Սեմինարիա
1 Նեփի


Ծանոթություն 1 Նեփի

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Երբ դուք ուսումնասիրեք 1 Նեփին, դուք կբացահայտեք, որ «Տիրոջ գորովագութ ողորմությունները բոլոր նրանց վրա է, ում նա ընտրել է, նրանց հավատքի շնորհիվ, դարձնելու նրանց հզոր» (1 Նեփի 1.20): Օրինակ, դուք կտեսնեք, ինչպես Աստված օգնեց Նեփիին ձեռք բերել արույրե թիթեղները, որպեսզի իր ընտանիքն ունենար սուրբ գրությունները, թե ինչպես Աստված փրկեց Նեփիին իր կյանքին սպառնացող վտանգից, և թե ինչպես Աստված օգնեց Լեքիին և իր ժողովրդին անապատում սովի ժամանակ, և օվկիանոսում ոչնչացման ժամանակ, անվտանգ հասցնելով ավետյաց երկիր:

Լեքին և իր ժողովուրդը զգացել են Աստծո ողորմածությունը և օգնությունը, երբ նրանք պահել են պատվիրանները: Լեքին և Նեփին տեսել են առաջնորդություն Աստծո կողմից և նրանք դա ստացել են սուրբ գրությունների, երազների, տեսիլքների և Լիահոնայի միջոցով: Նեփին տեսել է և գրի առել երկրագնդի պատմությունը, որը նրան ցույց էր տրվել Տիրոջ ամենագետ զորությամբ: Տեսիլքների միջոցով Նեփին տեսավ Հիսուս Քրիստոսի ապագա մկրտությունը, ծառայությունը և խաչելությունը:

Այս գրքում ուսումնասիրելով Լեքիի և Նեփիի փորձառությունները, դուք կիմանաք, թե ձեր կյանքում ինչպես փնտրել և ստանալ երկնային օրհնությունները:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Լեքիի որդի Նեփին գրել է այս գիրքը Աստծո պատվիրանին համաձայն, որպեսզի պահպաներ իր ժողովրդի հիշատակարանը: Հավանական է, Նեփին ծնվել է Երուսաղեմում կամ մոտակայքում: Նա ապրել է մարգարե Երեմիայի ծառայության և Թագավոր Սեդեկիայի թագավորման ժամանակներում:

Նեփին ուներ իր անձնական վկայությունը իր հոր խոսքերի մասին, որոնք վերաբերվում էին Երուսաղեմի կործանմանը և իր ընտանիքն այնտեղից հանելու կարիքին: Տիրոջ խորհրդին հետևելով, Նեփին դարձավ գործիք Տիրոջ ձեռքերում: Նա իր եղբայրների հետ երկու անգամ հնազանդորեն վերադարձավ Երուսաղեմ, առաջին անգամ արույրե թիթեղները ձեռք բերելու համար, իսկ ավելի ուշ Իսմայելի ընտանիքին համոզելու անապատում իրենց ընտանիքին միանալու համար: Տիրոջ օգնությամբ Նեփին կառուցեց նավ, որը նրա ընտանիքին և մյուսներին տարավ օվկիանոսից այն կողմ՝ խոստացված երկիր: Երբ Լեքին մահացավ, Նեփին դարձավ իր ժողովրդի ղեկավարը:

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Նեփին գրել է հիշատակարանը, որը դարձավ 1 Նեփի գիրքը, մոտավորապես մ.թ.ա— 750թ., երբ նա և իր ընտանիքը 30 տարի անց հեռացան Երուսաղեմից (տես՝ 2 Նեփի 5.28–31): Նա գրել է դա Նեփիի երկրում գտնվելու ժամանակ: