Սեմինարիա
Մաս 27. Օր 4, 31 Նեփի 28–30


Մաս 27. Օր 4

3 Նեփի 28.30

Նախաբան

Իր գնալուց առաջ Հիսուս Քրիստոսն Իր տասներկու առաքյալներից յուրաքանչյուրին հարցրեց, թե ինչ են փափագում Իրենից: Նրանցից ինը խնդրեցին արագ վերադառնալ Նրա մոտ, երբ երկրի վրա իրենց ծառայությունն ավարտվի: Երեքը խնդրեցին մնալ երկրի վրա և շարունակել աշխատել ետ բերել հոգիներ դեպի Քրիստոսը, մինչև Նա վերադառնա: Տերը հարգեց այս երկու արդար ցանկությունները: Մորմոնը որոշ տեղեկություններ է տրամադրել երկրի վրա Երեք Նեփիացիների սպասավորման վերաբերյալ:

Երբ Մորմոնն ամփոփեց Նեփիացիների մեջ Փրկչի այցելության մասին իր պատմությունը, նա բացատրեց, որ Մորմոնի Գրքի առաջ գալը լինելու է նշան, որ Տերն իրագործում է Իսրայելի տան հետ կապած Իր ուխտը: Ամփոփելով 3 Նեփին` Մորմոնը հիշատակեց Հիսուս Քրիստոսի խոսքերը` հրավիրելով բոլոր մարդկանց ապաշխարել և համարվել Իսրայելի տան թվում:

3 Նեփի 28.1–11

Հիսուս Քրիստոսն իրականացնում է Իր տասներկու առաքյալների ցանկությունները

Խորհեք, թե ինչպես կարձագանքեիք, եթե Հիսուս Քրիստոսը հայտնվեր ձեզ և հարցներ. «Ի՞նչ ես փափագում ինձանից»:

Համառոտ գրեք, թե ձեր արդար ցանկություններից ո՞րով կկիսվեիք Նրա հետ:

Կարդացեք 3 Նեփի 28.1–3 և ուշադրություն դարձրեք, թե ինչպես Նեփիացի առաքյալներից ինը արձագանքեցին, երբ Տերը հարցրեց նրանց. «Ի՞նչ եք փափագում ինձանից»: Ուշադրություն դարձրեք նրան, թե ինչ զգաց Փրկիչն իրենց ցանկությունների մասին լսելով:

Կարդացեք 3 Նեփի 28.4–7 և ուշադրություն դարձրեք, թե ինչ փափագեցին Փրկչից մյուս երեք առաքյալները: Ուշադրություն դարձրեք նրան, թե ինչ զգաց Փրկիչն այս երեք առաքյալների ցանկությունների մասին լսելով: Մտածեք, թե ձեր կարծիքով, ինչու Տերն ասաց, որ նրանք «ավելի օրհնված» են իրենց փափագի շնորհիվ:

Կարդացեք 3 Նեփի 28.8–10, որպեսզի տեսնեք, թե Փրկիչն ինչպես է նկարագրում այն օրհնությունները, որ ստանալու էին Երեք Նեփիացիները` շնորհիվ մահկանացու մարդկանց մեջ աշխատելու իրենց փափագի: Կարող եք գրել հետևյալ ճշմարտությունը ձեր սուրբ գրության լուսանցքում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. Տերն օրհնում է մեզ համաձայն մեր արդար ցանկությունների: Կարդացեք Տաներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելի հետևյալ խոսքերը, որպեսզի տեսնեք արդար ցանկությունների կարևորությունը.

Երեց Նիլ Ա. Մաքսվել

«Այն, ինչ մենք հաստատակամորեն փափագում ենք, այն է, ինչ ժամանակի ընթացքում, վերջիվերջո, դառնում ենք, և այն է, ինչ մենք կստանանք հավերժությունում …

Արդար ցանկությունները պետք է լինեն անդադար, այնուամենայնիվ, Նախագահ Բրիգամ Յանգն ասել է, որ «տղամարդիկ ու կանայք, ովքեր ցանկանում են տեղ ձեռք բերել սելեստիալ արքայությունում, կտեսնեն, որ նրանք պետք է պայքարեն ամեն օր» (in Journal of Discourses, 11:14)» (“According to the Desire of [Our] Hearts,” Ensign, Nov. 1996, 21–22):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից մեկին կամ երկուսին.

    1. Ե՞րբ եք զգացել Տիրոջ կողմից օրհնված` ձեր արդար ցանկություններին համաձայն գործելիս:

    2. Այսօր ի՞նչ կսկսեք անել ձեր կյանքում արդար ցանկություններ սերմանեու համար, որպեսզի կարողանաք արժանի լինել Տիրոջ օրհնություններին:

3 Նեփի 28.12–35

Մորմոնը նկարագրում է Երեք Նեփիացիների սպասավորումը

Շատ մարդիկ են լսել առասպելներ, հորինվածքներ և պատմություններ Երեք Նեփիացիների ենթադրյալ այցելությունների մասին: Առասպելների վրա հիմնվելու փոխարեն պարզեք, թե սուրբ գրություններն ինչ են ասում նրանց առաքելության մասին, և ինչպես են նրանք կարողանում «Աստծո հրեշտակների պես» զորությամբ սպասավորել (3 Նեփի 28.30):

Կարդացեք 3 Նեփի 28.12–17, որպեսզի իմանաք, թե ինչ տեղի ունեցավ Երեք Նեփիացիների հետ: Ըստ 3 Նեփի 28.15-ի` ո՞րն էր պատճառներից մեկը, որ առաքյալները պետք է անցնեին այս փոփոխության միջով:

Կարդացեք 3 Նեփի 28.18–23` ուշադրություն դարձնելով, թե Տերն ինչպես օրհնեց Երեք Նեփիացիներին, որպեսզի նրանք կարողանային իրականացնել իրենց արդար ցանկությունները: Մտածեք, թե ինչ են ուսուցանում մեզ այս հատվածները Տիրոջ` մեզ օրհնելու պատրաստակամության մասին, եթե մենք ապրենք համաձայն մեր արդար ցանկությունների:

Ուսումնասիրեք 3 Նեփի 28.25–31 և պարզեք, թե ովքեր են օգտվել և դեռ կօգտվեն Երեք Նեփիացիների սպասավորումից: Դուք կարող եք ընդգծել այն, ինչ գտնեք:

3 Նեփի 28.36–40

Մորմոնը սովորում է փոխակերպված էակների էության մասին

Մտածեք մի ժամանակի մասին, երբ դուք հարց եք ունեցել ավետարանի վերաբերյալ կամ կանգնած եք եղել դժվարության առաջ: Կարդացեք 3 Նեփի 28.36 և ուշադրություն դարձրեք, թե Մորմոնն ինչ չհասկացավ Երեք Նեփիացիների ֆիզիկական վիճակի մասին, երբ նրանք ենթարկվեցին փոփոխության: Մտածեք հետևյալ հարցի ձեր պատասխանի մասին. Ո՞ւմ եք սովորաբար դիմում, երբ ավետարանի վերաբերյալ հարց եք ունենում: Կարդացեք 3 Նեփի 28.36–37, որպեսզի իմանաք, թե Մորմոնն ինչ արեց իր հարցի պատասխանը գտնելու համար:

Ուսումնասիրեք 3 Նեփի 28.37–40 և ուշադրություն դարձրեք, թե Մորմոնն ինչ սովորեց այն փոփոխության մասին, որը տեղի ունեցավ Երեք Նեփիացիների մարմինների հետ: Երեք Նեփիացիների վիճակը կամ դրությունը կոչվում է «փոխակերպում», որը նման է կերպարանափոխմանը, (տես 3 Նեփի 28.17)միայն թե ունի երկար տևողություն: Փոխակերպված էակները դեռ մահկանացու են, բայց, ինչպես Մարգարե Ջոզեֆ Սմիթն է ուսուցանել, նրանց ֆիզիկական մարմինները փոխվել են թելեստիալ վիճակից թերեստրիալ վիճակի. նրանք զերծ են իրենց մարմինների ֆիզիկական տանջանքներից (տես History of the Church, 4:210): Փոխակերպված էակներն իրենց ընտրությամբ ու Աստծո կամքով կարող են հայտնվել ու անհետանալ (տես 3 Նեփի 28.27–30): Նրանք օգնում են հոգիներ բերել դեպի փրկություն և մնում են փոխակերպված վիճակում մինչև Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը, երբ կանցնեն մեկ այլ փոփոխության միջով, որպեսզի դառնան հարություն առած, փառավորված էակներ (տես 3 Նեփի 28.7–8, 39–40):

Մորմոնի փորձառությունից մենք սովորում ենք, որ եթե Տիրոջից հասկացողություն խնդրենք, կստանանք հայտնություն: Դուք կարող եք գրել այս սկզբունքը ձեր սուրբ գրություններում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրի առեք մի փորձառություն, երբ դուք կամ ինչ-որ մեկը, ում ճանաչում եք, ի սրտե աղոթելու միջոցով ձգտել է պատասխան ստանալ Տիրոջից:

3 Նեփի 29

Մորմոնը վկայում է, որ վերջին օրերում Տերը կկատարիի Իսրայելի տան հետ կապած Իր ուխտը

Մորմոնի Գրքի ժողովրդին Փրկչի այցելության մասին գրելուց հետո Մորմոնը մարգարեացավ վերջին օրերում Տիրոջ խոստումների կատարման մասին: Մտածեք հետևյալ հարցի պատասխանի մասին. Ե՞րբ եք իմացել կամ ականատես եղել Տիրոջ խոստումների կատարման մասին:

Կարող եք ընդգծել երբ և այն ժամանակ բառերը՝ 3 Նեփի 29.1–3 ուսումնասիրելիս: Այս բառերը կօգնեն ձեզ պարզել մի իրադարձություն, որը նշանակում է, որ վերջին օրերում Տերը պահում է Իր խոստումներն Իսրայելի տան հետ: («Այս ասածները» արտահայտությունը 3 Նեփի 29.1-ում վերաբերվում է Մորմոնի Գրքի գրություններին:)

3 Նեփի 29.1–3-ից մենք սովորում ենք, որ Մորմոնի Գրքի առաջ գալը նշան է, որ Տերը կատարում է Իսրայելի տան հետ կապած Իր ուխտը:

Մորմոնի Գիրք

Մորմոնի Գիրքը հավաստիացնում է մեզ, որ Տերը նախապատրատում է Իր ժողովրդին Իր գալուն (տես 3 Նեփի 29.2): Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը կարդալիս ընդգծեք, թե ինչպես է Մորմոնի Գիրքն օգնում մեզ նախապատրաստվել Փրկչի գալուն.

«Մորմոնի Գիրքը շոշափելի մի նշան է, որ Տերը սկսել է հավաքել ուխտյալ Իսրայելի Իր զավակներին: …

Իսկապես, Տերը չի մոռացել: Նա օրհնել է մեզ և մյուսներին աշխարհով մեկ Մորմոնի Գրքով:… Այն օգնում է մեզ ուխտեր կապել Աստծո հետ: Այն հրավիրում է մեզ հիշել Նրան ու ճանաչել Նրա Սիրելի Որդուն: Այն ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին» («Ուխտեր», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 88):

  1. journal iconԿարդացեք 3 Նեփի 29.4–6 և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կատարեք հետևյալ վարժություններից մեկը կամ երկուսը.

    1. Ընտրեք երեք հատուկ հատվածներ Մորմոնի Գրքից, որոնք, ձեր կարծիքով, կարող են օգնել ինչ-որ մեկին գալ դեպի Հիսուս Քրիստոսը: Յուրաքանչյուր հատվածի համար գրեք մեկ կամ երկու նախադասություն` բացատրելով, թե ինչու ընտրեցիք այդ հատվածը:

    2. Գրեք մի հատված այն մասին, թե, ձեր կարծիքով, ինչպես կարող է Մորմոնի Գիրքն օգնել ինչ-որ մեկին հասկանալ և ընդունել հայտնության, մարգարեության ու լեզուների պարգևները կամ Սուրբ Հոգու զորությունը:

3 Նեփի 30

Տերը հորդորում է հեթանոսներին ապաշխարել ու գալ դեպի Նա

Մորմոնն ամփոփեց Փրկչի սպասավորման մասին իր հիշատակարանը` գրելով որոշ հատուկ ցուցումներ հեթանոսների վերաբերյալ, որ Նա ստացավ Հիսուս Քրիստոսից: Կարդացեք 3 Նեփի 30.1–2 և փորձեք ընդգծել Փրկչի տված ցուցումները հեթանոսներին, որքան որ կարողանաք գտնել դրանք: Նաև կարող եք ընդգծել հեթանոսներին հասանելի օրհնությունները, եթե նրանք գան դեպի Քրիստոսը: Չնայած 3 Նեփի 30.2-ն ուղղված է նրանց, ովքեր Եկեղեցում չեն, մենք կարող ենք կիրառել Հիսուս Քրիստոսի հրավերը Իր ուխտի պահանջներով ապրելու մեր սեփական պատրաստակամությունը չափելու համար:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալը. Եթե մենք գանք դեպի Քրիստոսը, մենք կհամարվենք Նրա ժողովրդի թվում: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչու է Տիրոջ կողմից օրհնություն «[համարվելը] [Իր] ժողովրդի թվում, որոնք Իսրայելի տնից են» (3 Նեփի 30.2 ):

  2. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 3 Նեփի 28–30 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.