Սեմինարիա
Մաս 21․ Օր 3, Ալմա 53, 56–58


Մաս 21. Օր 3

Ալմա 53, 56–58

Նախաբան

Հելամանը և զորապետ Մորոնին լամանացիների դեմ պատերազմեցին երկրի տարբեր մասերում։ Հելամանը Մորոնիին նամակ ուղարկեց, նկարագրելով իր բանակի ճակատամարտերը լամանացիների դեմ, և իր վստահությունն ու գոհունակությունն արտահայտեց 2060 քաջարի ռազմիկների մեծ հավատքի նկատմամբ։ Այդ նեփիացի ռազմիկների հավատքի և խիզախության շնորհիվ, Տերը օգնեց նրանց հաղթելու ճակատամարտում և օրհնեց նրանց հավաստիացմամաբ ու հույսով իրենց չարչարանքների ժամանակ։

Ալմա 53, 56

Անթիփուսի և Հելամանի զորքերը հաղթում են լամանացիների ամենաուժեղ բանակին

Մինչ զորապետ Մորոնին կռվում էր լամանացիների հետ երկրի մի կողմում, Հելամանը իր բանակին առաջնորդում է երկրի մյուս կողմ։ Իր բանակում նա ներգրավվեց Ամմոնի մարդկանց 2000 պատանի որդիների։ Այդ երիտասարդների ծնողներն ուխտ էին կապել այլևս զենք չբարձրացնել իրենց թշնամիների վրա, սակայն նրանց որդիներն այդ ուխտը չէին կապել, այսպիսով նրանք կարող էին օգնել նեփիացիների բանակին (տես Ալմա 53․10–18

  1. Հետևյալ դիագրամը նկարեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում։ Կարդացեք Ալմա 53․18–21 և ուշադրություն դարձրեք այն արտահայտություններին, որոնք նկարագրում են այն հատկանիշները, որոնք այդ 2000 պատանիները ձեռք էին բերել մինչև իրենց զինվորական ծառայությունը։ Ձեր գտած արտահայտությունները գրեք «Հատկանիշներ, որոնք ձեռք էին բերվել նախքան ճակատամարտը» վերնագրի ներքո։ Կարող եք այդ արտահայտությունները գրել ձեր սուրբ գրություններում։

Նկար
Stick Figure

Անթիփուսի՝ նեփիացիների ռազմական ղեկավարի զորքը մեծապես կրճատվել էր լամանացի հակառակորդների կողմից, երբ նրանք պաշտպանում էին երկրի իրենց մասը։ Անթիփուսն ուրախացավ, երբ Հելամանը բերեց 2000 պատանի ռազմիկներին, որպեսզի օգնեն նրան (տես Ալմա 56․9–10

Թշնամու դեմ առաջին ճակատամարտի ժամանակ 2000 պատանի ռազմիկները հետ մղեցին լամանացիների ամենաուժեղ բանակին, և նեփիացիների հրամանատար Անթիփուսը հրամայեց իր բանակին հետապնդել լամանացիների բանակին։ Անթիփուսի բանակը հասավ լամանացիների բանակին, ովքեր կանգ առան կռվելու նրանց հետ։ Պատանի զինվորները, ովքեր առաջ էին գնում, նկատեցին, որ լամանացիները դադարեցրին հետապնդումը։ Նրանք չգիտեին, թե արդյոք նրանք կանգ են առել, որ վերադարձին կարողանան կործանել, թե նրանք կանգ են առել, քանի որ Անթիփուսի բանակը նրանց հետևից հասել է։ Այդուհանդերձ, Հելամանը չէր իմանում, թե արդյոք նրանք պետք է ետ դառնային և հաձակվեին լամանացիների վրա։ (Տես Ալմա 56․29–43։)

Կարդացեք Ալմա 56․43–48 և ուշադրություն դարձրեք այն արտահայտություններին, որոնք նկարագրում են այն հատկանիշները, որոնք այդ երիտասարդ տղամարդիկ ցույց տվեցին պատերազմի կրիտիկական պահին։ Ձեր նշածը թվեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում «Հատկանիշներ, որոնք ցույց են տրվել ճակատամարտի ժամանակ» վերնագրի ներքո։ Կարող եք սուրբ գրություններում նշել այդ արտահայտությունները։

Ուսումնասիրեք Ալմա 56․49, 54–56, որպեսզի տեսնեք, թե ինչ պատահեց, երբ այդ 2000 պատանի ռազմիկները վերադարձան ճակատամարտելու լամանացիների դեմ։ Փնտրեք այն արտահայտությունները, որոնք ցույց են տալիս այս ճշմարտությունը․ Երբ մենք հավատքով գործենք, մենք կարող ենք ստանալ ուժ Աստծուց:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս կարող է պատանի ռազմիկների հատկանիշների զարգացումը դժվարին իրավիճակներում օգնել ձեզ գործել հավատքով։

    2. Նկարագրեք մի ժամանակ, երբ դուք (կամ ձեր ծանոթը) հավատքով գործելով ստացել եք ուժ Աստծուց` հաջողությամբ հարթելու դժվարին իրավիճակները։

Ալմա 57

Հելամանի բանակը հետ է գրավում Անթիփարա և Կումենի քաղաքները

Նկար
Երկու հազար քաջ ռազմիկներ

Հելամանը և նրա բանակը կարողացան լամանացիներից գրավել Անթիփարա և Կումենի քաղաքները։ Այդ ընթացքում Հելամանը ստացավ համալրում իր բանակին։ Հազարավոր ռազմիկներ Զարահեմլայից միացան բանակին, ինչպես նաև Ամմոնի մարդկանցից 60 նոր որդիներ (տես Ալմա 57․1–12

Կումենի քաղաքի գրավումից շատ չանցած լամանացիները կրկին հարձակվեցին Հելամանի բանակի վրա։ Հելամանի բանակը հանդիպեց զորեղ դիմադրության, որտեղ 2060 պատանի ռազմիկները մեծ ուժ հանդիսացան ողջ բանակի համար։ Կարդացեք Ալմա 57․19–21, որպեսզի բացահայտեք այն մի քանի հատկանիշները, որոնք պատանի ռազմիկները ցուցաբերեցին այդ ճակատամարտի ժամանակ։ Այդ հատկանիշները կարող եք ավելացնել սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում «Հատկանիշներ, որոնք ցույց են տրվել ճակատամարտի ժամանակ» վերնագրի ներքո և նշեք դրանք ձեր սուրբ գրություններում։

  1. Պատանի ռազմիկների որոշիչ բնութագրերից մեկն այն էր, որ նրանք հնազանդվում էին «ճշգրտ[որեն]» (Ալմա 57․21)։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում հնազանդվել պատվիրաններին «ճշգրտորեն»։

    2. Ձեր կածիքով, ինչպե՞ս կարող է իրենց հրամանատարների խոսքին ճշգրտորեն հնազանդվելը օգնել պատանի ռազմիկներին հաղթելու իրենց ճակատամարտը։

    3. Ինչպե՞ս է Տիրոջ պատվիրաններին ճշգրտորեն հնազանդվելը օգնել ձեզ ձեր կյանքի հոգևոր ճակատամարտերում։

Հետևյալ սկզբունքը գրեք ձեր սուրբ գրություններում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում․ Եթե մենք Տիրոջը հնազանդվում ենք ճշգրտորեն, նա մեզ կզորացնի մեր կյանքում տեղի ունեցող ճակատամարտերում։ Կարդացեք տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ․ Նելսոնի հետևյալ մեջբերումը, ով բացատրել է, թե ինչու Աստծո պատվիրաններին «[ճշգրտորեն]» հետևելը շատ կարևոր է․

«[Դուք] կհանդիպեք մարդկանց, ովքեր պատվիրանները ընտրությամբ են կատարում՝ անտեսելով այն պատվիրանները, որոնք նրանք ցանկանում են խախտել։ Ես հնազանդության հանդեպ այդ մոտեցումն անվանում են ճաշարանային։ Տարբերակելու և ընտրելու այս մոտեցումը տեղին չէ։ Այն կհանգեցնի թշվառության։ Որպեսզի նախապատրաստվեք Աստծո հետ հանդիպմանը, անհրաժեշտ է պահպանել բոլոր Նրա պատվիրանները։ Դրանց հնազանդվելու համար հավատք է պահանջվում և Նրա պատվիրանները պահելիս այդ հավատքը կաճի։

Հնազանդությունը թույլ է տալիս Աստծո պատվիրաններին առատորեն թափվել մեզ վրա։ Նա իր հնազանդ զավակներին կազատի գերությունից և թշվառությունից։ Եվ Նա կօրհնի նրանց ավելի մեծ լույսով։

… Աստծո պատվիրաններին հնազանդվելը կբերի ֆիզիկական և հոգևոր պաշտպանություն» («Հավատքով կանգնել ապագայի առաջ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 34–35)։

Կարդացեք Ալմա 57․25–27, ուշադրություն դարձնելով այն մի քանի պատճառներին, որոնց շնորհիվ Տերն Իր զորությամբ պահպանեց պատանի ռազմիկներին։ Այս հատվածներում ի՞նչը ձեզ վրա առավել տպավորություն գործեց պատանի ռազմիկների նկատմամբ։

Նույնիսկ երբ մենք արդար ենք, Աստված միշտ չէ, որ կպաշտպանի մեզ դժվարություններից։ Չնայած, որ պատանի ռազմիկները պահպանվեցին մահից, նրանք բոլորն էլ վիրավորվեցին (տես Ալմա 57․25), և շատ այլ արդարակյաց նեփիացիներ սպանվեցին (տես Ալմա 57․26)։ Սակայն, Աստված մեզ միշտ կզորացնի դժվարին պահերին և կօրհնի մեզ անհրաժեշտ բաներով։ Ի վերջո, Նա կտա հավերժական օրհնություններ բոլոր նրանց, ովքեր հնազանդվում են Նրա պատվիրաններին։

Ալմա 58

Նեփիացիների բանակը սպասեց պարենի ստացմանը և հետո հետ գրավեց Մանթի քաղաքը

Նկար
Նրանք իրենց հավատքը դրեցին Աստծո վրա

Լամանացիների հետ պատերազմելուց բացի Հելամանի բանակը հանդիպեց մեկ այլ հակառակորդի։ Նրանց ճակատամարտը տեղի էր ունենում Զարահեմլայից որոշ հեռավորության վրա, որը հանդիսանում էր նեփիացիների կառավարության կենտրոնը։ Հելամանի բանակը հաղթել էր մի քանի դժվարին ճակատամարտերում, սակայն նրանք կառավարությունից չէին ստացել ուտելիք, պարագաներ և լրացուցիչ զինվորներ։ Նրանք չէին իմանում, թե ինչու կառավարությունը չէր աջակցում իրենց։ (Տես Ալմա 58․7–9։)

  1. Կարդացեք Ալմա 58․10–12 և պատասխանեք հետևյալ հարցերին․

    1. Ի՞նչ արեցին նեփիացիներն այս դժվարին իրավիճակում։

    2. Ինչպե՞ս Տերն արձագանքեց նրանց անկեղծ խնդրանքներին ու աղոթքներին։

    3. Ըստ Ալմա 58․12 հատվածի, ինչպե՞ս Տիրոջ հավաստիացումն օգնեց Հելամանին և նրա բանակին։

Հետևյալ սկզբունքը գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում․ Եթե դժվարության պահերին շրջվենք դեպի Աստված, մենք կարող ենք ստանալ աստվածային հավաստիացում, որը կամրապնդի մեր հավատքը և կտա մեզ հույս։

Չնայած իր բանակի թուլությանը, Հելամանն ու իր մարդիկ կարողացան գրավել Մանթի քաղաքը (տես Ալմա 58․13–41)։ Հելամանը իր բանակի բոլոր հաջողությունները վերագրում է Տիրոջը (տես Ալմա 58․37

Հելամանը շարունակում է զարմանալ պատանի ռազմիկների հաջողությամբ։ Ուսումնասիրեք Ալմա 58․39–40, և գտեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես էին պատանի ռազմիկները քաջարի դժվարին պայմաններում։ Կարող եք այդ բառերն ու արտահայտությունները նշել ձեր սուրբ գրություններում։

  1. Սուրբ գրությունների ձեր օրագրում գրեք այն մասին, թե երբ եք դժվարին պահերին դիմել Աստծո օգնությանը և զգացել նրա աջակցությունը։

  2. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Ալմա 53, 56–58 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.