Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Մաս 18. Օր 3, Ալմա 31


Մաս 18. Օր 3

Ալմա 31

Նախաբան

Ալման իմանում է, որ նեփիացիների այլախոհներից մի խումբ, ովքեր կոչվում էին զորամացիներ, շեղվել էին ավետարանի ճշմարտությունից: Ամբարշտության այդ տխուր լուրն ստանալուն պես Ալման այլոց վերցնելով իր հետ գնաց ուսուցանելու զորամացիներին Աստծո խոսքը: Նրանք ականատես են լինում կեղծ երկրպագության ծառայություններին և զորամացիների հպարտությանը: Ալման ջերմեռանդորեն աղոթում է, որպեսզի ինքն ու իր ուղեկիցները մխիթարություն և հաջողություն ունենան զորամացիներին դեպի Տերը ետ բերելու համար:

Ալմա 31.1–7

Ալման և իր ուղեկիցները քարոզում են Աստծո խոսքը ուխտադուրժ զորամացիներին

Պատկերացրեք, որ դուք ունեք ընկեր կամ ընտանիքի անդամ, ով շեղվել է ավետարանից կամ ավետարանով լիարժեք չի ապրում: Մտածեք հետևյալ հարցերի պատասխանների մասին.

  • Ի՞նչ կարող եք անել օգնելու համար այդ մարդուն հետ գալ Եկեղեցի և պահել պատվիրանները:

  • Ո՞ւմ կարող եք դիմել այդ մարդու խնդիրների և թյուրըմբռնման լուծման համար:

Այս դասը ընդգծում է, թե ինչպես են Ալման և ուրիշները փորձում օգնել մի խումբ մարդկանց, ովքեր հեռացել էին ավետարանի ճշմարտություններից: Կարդացեք Ալմա 31.1–2: Ի՞նչ զգաց Ալման, երբ լսեց, թե ինչ էին անում զորամացիները:

Կարդացեք Ալմա 31.3–4 և բացահայտեք, թե ինչո՞ւ նեփիացիները վախեցան զորամացիների արարքների պատճառով:

Մտածելով այն մասին, ինչ սովորել եք Մորմոնի Գրքի ուսումնասիրության ժամանակ, ձեր կարծիքով, ի՞նչը կօգներ զորամացիներին ապաշխարել և վերադառնալ դեպի ավետարանի ճշմարտությունը: Կարդացեք Ալմա 31.5 և բացահայտեք, թե Ալմայի կարծիքով, ինչը ամենարդյունավետը կլիներ զորամացիներին հետ բերելու համար:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե, ձեր կարծիքով, ինչու է Աստծո խոսքը ամենազորեղը մարդկանց փոխելու համար, քան ուժ կամ այլ բան կիրառելը:

Խորհեք Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետյալ հայտարարության մասին` Աստծո խոսքի զորության վերաբերյալ.

«Ճշմարիտ վարդապետությունը, եթե հասկացվում է, փոխում է մտածելակերպը և վարքը:

Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

Ավետարանի վարդապետությունների ուսումնասիրությունը ավելի արագ կբարելավի վարքը, քան վարքի ուսումնասիրությունը կփոխի վարքը: Անարժան պահվածքի մտահոգությունը կարող է հանգեցնել անարժան վարքի: Դա է պատճառը, որ մենք այդպես ուժով ձգտում ենք ուսումնասիրել ավետարանի վարդապետությունները» (“Little Children,” Ensign, Nov. 1986, 17):

Ըստ Ալմա 31.5 և Նախագահ Փաքերի հայտարարության հիման վրա, ավարտեք հետևյալ սկզբունքը. Աստծո խոսքն ուսումնասիրելը ինձ կառաջնորդի:

Բոլոր մյուս հնարավոր տարբերակներից բացի, վերոնշյալ սկզբունքը կարող եք ավարտել հետևյալ կերպ. Աստծո խոսքն ուսումնասիրելիս այն ինձ կառաջնորդի անելու այն, ինչը ճիշտ է:

  1. journal iconԽորհեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր փորձի և Աստծո խոսքի մասինը: Գրեք այն մասին, երբ Աստծո խոսքն առաջնորդել է ձեզ, ձեր ընտանիքին կամ ընկերոջը անելու այն, ինչը ճիշտ է:

Ալմա 31.8–23

Զորամացիներն աղոթում ու երկրպագում էին կեղծ ձևով

Ալման և յոթ հոգի գնում են Աստծո խոսքը քարոզելու զորամացիներին: Երբ նրանք ժամանեցին, նրանք զորամացիներին տեսան երկրպագելիս զարմանալի ձևով: Ի՞նչ եք մտածում երկրպագել բառը լսելիս:

Երկրպագությունը նշանակում է, թե ինչպես ենք մենք Աստծուն ցույց տալիս մեր սերը, ակնածանքը և նվիրվածությունը: Այնուամենայնիվ, իսկական երկրպագությունը ներառում է նաև սիրտը: Կարդացեք Ալմա 31.8–11 և բացահայտեք և նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են զորամացիների երկրպագությունը:

Օգտակար կլինի իմանալ, որ «եկեղեցու ծիսակատարությունները» (Ալմա 31.10) կապված են «արարողությունների» հետ, ինչպես օրինակ այդ ժամանակ զոհաբերություն էր պահանջվում Մովսեսի օրենքի համաձայն կամ մեր օրերի հաղորդությունը: Կարող եք Ալմա 31.10-ում նշել պատճառներից մեկը, թե ինչու մենք ամեն օր պետք է աղոթենք և երկրպագություն անենք:

աղոթող ընտանիքը

Կարող եք այս սկզբունքը գրել ձեր սուրբ գրությունների Ալմա 31.9–11 հատվածների կողքին. Աղոթելու և պատվիրանները պահելու մեր ամենօրյա ջանքերը ուժեղացնում են մեզ գայթակղությունների դեմ:

Որպես Յոթանասունական իր ծառայության ժամանակ Երեց Ռուլոն Ջ. Քրավենը կարևորել է ամենօրյա անձնական երկրպագությունը, որպես պաշտպանություն գայթակղությունների և սխալների դեմ. «Անցած տարիների ընթացքում ժամանակ առ ժամանակ ես Եղբայրների կողմից առաջադրանք էի ստանում հանդիպել Եկեղեցու ապաշխարող անդամների հետ և հարցազրույց վարել նրանց տաճարային օրհնությունների վերականգնման շուրջ: Դա միշտ եղել է հոգևոր փորձառություն, վերականգնելու այդ հիանալի մարդկանց օրհնությունները, ովքեր ապաշխարել էին: Նրանցից ոմանց ես հարցնում էի. «Ի՞նչ էր պատահել ձեր կյանքում, որ դուք ժամանակավորապես կորցրել էիք Եկեղեցում ձեր անդամությունը»: Արցունքն աչքերին նրանք պատասխանում էին. «Ես չէի ենթարկվել ավետարանի հիմնական սկզբունքներին` աղեթել, հաճախել եկեղեցի կանոնավոր կերպով, ծառայել եկեղեցում և ուսումնասիրել ավետարանը: Այնուհետև ես տրվեցի գայթակղություններին և կորցրեցի Սուրբ Հոգու առաջնորդությունը» (“Temptation,” Ensign, May 1996, 76):

Ինչպե՞ս է Երեց Քրավենի մեջբերումը հաստատում Ալմա 31.9–11-ում տեղ գտած ճշմարտությունը:

Կարդացեք Ալմա 31.12–23 և պատկերացրեք, թե ինչ կզգայիք, եթե լսեիք զորամացիներին իրենց աշտարակի մոտ աղոթելիս: Մտածեք հետևյալ հարցերի պատասխանների մասին.

  • Ի՞նչ մտահոգություն կունենայիք, եթե ինչ-որ մեկին լսեքի նման ձևով աղոթելիս:

  • Որո՞նք էին այն մի քանի կեղծ վարդապետությունները, որոնք զորամացիները արտասանում էին իրենց աղոթքում:

  • Ինչպիսի՞ն էր այլ մարդկանց հանդեպ նրանց վերաբերմունքը: (Նկատեք, թե քանի անգամ են մենք և մեզ բառերը հանդիպում զորամացիների աղոթքի մեջ:)

Այն բանից հետո, երբ յուրաքանչյուրը կրկնեում էր այդ նույն աղոթքը, «նրանք վերադառնում էին իրենց տները՝ այլևս երբեք չխոսելով կրկին իրենց Աստծո մասին, մինչև սուրբ հարթակի մոտ իրենց կրկին ի մի հավաքվելը՝ վեր հղելու գոհություն իրենց ձևով» (Ալմա 31.23):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Որո՞նք են շաբաթական միայն մեկ անգամ երկրպագելու, աղոթելու և Աստծո մասին խոսելու վտանգները:

    2. Որո՞նք են այն մի քանի եղանակները, որոնցով մենք կարող ենք ամբողջ շաբաթվա ընթացքում երկրպագել Աստծուն:

Երկրպագելու ժամանակ մեր վերաբերմունքը նույնպես կարևոր է: Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլիս Հ. Օուքսի հետևյալ արտահայտությունն այն մասին, թե ինչպես է մեր վերաբերմունքն ազդում երկրպագության վրա.

«Երկրպագությունը հաճախ գործողություն է պահանջում, սակայն ճշմարիտ երկրպագությունը ներառում է մտքի որոշակի վերաբերմունք:

Երեց Դալլին Հ. Օուքս

«Երկրպագության հանդեպ վերաբերմունքը առաջացնում է հավատարմության, պաշտամունքի ու ակնածանքի խորը զգացումներ: Երկրպագությունն իր մեջ ներառում է հավատարմության վիճակում գտնվող սեր ու ակնածանք, որոնք մեր հոգիներն ավելի են մոտեցնում Աստծուն» (Pure in Heart [1988], 125):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե որքան լավ եք կատարում ձեր երկրպագությունը, այդ թվում ձեր վերաբերմունքը հետևյալ կատեգորիաներին. (ա) անձնական ամենօրյա աղոթք, (բ) անհատական սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրություն, (գ) պատվիրաններին հնազանդվել և (դ) ամեն շաբաթ եկեղեցու ժողովներին հաճախել և հաղորդություն ընդունել: Նպատակ դրեք լավացնել ձեր անձնական, ամենօրյա երկրպագությունը: Կարող եք նաև ձեր նպատակով կիսվել ծնողների, ընկերոջ հետ, որպեսզի նրանք խրախուսեն ձեզ գալիք շաբաթների համար:

Ալմա 31.24–38

Ալման աղոթում է միսիոներների զորության և հաջողության համար ` զորամացիներին դեպի Տերը ետ բերելում

Զորամացիների ուխտադուրժ երկրպագությունը տեսնելուց հետո Ալման աղոթում է Տիրոջը: Կարդացեք Ալմա 31.30–35 և ուշադրություն դարձրեք, թե ինչպես էր տարբերվում Ալմայի աղոթքը զորամացիների աղոթքից:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ եք սովորել աղոթքի մասին` համեմատելով Ալմայի աղոթքը զորամացիների աղոթքի հետ: Նաև գրեք, թե ինչպես կարող է ճշմարիտ աղոթքի Ալմայի օրինակը ազդել ձեր անձնական աղոթքների վրա:

Կարդացեք Ալմա 31.36–38 և ուշադրություն դարձրեք այն օրհնություններին, որոնք Ալման և իր ուղեկիցները ստացան, երբ նրանք ստացան քահանայության օրհնությունները և քարոզեցին ավետարանը: Նկատեք, որ «նա դրեց իր ձեռքերը բոլոր նրանց վրա, ովքեր իր հետ էին» (Ալմա 30.36) արտահայտությունը վերաբերվում է ձեռնադրելուն:

Ալմայի և նրա զուգընկերների փորձառությունն ուսուցանում է հետևյալ սկզբունքը. Եթե մենք հավատքով ենք աղոթում ու գործում, մենք մեր փորձություններում կստանանք աստվածային օգնություն:

Ալման և այլոք աղոթելիս

Իր աղոթքից հետո Ալման և իր ուղեկիցները ցույց տվեցին իրենց հավատքը, գնալով աշխատելու և վստահելով Տիրոջը, որ Նա կապահովի իրենց, երբ նրանք ծառայում են Նրան և Նրա զավակներին: Ուղիներ փնտրեք հավատքով աղոթելու Ալմայի օրինակին հետևելու համար:

  1. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Ալմա 31 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.