը (տես Մորմոն 8.3–6; Մորոնի 10.1): Մորոնին չի նշում որտեղ էր գտնվում ինքը կրճատումը կատարելիս, թեպետ նա գրեց, որ Հարեդացիները կործանվել են «այս հյուսիսային երկրում» ( Եթեր 1.1), նշելով, որ ինքը գուցե գտնվում էր այն երկրում, որտեղ նրանք կործանվել էին: