Սեմինարիա
Մաս 16. օր 2, Ալմա 12


Մաս 16. Օր 2

Ալմա 12

Նախաբան

Ամուղեկի խոսքերը Ալմա 11 –ում Զիզրոմին ստիպեցին զգալ իր մեղքը ստելու և մարդկանց խաբելու համար։ Այն բանից հետո, երբ Ամուղեկը խոսեց Ամմոնիայի ժողովրդի հետ, Ալման կանգնեց նրանց առաջ։ Քանի որ Ամմոնիայի ժողովուրդը դարձել էր ամբարիշտ, Ալման կենտրոնացավ այն ճշմարտությունների վրա, որոնք կօգնեին նրանց ապաշխարել իրենց սրտերի կարծրությունից և այլ մեղքերից։ Նա խոսեց Սատանայի թակարդների մասին, ամբարիշտներին սպասվող դատաստանը և փրկագնման ծրագրի մասին, որը հնարավոր էր Աստծո Որդու շնորհիվ, որը ապաշխարող մարդկանց հնարավորություն էր տալիս վերադառնալու Աստծո մոտ։

Ալմա 12․1–7

Ալման բացահայտում է Զիզրոմի ամբարիշտ մտադրությունները

Մտածեք, թե ինչպես է թակարդը բռնում կենդանուն. Պարանի հանգույցը զետեղված է սննդի կտորի շուրջ։ Երբ կենդանին հանգույցի վրայով մոտենում է սննդին, հանգույցը թակվում է և կենդանին ընկնում է թակարդը։

Նկար
պարանը կապված է թակարդի վրա

Վերանայեք, թե ինչպես է Զիզրոմը Ալմա 11․21–25-ում փորձում Ամուղեկին գցել թակարդը։ Այն բանից հետո, երբ Ամուղեկը բռնացրեց Զիզրոմի մտադրությունները և պատասխան տվեց նրան, Ալման սկսեց խոսել Զիզրոմի և ամբոխի հետ, ովքեր ներկա էին այդտեղ Ալմա 12․1–2Ալմա 12․3–6 փնտրեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք Ալման օգտագործեց նկարագրելու Զիզրոմի մարտավարությունը, որն ըստ Ալմայի խոսքերի գալիս էր սատանայից (տես Ալմա 12․5

Ըստ Ալմա 12․3, ինչպե՞ս կարողացավ Ալման բացահայտել Զիզրոմի ծրագիրը։

Ալմա 12․6 –ում ըստ Ալմայի խոսքերի որո՞նք էին դևի նպատակները։

Ալման ուսուցանել է, որ Սուրբ Հոգին կարող է մեզ օգնել բացահայտել հակառակորդի գայթակղությունները։ Ալմա 11 դասի ընթացքում դուք սովորեցիք, որ եթե մենք ապավինենք Սուրբ Հոգուն, ապա մենք կարող ենք հաղթահարել գայթակղությունները։ Գայթակղությունները հաղթահարելու կարևոր մասն է հանդիսանում այն, որ Հոգու օգնությամբ մենք կարողանանք բացահայտել գայթակղությունները և այն վնասը, որ այն կարող է բերել։ Այնուհետև մենք կարող ենք մնալ մաքուր և հավատարիմ` խուսափելով գայթակղությունից։ Արդյո՞ք եղել է դեպք, երբ Սուրբ Հոգին օգնել է ձեզ բացահայտել դևի գայթակղություններից ուրևէ մեկը և խուսափել դրանից։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում գրեք, թե ինչ կարող եք անել և կանեք, որպեսզի մեծացնեք ձեր կարողությունը բացահայտելու Սուրբ Հոգու հուշումները և արձագանքելու դրանց, որպեսզի դուք կարողանաք բացահայտել և խուսափել հակառակորդի «ծուղակներից»։

Ալմա 12․7–18

Ալման ուսուցանում է ողջ մարդկության վեջին դատաստանի մասին

Մտածեք այն կարիերայի մասին, որը դուք ցանկանում եք։ Գնահատեք, թե ինչքան վարձավճար դուք կարող եք վճարել (ուսման համար) համալսարանում կամ ուսումնական ծրագրում, որպեսզի ստանաք անհրաժեշտ գիտելիքներ ձեր հաջողակ կարիերայի համար։

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Կարդացեք հետևյալ մեջբերումը և ուշադրություն դարձրեք, թե որքան «ուսումնական վճար» պետք է վճարեք, որպեսզի ստանաք հոգևոր գիտելիք, ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը․ «Հոգևոր հասկացողությունը, որը դուք և ես օրհնաված ենք եղել ստանալ և որը հաստատվել է մեր սրտերում որպես ճշմարտություն, պարզապես չի կարող տրվել [ուրիշներին]: Ջանասիրության և ուսումնասիրությամբ ու հավատքով ուսման վարձավճար պետք է վճարվի, որպեսզի ստանանք և անձնապես «տիրանանք» այդպիսի գիտելիքի: Միայն այս ձևով կարող է մտքի գիտելիքը զգացվել սրտում» (“Watching with All Perseverance,” Ensign or Liahona, May 2010, 43)։

Ալմա 12․7–8 –ում փնտրեք ապացույցը նրա, որ Զիզրոմը սկսեց վճարել հոգևոր «վարձավճարը», որը անհրաժեշտ էր հոգևոր գիտելիքի ձեռք բերման համար։ Ի՞նչ նկատեցիք, որը ցույց էր տալիս, որ Զիզրոմը սկսեց փոխել իր սիրտը, որպեսզի նա կարողանար ճանաչել հոգևոր ճշմարտությունները։

Ալմա 12․9–11 հատվածները կարդալուց ուշադրություն դարձրեք, թե ինչ ուսուցանեց Ալման Զիզրոմին` հոգևոր գիտելիքի ձեռք բերման մասին։ Օգտակար կլինի իմանալ, որ «Աստծո խորհուրդները հոգևոր ճշմարտություններ են, որոնք տրվում են միայն հայտնությամբ։ Աստված հայտնի է դարձնում իր խորհուրդները նրանց, ովքեր հնազանդ են ավետարանին» (Սուրբ գրքերի ուղեցույց «Աստծո խորհուրդները», scriptures.lds.org): Կարող եք այս բացատրությունը գրել սուրբ գրությունների Ալմա 12․9 հատվածների կողքին։ Ալմա 12․9-ում Ալման մեկնաբանում է, որ Աստված կշնորհի Իր խոսքի մի բաժինը մարդկանց համաձայն ինչի՞։

Ըստ Ալմա 12․10–11, որն է մեր սրտերի վիճակի և հոգևոր ճշմարտությունների ստացման միջև կապը։

Ի՞նչ է նշանակում «կարծրացնել» սիրտը (տես Ալմա 12․10–11), և, ձեր կարծիքով, ինչպե՞ս է այդ վիճակը երևում ինչ-որ մեկի կյանքում։

Ալամայի ուղերձը Զիզրոմին ուսուցանում է հետևյալ սկզբունքը․ Տերը հայտնի է դարձնում մեզ հոգևոր ճշմարտությունները, համաձայն այն ուշադրության և ջանասիրության, որը մենք դարձնում ենք Նրա խոսքերի նկատմամբ։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում գրեք Տիրոջ այն պատվիրանի կամ խորհրդի մասին, որին դուք ձգտում եք հետևել «ուշադրությամբ ու ջանասիրությամբ»։ Ինչպե՞ս է Տերը օրհնել ձեզ լրացուցիչ առաջնորդությամբ, հասկացողությամբ կամ Իր Հոգու հուշումներով, երբ դուք գործել եք ըստ Նրա ուսուցանածի։

Այն բանից հետո, երբ Ալման բացատրեց, թե ինչպես ենք մենք իմանում հոգևոր ճշմարտությունը, նա շարունակեց պատասխանել Զիզրոմի հարցերին, որոնք նա տալիս է Ալմա 12․8 այն մասին, թե ինչպես մենք կդատվենք։ Կարդացեք, թե ինչ ուսուցանեց Ալման Զիզրոմին Ալմա 12․12–15 հարության և դատաստանի մասին։ Լրացրեք հետևյալ բաց թողած բառերը․ Մենք Աստծո առաջ հաշվետու կլինենք մեր , ,ևհամար:

Խորհեք հետևյալ հարցի շուրջ․ Ի՞նչ տարբերություն կլինի ձեր ամենօրյա ընտրությունների մեջ, եթե դուք հաշվետու լինեք ձեր բառերի, գործերի և մտքերի համար:

Տողատակի ծանոթագրություններում նշեք 14ա հղումը դեպի սուրբ գրությունների սերտման հատվածը՝ Մոսիա 4․30, այնուհետև կարդացեք կամ արտասանեք Մոսիա 4․30։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրերում անդրադարձեք այսօրվա դասի— հանձնարարություն 1-ին, այն մասին, թե ինչպես կարող եք ավելի զգայուն լինել Սուրբ Հոգու հանդեպ։ Ձեր մտքերը գրեք այն մասին, թե Աստծո առաջ ձեր անձնական հաշվետու լինելու հասկացողությունը ինչպես կարող է մեծացնել ձեր ցանկությունը բացահայտելու և խուսափելու գայթակղությունից։

Ալմա 12․19–37

Ալման բացատրում է, թե ինչպես մարդկությունը կարող է փրկագնման ծրագրի շնորհիվ հաղթահարել Անկման ազդեցությունը

Ամմոնիայի գլխավոր կառավարիչը, որի անունն էր Անթիոնա, չէր հավատում, որ մարդը կարող է դառնալ անմահ, նշելով, որ Անկումը դա անհնարին էր դարձրել (տես Ալմա 12․20–21)։ Ուսումնասիրեք Ալմա 12–ի հատվածները, որոնք թվարկված են հետևյալ աղյուսակում և գրեք, թե Ալման ինչ ուսուցանեց սյունակների վերնագրերի ներքևում։

Անկման հետևանքները (Ալմա 12․22, 24)

Ի՞նչ էր Աստված արել փրկագնման ծրագիրը իրագործելու համար (Ալմա 12․24–25, 28–33)

Ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի փրկվենք (Ալմա 12․24, 30, 34, 37)

Նկար
Եդեմական պարտեզից հեռանալը
  1. Երբ ավարտեք աղյուսակը, սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրերում պատասխանեք հետևյալ հարցերին․

    1. Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի ավետարանը մեզ օգնում հաղթահարել անկման հետևանքները։

    2. Ըստ Ալմա 12․24, ի՞նչ ուսուցանեց Ալման կյանքի այժմյան նպատակի մասին, որը Փրկչի օգնությամբ հնարավոր դարձրեց հաղթահարելու Անկման հետևանքները։

Նկար
Երեց Լ. Թոմ Փերի

Ալմա 12․24 -ում «փորձնական վիճակ» տերմինը Մորմոնի Գրքում հայտնվում է միայն Ալմայի գրքում (տես նաև Ալմա 42․4, 10, 13)։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Լ․ Թոմ Փերին այս փորձնական ժամանակը նկարագրել է հետևյալ կերպ․ «Երկրային կյանքի հիմնական նպատակն է թույլ տալ մեր հոգիներին, որոնք գոյություն են ունեցել մինչև Երկրի ստեղծումը, միավորված լինել մեր մարմինների հետ մահկանացու կյանքում տրված հիանալի հնարավորության ժամանակ: Այս երկուսի միավորումը մեզ հնարավորություն է տվել աճել, զարգանալ և հասունանալ, որը միայն հնարավոր է հոգու և մարմնի միավորումից: Մեր մարմնով մենք անցնում ենք որոշակի քանակի փորձությունների միջով, որով և պայմանավորված է մեր գոյության փորձնական ժամանակը: Սա փորձվելու և սովորելու ժամանակ է, որպեսզի ապացուցենք, որ արժանի ենք հավերժական հնարավորություններին: Դրանք բոլորը Աստվածային ծրագրի մասն են, որը մեր Հայրը պատրաստել է Իր զավակների համար» (“Proclaim My Gospel from Land to Land,” Ensign, May 1989, 14)։

Ալման վկայել է, որ մահկանացու կյանքը մի ժամանակ է նախապատրաստվելու հանդիպելու Աստծուն։ Կարող եք նշել այն արտահայտությունները, որոնք այդ վարդապետությունը ուսուցանում են Ալմա 12․24-ում։ Կարդացեք Ալմա 34․32 և հղում արեք այն Ալմա 12․24-ի հետ։

  1. Որպեսզի կիրառեք ձեր սովորածը, սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին․

    1. Ինչպե՞ս է մահկանացու կյանքի նպատակի մասին գիտելիքը օգնում առաջնորդվել ձեր կյանքում։

    2. Ինչպե՞ս է Հիսուս քրիստոսի Քավության հանդեպ ձեր հավատքը օգնում ձեր մահկանացու կյանքի փոձաշրջանում։

Կարդացեք Ալմա 12.33–35 և տեսեք տարբերությունը, թե ինչ կպատահի նրանց հետ, ովքեր կապաշխարեն և նրանց հետ, ովքեր չեն ապաշխարի։ Այն կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ այս հատվածները, որպեսզի իմանաք, որ Տիրոջ հանգիստը մտնելու համար հարկավոր է մեր մեղքերից թողություն ստանալը և վերջնականապես Տիրոջ ներկայության փառքին արժանանալը։ (տես ՎևՈւ 84․24

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Ալմա 12 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.