Մաս 10. Օր 4
Հարոմ և Օմնի
Նախաբան
Հարոմի և Օմնիի գրքերը պարունակում են Նեփիի թիթեղների վերջին գրառումները: Հարոմը թիթեղները ստացել էր իր հորից` Ենովսից, և գրառել էր նեփիացիների դժվարությունները և օրհնությունները մոտավորապես 60 տարիների ընթացքում: Ապա նա թիթեղները փոխանցել էր իր որդի Օմնիին: Օմնիի գիրքը պարունակում է հինգ տարբեր նեփիացի հիշատակարաններ պահողների գրառումները և ընդգրկում է մոտավորապես 230 տարի:
Հարոմ 1.1–15, Օմնի 1.5–7
Հարոմը նկարագրում է, թե ինչպես են նեփիացիները բարգավաճում, երբ նրանք պահում են Տիրոջ պատվիրանները
Որպեսզի պատրաստվեք ուսումնասիրել Հարոմում և Օմնիում ուսուցանված կարևոր սկզբունքը, կարդացեք հետևյալ փորձառությունը, որով կիսվել է Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը.
«Ես հիշում եմ, թե ինչպես էր պատրաստվում կործանիչ ինքնաթիռի օդաչուական իմ դասընթացին: Մենք զինվորական նախապատրաստական դասերի հիմնական ժամանակը տրամադրում էինք ֆիզիկական վարժություններին: Ես մինչ այժմ համոզված չեմ, թե ինչու էին անվերջ վազքի պարապմունքները համարվում օդաչու դառնալու համար հիմնական նախապատրաստական մասը: Այնուամենայնիվ, մենք վազում ու վազում էինք, և էլի էինք վազում:
Վազելիս ես սկսեցի նկատել մի բան, որ, ճիշտն ասեմ, անհանգստացրեց ինձ: Կրկին ու կրկին ինձանից առաջ էին անցնում մարդիկ, ովքեր ծխում էին, խմում և անում այնպիսի բաներ, որոնք ավետարանին դեմ էին, և հատկապես՝ Իմաստության խոսքին:
Դուք երբևէ խորհե՞լ եք այն մասին, թե արդյոք Տերը կկատարի Իր խոստումը, և, եթե այո, ապա ինչպես այն կկատարի, որպեսզի օրհնի ձեզ Իր պատվիրանները պահելու համար:
Մարգարե Հարոմը, ով Ենովսի որդին էր, բացատրել է, թե ինչպես է իր հայրերին տրված Տիրոջ որոշակի խոստումը վավերացվել կամ հաստատվել, որ ճիշտ է: Կարդացեք Հարոմ 1.9 և նշեք խոստումը, որը Տերը հաստատեց մարդկանց:
-
Հարոմը ցույց տվեց, որ երբ մենք հնազանդվում ենք Աստծո պատվիրաններին, մենք բարգավաճում ենք: Այս ճշմարտության օրինակները տեսնելու համար ուսումնասիրեք ստորև գտնվող սուրբ գրությունների հղումներից յուրաքանչյուրը և պատասխանեք դրանց ուղեկցող հարցերին ձեր սուրբ գրությունների օրագրում.
-
Հարոմ 1.4–5, 8: Որո՞նք են նրա օրինակները, թե ինչպես են նեփիացիները հնազանդվել և օրհնվել դրա արդյունքում:
-
Հարոմ 1.7, 10–12: Ի՞նչ դեր են մարգարեները և այլ ղեկավարները խաղացել նեփիացիներին օգնելու մեջ, որ լինեն հնազանդ և բարգավաճեն:
-
Օմնի 1.5–7: Ինչպե՞ս Աստծո խոստումը հետագայում հաստատվեց տարբեր ճանապարհներով:
-
Կարդացեք, թե ինչ ուսուցանեց և վկայեց Նախագահ Ուխդորֆը իր փորձառության մասին, երբ խորհում էր, թե արդյոք Տերը կհաստատեր խոստումը, որը տրված է Իմաստության Խոսքում. «Պատասխանը չեկավ անմիջապես: Սակայն, ի վերջո, ես սովորեցի, որ Աստծո խոստումները չեն կատարվում այնքան արագ կամ այնպես, որ մենք ենք ակնկալում. դրանք գալիս են Իր ժամանակին և Իր ձևով: Տարիներ անց, ես պարզորոշ տեսա ապացույցը այն աշխարհիկ օրհնությունների, որոնք գալիս էին նրանց, ովքեր հնազանդվում էին Իմաստության Խոսքին` ի լրումն հոգևոր օրհնություններին, որոնք գալիս են անմիջապես Աստծո օրենքներին հնազանդվելուց: Ետ նայելով, ես գիտեմ հաստատ, որ Տիրոջ խոստումները, եթե անգամ միշտ չեն արագ կատարվում, անտարակուսելի են» («Համբերությամբ շարունակենք», 58, շեղագիրն ավելացված է):
-
Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում նկարագրեք փորձառություն, երբ Տերն օրհնել է ձեզ կամ երբ դուք բարգավաճել եք, երբ պահել եք Նրա պատվիրանները: Ելնելով ձեր փորձառությունից` ի՞նչ կարող եք դուք վկայել Տիրոջ և նրա խոստումների մասին:
Օմնի 1.1–30
Հիշատակարան պահողները շարադրում են նեփիացիների պատմությունը
Հարոմի սերունդները գրել են Օմնիի գիրքը, որն ընդգրկում է մոտավորապես 230 տարի: Նշեք տարբեր մարդկանց անունները, ովքեր պահել են փոքր թիթեղները Հարոմից հետո: Դուք կարող եք գտնել դրանք Օմնի 1.1, 4, 9, 10, 12 և 25–ում:
Օմնիի գիրքը նկարագրում է մի շարք կարևոր իրադարձություններ Մորմոնի Գրքի պատմության մեջ: Դուք, միգուցե, հիշեք, որ Նեփիի ժամանակներում նեփիացիները հեռացան լամանացիներից և հաստատվեցին մի վայրում, որը նրանք կոչեցին Նեփիի երկիր: Այս վերաբնակեցումը ներկայացված է քարտեզի վրա սլաքի միջոցով` առաջին ժառանգության երկրից մինչև Նեփիի երկիրը:
Կարդացեք Օմնի 1.12–13 և ներկայացրեք, թե ինչպես նեփիացիները եկան ապրելու Զարահեմլայի երկրում: Դուք կարող եք ընդգծել ցանկացած արտահայտություն այս հատվածներում, որոնք շեշտում են, որ նեփիացիները ճամփորդել են Տիրոջ առաջնորդությամբ և զորությամբ: Քարտեզի վրա Նեփիի երկրից մինչև Զարահեմլայի երկիրը ձգվող սլաքը ներկայացնում է այս վերաբնակեցումը:
Կարդացեք Օմնի 1.14–19 և փնտրեք նմանություններ և տարբերություններ նեփիացիների և այն ժողովրդի միջև, որոնց նրանք գտան Զարահեմլայի երկրում:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ինչպե՞ս էր սուրբ գրությունների բացակայությունն ազդել Զարահեմլայի ժողովրդի վրա:
-
Ինչպե՞ս կարող է սա իմանալն օգնել ձեզ ավելի երախտապարտ զգալ սուրբ գրությունների համար և լինել ավելի ջանասեր դրանք ուսումնասիրելիս:
-
Օմնիի գիրքը նաև ներկայացնում է երկու այլ խումբ մարդկանց, որոնց մասին դուք ավելի ուշ կիմանաք Մորմոնի Գրքում: Այս խմբերից մեկին ներկայացնելու համար կարդացեք Օմնի 1.20–22 և գրեք Հարեդացիներ բառը ձեր սուրբ գրություններում այս հատվածների կողքին: Կորիանթումրը վերջին երկու մարդկանցից մեկն էր, ով փրկվել էր հարեդացի ազգից, մյուսը մարգարե Եթերն էր: Դուք կսովորեք հարեդացիների մասին Եթերի գրքի ուսումնասիրության ժամանակ:
Օմնիի գրքում նշված վերջին խմբի մարդկանց մասին իմանալու համար ուշադրություն դարձրեք քարտեզի սլաքին, որը ձգվում է Զարահեմլայի երկրից մինչև Նեփիի երկրի մոտակայքը և ապա վերադառնում է Զարահեմլա և սլաքին, որը Զարահեմլայի երկրից ձգվում է դեպի ընդհուպ մինչև Նեփիի երկիրը: Այս սլաքները ներկայացնում են Զենիֆի ժողովրդի վերաբնակեցումները, որոնց մասին խոսվում է Օմնի 1.27–30–ում: (Դուք կարող եք այս հատվածների կողքին գրել «Զենիֆի ժողովուրդ»:) Դուք կտեղեկանաք այս խմբի մարդկանց մասին, երբ ուսումնասիրեք Մոսիայի գիրքը:
Մորմոնի Գիրքը չի պնդում, որ հանդիսանում է բոլոր ժողովուրդների հիշատակարանը, ովքեր բնակվել են Ամերիկաներում: Բացի հարեդացիներից, Զարահեմլայի ժողովրդից և Լեքիի հետնորդներից եղել են ուրիշները, ովքեր նույնպես եկել են Ամերիկյան մայրցամաք: Առաջին Նախագահությունից Նախագահ Էնթոնի Վ. Էվինսը 1929թ. ապրիլի գերագույն համաժողովին հայտարարել է. «Մորմոնի Գիրքը մեզ չի ասում, որ այնտեղ նախքան «Մորմոնի Գրքի ժողովուրդները» ոչ ոք չի եղել» (Conference Report, Apr. 1929, 15):
Օմնի 1.23–24-ում ուշադրություն դարձրեք, որ այս գրքի վերջին մասը գրվել է Ամաղեկիի կողմից: Նա ապրել է Բենիամին թագավորի ժամանակաշրջանում` Զարահեմլայի երկրում նեփիացիների վերաբնակեցումից հետո: Կարդացեք Օմնի 1.25–26 և նշեք հրավերը, որն Ամաղեկը հղում է երեք անգամ:
Ուշադրություն դարձրեք, որ Քրիստոսի մոտ գալու երեք հրավերներից յուրաքանչյուրին Օմնի 1.25–26-ում հետևում է և բառը, ինչպես նաև առանձնակի առաջնորդություն, որն օգնում է մեզ իմանալ, թե ինչպես գալ Քրիստոսի մոտ: Կրկին անդրադարձեք Օմնի 1.25–26-ին և նշեք, թե ինչ խրախուսեց մեզ Ամաղեկին անել, որ գանք Քրիստոսի մոտ:
Դուք պետք է գտած լինեք հետևյալ խորհուրդը այն բանի վերաբերյալ, թե ինչպես գալ Քրիստոսի մոտ.
-
Հավատացեք
-
Ճաշակեք Նրա փրկությունից (ստացեք Նրա Քավության օրհնությունները)
-
Հանձնեք Նրան ձեր ողջ հոգին (տվեք ձեր սիրտը, ձեր ցանկությունները և ձեր լավագույն ջանքերը` ոչինչ ետ չպահելով)
-
Ծոմ պահեք և աղոթեք
-
Համբերեք մինչև վերջ
Ամաղեկին Օմնի 1.26–ի վերջում խոստում է տալիս նրանց, ովքեր կհետևեն այս խորհրդին: Գտեք խոստումը և լրացրեք հետևյալ սկզբունքը. Եթե մենք գալիս ենք Քրիստոսի մոտ և համբերում ենք մինչև վերջ, մենք :
-
Ընտրեք վերևում թվարկված արտահայտություններից մեկը, որ տրված են խորհրդում, թե ինչպես գալ Քրիստոսի մոտ, և ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք կամ պլանավորեք մեկից երկու րոպեանոց ելույթ, բացատրելով, թե ինչպես մենք կարող ենք գալ Քրիստոսի մոտ այդ սկզբունքը կիրառելով:
Օրինակ, դուք կարող եք գրել ձեր ելույթն այն մասին, թե ծոմ պահելը և աղոթելը ինչպես կարող են օգնել մեզ գալ Քրիստոսի մոտ: Ձեր ելույթի ժամանակ կարող եք կարդալ (1) Օմնի 1.25–26 և ձեր ընտրած արտահայտությունը ձեր սեփական բառերով բացատրել; (2) կարդալ լրացուցիչ սուրբ գրություններ, որոնք պարզաբանում կամ լրացուցիչ իմաստ են հաղորդում արտահայտւոթյանը; պատմել (3) փորձառություն ձեր կամ ինչ-որ մեկի կյանքից, ում դուք ճանաչում եք, որն այդ արտահայտության օրինակն է հանդիսանում; և արտահայտել (4) ձեր մտքերը, զգացմունքները և վկայությունը:
Ձեր ուսուցիչը ձեզ կարող է խնդրել կիսվել ձեր ելույթով հաջորդ հանդիպման ժամանակ: Դուք նաև կարող եք կիսվել ձեր ելույթով ընտանեկան երեկոյի կամ այլ հավաքի ժամանակ:
-
Գրեք հետևյալը՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի Հարոմ–Օմնի և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.