Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Հարոմ


ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՀարոմ

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Երբ դուք ուսումնասիրեք Հարոմի գիրքը, դուք կտեսնեք, որ Աստված պահում է Իր խոստումը, օրհնելով նրանց, ովքեր հնազանդվում են Իր պատվիրաններին: Դուք նաև կիմանաք Հարոմի օրերի նեփիացի թագավորների, մարգարեների, ուսուցիչների և քահանաների ջանքերի մասին, որոնք ուղղված էին օգնելու մարդկանց ապաշխարել և խուսափել կործանումից:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Այս գիրքը գրել է Ենովսի որդի Հարոմը: Իր հոր և իր պապի` Հակոբի, և նախապապի` Լեքիի նման, Հարոմն ուներ մարգարեության և հայտնության հոգի (տես Հարոմ 1.2): Երբ նա ավարտեց իր հիշատակարանը, նա փոխանցեց Նեփիի փոքր թիթեղներն իր որդի Օմնիին:

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Հարոմի գիրքը ներառում է մոտավորապես 59 տարի սկսած մոտ Ք.ա. 420թ.-ից մինչև Ք.ա. 361թ. (տես Ենովս 1.25, Հարոմ 1.13): Այն գրվել է Նեփիի երկրում: