Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Unit 12. Օր 1, Մոսիա 7–8


Մաս 12. Օր 1

Մոսիա 7–8

Նախաբան

Բենիամին թագավորը թագավորությունը հանձնում է Մոսիային

Մոսիա թագավորը Բենիամին թագավորի որդին էր, ով Մորմոնի Գրքում նշված առաջին Մոսիայի որդին էր: Մոսիայի թագավոր դառնալուց մոտավորապես 80 տարի առաջ Զենիֆ անունով մի մարդ Զարահեմլայից առաջնորդել էր մի խումբ նեփիացիների, որ վերադառնային Նեփիի երկրում ապրելու (տես Օմնի 1.27–30): Մոսիա 7 բացատրում է, որ Մոսիա թագավորը թույլատրել էր Ամմոն անունով «մի ուժեղ և զորեղ մարդու» (Մոսիա 7.3) և մի փոքր խմբի, որ ճամփորդեին դեպի Նեփիի երկիրը (երբեմն կոչվում է Նեփի-Լեքիի երկիր) և պարզեին Զենիֆի խմբի ճակատագիրը: Ամմոնը հայտնաբերեց Զենիֆի մարդկանց հետնորդներին, ովքեր այժմ առաջնորդվում էին Զենիֆի թոռ Լիմքիի կողմից: Ամմոնի գալը հույս բերեց Լիմքիին և նրա ժողովրդին, ովքեր իրենց անօրինությունների պատճառով գերության էին բերվել լամանացիների կողմից: Ավելի վաղ, մինչ փորձում էին գտնել Զարահեմլան և օգնություն խնդրել, Լիմքիի ժողովրդից մի խումբ գտել էին 24 ոսկե թիթեղներ, որոնց վրա փորագրություններ կային: Երբ Լիմքին հարցրեց Ամմոնին, թե նա կարող էր թարգմանել փորագրությունները, Ամմոնը բացատրեց, որ Բենիամին թագավորի նման տեսանողը կարող էր թարգմանել հնադարյան ուղերձները:

Ընդհանուր պատկերացում Մոսիա 7–24-ի մասին

Դուք երբևէ ցանկացե՞լ եք ազատվել վատ զգացողություններից, ցավալի իրավիճակից, դժվարին կամ ճնշող պայմաններից կամ մեղքի զգացողությունից: Այն մարդկանց փորձառությունները, որոնց մասին դուք կսովորեք Մոսիա 7–24-ում, կարող են սովորեցնել ձեզ ազատության մասին. որտեղ փնտրել այն, ինչպես հրավիրել այն և նույնիսկ ինչպես սպասել դրան: Փնտրեք ուղիներ, որոնցով դուք կարող եք ձեր իսկ կյանքում կիրառել Զենիֆի մարդկանց և նրանց հետնորդների պատմությունները, ներառյալ ձեզ ճնշող ինչ-որ մի բանից ազատվելու ցանկությունը:

Նախքան Մոսիա 7 ուսումնասիրելը ձեզ համար օգտակար կարող է լինել ծանոթանալը մի շարք ճամփորդություններին, որոնք գրառված են Մոսիա 7–24-ում: Հետևյալ վարժությունը կօգնի ձեզ ընդհանուր պատկերացում կազմել այս ճամփորդությունների մասին, որոնք տեղի են ունեցել մոտավորապես 80 տարիների ընթացքում (Ք.ա. 200թ.-Ք.ա.120թ.): Աղյուսակի ստվերված վանդակների տեղեկությունները բացատրում են, թե ինչ է պատահել ճամփորդությունների ընթացքում:

Ճամփորդություն

Ով որտեղ էր ճամփորդում

1

Զենիֆը և այլ նեփիացիներ ճամփորդեցին Զարահեմլայից դեպի Նեփիի երկիրը, որը գրավել էին լամանացիները: Այս նեփիացիները կռվեցին իրար մեջ և կենդանի մնացածները վերադարձան Զարահեմլա (տես Օմնի 1.27–28, Մոսիա 9.1–2):

2

Զենիֆը և այլոք հեռանում են Զարահեմլայից և բնակություն են հաստատում Նեփիի երկրում (տես Օմնի 1.29–30, Մոսիա 9.3–7):

Զենիֆի մահից հետո նրա որդի Նոյը ամբարշտությամբ կառավարեց: Տերն ուղարկեց Աբինադի մարգարեին, որպեսզի նախազգուշացներ մարդկանց ապաշխարել: Ալման` Նոյ թագավորի քահանաներից մեկը, հնազանդվեց Աբինադիի ուղերձին և սովորեցրեց այն ուրիշներին (տես Մոսիա 11–18):

3

Ալման փախավ Մորմոնի Ջրեր վայրը և ավելի ուշ հավատացյալների մի խումբ առաջնորդեց դեպի Հելամի երկիրը (տես Մոսիա 18.4–5, 32–35, 23.1–5, 19–20):

Լամանացիները հարձակում գործեցին Նոյի ժողովրդի վրա Նեփիի երկրում: Նոյը ավելի ուշ սպանվեց և թագավորեց նրա որդի Լիմքին: Լիմքիի ժողովուրդը գտնվում էր լամանացիների գերության մեջ (տես Մոսիա 19–20):

4

Լիմքին մի խումբ նեփիացիներ ուղարկեց Զարահեմլան գտնելու համար: Անապատում մոլորվելուց հետո խումբը բացահայտեց կործանված ազգի ավերակները և ոսկե թիթեղների վրա գրված 24 արձանագրություններ (տես Մոսիա 8.7–9, 21.25–27):

5

Ամմոնը և 15 ուրիշներ ճամփորդեցին Զարահեմլայից, գտնելու նրանց, ովքեր վերադարձել էին Նեփիի երկիր (տես Մոսիա 7.1–6, 21.22–24):

6

Լիմքին և նրա ժողովուրդը փախչում են լամանացիներից և Ամոնի ու նրա եղբայրների կողմից առաջնորդվում են Զարահեմլա (տես Մոսիա 22.10–13):

Լիմքիի ժողովրդի փախուստից հետո լամանացիները զորք ուղարկեցին նրանց հետևից: Զորքը մոլորվել էր անապատում, երբ նրանք բացահայտեցին Ալմային և նրա ժողովրդին Հելամի երկրում: Լամանացիները նրանց բերեցին գերության: Ալմայի ժողովուրդը աղոթեց օգնության համար, որպեսզի փախչեին (տես Մոսիա 22–24):

7

Տերն ազատեց Ալմային ու նրա ժողովրդին և առաջնորդեց նրանց Զարահեմլա (տես Մոսիա 24.20–25):

Յուրաքանչյուր ճամփորդության թիվը գրեք քարտեզի համապատասխան շրջանակի մեջ.

ճամփորդությունների գծագիրը

Մոսիա 7.1–8.4

Ամոնը գտնում է Նեփիի երկիրը (Լեքի-Նեփի), և Լիմքի թագավորը նկարագրում է, թե ինչպես իր ժողովուրդը ճորտության բերվեց

Մոսիա 7-ում Ամմոնը և 15 այլ ուժեղ մարդիկ ճանապարհ ընկան Զարահեմլայի երկրից, որպեսզի պարզեն, թե ինչ պատահեց այն մարդկանց հետ, որոնց Զենիֆն առաջնորդել էր դեպի Նեփիի երկիրը դրանից 80 տարի առաջ (տես Մոսիա 7.2, տես նաև ճամփորդություն 5 քարտեզի վրա): Նեփիի երկիր գալուն պես Ամմոնը և նրա եղբայրներից երեքը բռնվել և բանտ էին գցվել (տես Մոսիա 7.6–11): Երկու օր անց նրանք դուրս էին բերվել բանտից և հարցաքննվել Լիմքի թագավորի կողմից, ով Զենիֆի թոռն էր: Կարդացեք Մոսիա 7.12–15, որպեսզի տեսնեք, թե ինչպես է Ամմոնը բացատրել իր ներկայությունը Նեփիի երկրում և ինչպես է արձագանքել Լիմքին:

Ուշադրություն դարձրեք, որ տողատակի ծանոթագրություն բՄոսիա 7.14–ում հղում է կատարում ձեզ Մոսիա 21.25–26-ի: Կարդացեք այս հատվածները, որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ինչու Լիմքին «անչափ ուրախացավ», երբ իմացավ, թե որտեղից էր եկել Ամմոնը:

Օգտագործելով այն, ինչ սովորել եք Մոսիա 21.25–26-ում, հակիրճ բացատրեք, թե ինչու էր Լիմքին անչափ ուրախ, երբ իմացավ, որ Ամմոնը Զարահեմլայից էր:

Խումբը, որին Լիմքին ուղարկել էր օգնություն խնդրելու, գտավ Հարեդացի ժողովրդի ավերակները: Նրանք սխալմամբ կարծել էին, թե դա Զարահեմլան էր և որ նեփիացիներն այնտեղ կործանվել էին (տես ճամփորդություն 4-ը քարտեզի վրա): Դուք կսովորեք հարեդացի ժողովրդի մասին Եթերի գրքում:

Լիմքի թագավորը հավաքեց իր ժողովրդին` Ամմոնին նրանց ներկայացնելու համար: Լիմքին իր ժողովրդի հետ խոսեց լամանացիների տիրապետության տակ լինելու մասին և հույս հայտնեց, որ Աստված շուտով կազատեր իրենց (տես Մոսիա 7.17–19): Կարդացեք Մոսիա 7.20, 24–26 և նշեք պատճառները, թե ինչու էր Լիմքիի ժողովուրդը ճորտության բերվել: (Մոսիա 7.26-ում նշված մարգարեն Աբինադին է, ում մարդիկ այրելով մահվան էին դատապարտել ամբարիշտ Նոյ թագավորի օրոք, նախքան Ամմոնի այդ երկիր գալը:)

Լիմքի թագավորը խոսելիս

Դուք կարող եք Մոսիա 7.24–ում ընդգծել «մեծ են պատճառները, որոնք մենք ունենք սգալու համար» արտահայտությունը, որը կօգնի ձեզ հիշել, որ ամբարշտությունը կամ մեղքը ունի իր հետևանքները: Այս դեպքում շատերը սպանվել էին լամանացիների հարձակման ժամանակ և մարդիկ ճորտության էին բերվել: Սգալ նշանակում է տխրություն կամ զղջում զգալ: Մի պահ մտածեք, թե արդյոք դուք երբևէ սգացել եք «անօրինության պատճառով»:

Չնայած, որ ավելի լավ է մեղք չգործել, ձեր սխալներից սովորելը, օգնության համար Աստծուն դիմելը և ապաշխարելը ձեզ ավելի է մոտեցնում Աստծուն: Կարդացեք Մոսիա 7.29–32 և փնտրեք ավելի շատ փաստեր այն մասին, որ Լիմքին հասկանում էր իր ժողովրդի անօրինությունների և իրենց ունեցած վշտի միջև եղած կապը: («Կհնձի մղեղը» հատված 30-ում նշանակում է ստանալ անօգտակար մի բան. «Կհնձի խորշակ» հատված 31-ում նշանակում է կործանվել:)

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ի՞նչ եղանակներով կարող են մեղքի հետևանքները օգտակար լինել մեր կյանքում: Ինչպե՞ս մենք կարող ենք կիրառել մեր սովորածը և չկրկնել մեղքը:

    2. Ինչո՞ւ է կարևոր գիտակցելը և ընդունելը, թե որքան լուրջ են մեր մեղքերը: Ինչո՞ւ է կարևոր Աստծո ուզած կերպով տրտմություն զգալ դրանց համար (տես Բ Կորնթացիս Է.10; Աստծո ուզած կերպով տրտմությունը խորը գիտակցում է, որ մեր գործողությունները վշտացրել են մեր Երկնային Հորը): Ինչո՞ւ է կարևոր չհետաձգել գիտակցելը և տրտմություն զգալը մեր մեղքերի համար:

Իրենց մեղքերի լրջությունը իր ժողովրդին բացատրելուց հետո Լիմքին խրախուսեց նրանց անել որոշակի բաներ: Նշեք, թե Լիմքին ինչ խրախուսեց իր մարդկանց անել Մոսիա 7.33–ում:

Լիմքիի ժողովրդի փորձառությունից մենք սովորում ենք, որ մեր անօրինությունները գիտակցելը և դրանց համար Աստծո ուզած կերպով տրտմություն զգալը կարող է առաջնորդել մեզ դառնալ դեպի Տերը ազատման համար:

Պատկերացրեք, որ ձեր ընկերը կամ ընտանիքի անդամը զղջում է իր մեղքերի համար և անկեղծորեն ցանկանում է ապաշխարել և դառնալ դեպի Տերը, սակայն վստահ չէ, թե ինչպես անել դա: Ուսումնասիրեք Մոսիա 7.33 և վերանայեք արտահայտությունները, որոնք սովորեցնում են, թե ինչպես իսկապես «դառնաք դեպի Տերը»:

  1. journal iconՁեր սուրբ գրությունների օրագրում նամակ գրեք այս ընկերոջը կամ ընտանիքի անդամին, սովորեցնելով նրան, թե ինչպես դառնալ դեպի Տերը: Կիսվեք Մոսիա 7.33–ում ձեր հայտնաբերած երեք արտահայտություններով և բացատրեք յուրաքանչյուր արտահայտության իմաստը կամ (1) ձեր իսկ բառերով, կամ (2) օրինակ բերելով, թե ինչ գործողություններ կամ վերաբերմունք մենք կարող ենք տեսնել մեկի կյանքում, ով փորձում է կիրառել այդ արտահայտությունը:

Մտածեք, թե արդյոք դուք ունեք մեղքեր, որոնց համար դուք չեք ապաշխարել, որոնք կարող են վիշտ և ցավ պատճառել ձեզ և նրանց, ում դուք սիրում եք: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը ապաշխարության գործընթացը սկսելու մասին տվել է հետևյալ խորհուրդը. «Ուսումնասիրեք և խորհեք, որպեսզի որոշեք, թե որքան լուրջ է Տերը համարում ձեր օրինազանցությունը: Դա կբերի բուժող տրտմություն և ցավ: Այն նաև անկեղծ ցանկություն կառաջացնի փոխվելու համար, և հոժարություն` ենթարկվելու յուրաքանչյուր պահանջին ներման համար» (“Finding Forgiveness,” Ensign, May 1995, 76):

Մոսիա 8.5–21

Ամմոնն իմանում է հարեդացիների 24 թիթեղների մասին և պատմում է Լիմքիին տեսանողի մասին, ով կարող է թարգմանել դրանք:

Այս դասի սկզբում վերհիշեք քարտեզի վրա ճամփորդություն 4-ը, որ մարդիկ, ովքեր փորձում էին գտնել Զարահեմլան, հայտնաբերեցին ավերակները մի ողջ ժողովրդի, որը կործանվել էր: Նրանք նաև գտել էին 24 ոսկե թիթեղներ, որոնք նրանք հետ էին տարել Լիմքիին (տես Մոսիա 8.5–9): Լիմքին հարցրեց Ամմոնին, թե արդյոք նա գիտեր որևէ մեկին, ով ուներ թիթեղները թարգմանելու ունակություն (տես Մոսիա 8.12): Ամմոնը բացատրեց, որ որոշ անհատներ կարող են Աստծուց ստացած լինել թարգմանելու զորություն: Կարդացեք Մոսիա 8.13 և նշեք, թե ինչպես էր Ամմոնը կոչում նրանց, ում տրված էր այս ունակությունը:

Ամմոնը բացատրեց, որ Մոսիան` Զարահեմլայի նեփիացի թագավորը, տեսանող էր: Ուսումնասիրեք Մոսիա 8.16–18 և նշեք ունակությունները, որոնք տրվում են տեսանողին` ի լրացումն թարգմանելու զորությանը:

Այս հատվածներն ուսուցանում են, որ Տերը տալիս է մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ` մարդկությանը օգտակար լինելու համար: Այսօր Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի յուրաքանչյուր անդամ մարգարե, տեսանող և հայտնող է:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենն ուսուցանել է. «Այս 15 մարդկանց, ում մենք հաստատում ենք որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ, տրվել է աստվածային զորություն տեսնելու այն, ինչ ուրիշները երբեմն չեն տեսնում» (“Beware of the Evil behind the Smiling Eyes,” Ensign կամ Liahona, May 2005, 47):

Համաժողովների Կենտրոնը ներսից
  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է իմաստուն լսելը այն մարդկանց, ովքեր կարող են տեսնել բաներ, որոնք դուք չեք կարող:

    2. Ինչպե՞ս եք դուք օգուտ քաղել ժամանակակից մարգարեներին, տեսանողներին և հայտնողներին լսելիս:

    3. Որո՞նք են այն միջոցները, որոնցով դուք կարող եք սովորել ժամանակակից մարգարեներից, տեսանողներից և հայտնողներից:

  2. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Մոսիա 7–8 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.